Ֆրանչեսկոս Ռիվոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանչեսկոս Ռիվոլա
Ծնվել է1570
ԾննդավայրՄիլան, Միլանի դքսություն
Մահացել է1655
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունլեզվաբան

Ֆրանչեսկոս Ռիվոլա (անգլ.՝ Francesco Rivola), 16-րդ դարի վերջի -17-րդ դարի առաջին կեսի իտալացի կանոնիկոս, լեզվաբան-հայագետ։ Եղել է Միլանի Ամբրոսյան դպրոցի դասախոս-հայագետը։

1621 թվականին Ամբրոսյան դպրոցի տպարանում լույս է տեսել հայերեն առաջին տպագիր բառարանը՝ Ռիվոլաի «Բառագիրք Հայոց. Dictionarium armeno-latinum» («...Բառարան հայ-լատինական») գիրքը, որի հիմնական բառացանկը հեղինակը կազմել է իրեն անձամբ ծանոթ ջուղայեցի վաճառական հայերի բառապաշարից, որով և պայմանավորված է բառարանի ավելի աշխարհաբար-խոսակցական, քան գրաբար բնույթը։

Պարունակում է մոտ 11000 բառ, որտեղ կան նաև հատուկ անուններ։ Տրված են հայերեն գրաբառի զանազան ձեերը (մասամբ՝ հոլովում, խոնարհում, հոգնակի թվի կազմություն և այլն), ոճական կիրառությունները են։ 1624 թվականին նույն տեղում տպագրվել է Ռիվոլաի լատիներեն երկրորդ աշխատությունը՝ «Հայկական քերականություն»-ը, որը նույնպես առաջինն էր իր տեսակի մեջ։ Այն կառուցված է վերածնության շրջանում տարածված գործնական քերականությունների օրինակով, բաղկացած է 4 գրքից, քննության են առնված հայկական տառերը՝ ըստ ձևի, անվան և արժեքի (հնչյունաբանություն, ուղղագրություն, ուղղախոսություն), անվան և դերանվան քերականական կարգերը, բայի քերականական հատկանիշները, արված են դիտողություններ հայերենի շարահյուսության վերաբերյալ։

Ռիվոլա անդրադարձել է գոյականների, բայերի և ածականների կապակցությանը, սպասարկու բառերի գործածությանը, արվել բառակազմական տեղեկություններ են։ Ֆրանս, կրոնական, քաղաքական ազդեցությունն Արեելքում, մասնավորապես Հայաստանում, տարածելու նպատակով կարդինալ Ա. Ռիշեչյեի հրամանով և ծախսով Ֆրանսիայում առաջին անգամ ձուլվել են հայկական տառեր, և Ռիվոլաի վերոհիշյալ գործերը երկրորդ անգամ տպագրվել են Փարիզում, 1633 թվականին։ Ռիվոլաի բառարանն ու քերականությունը կարեոր նյութ են պարունակում հայոց լեզվի պատմության ուսումնասիրման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png