Առաքել Գեղամեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առաքել Գեղամեցի
Ծնվել էանհայտ
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունմանրանկարիչ
 / Առաքել Գեղամեցի/ Աւետարան 1588 թիվ/ Մարիամ եւ Աննա/ Ձեռ. 8931

Առաքել Գեղամեցի (ծն. և մահվ. թիվն անհայտ)՝ XVI դ. վերջի և XVII դ. 1-ին կեսի հայ մանրանկարիչ, ծաղկող:

Հայտնության ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Աւետարան 1632 թիվ/ Քրիստոս եւ աշակերտք (վասն ննջմանն Մարիամու)/  Ձեռ. 7646
 Նշանավոր մանրանկարիչ Առաքել Գեղամեցին ապրել և ստեղծագործել է XVI դ.: Ծնվել է Գեղամա լեռների ստորոտում գտնվող Վարսեր գյուղում, որ գտնվում էր Գեղարքունիքի մարզում` Սևանա լճի մոտ: Գրչության և ծաղկելու արվեստը սովորել է Կեչառիսի Վանքում, վանահայր Փիլիպոս վարդապետից: Առաքել Գեղամացու ձեռքով, Գեղարքունիքում գրված ու ծաղկված միակ ձեռագիրը, 1576 թ.- ից է: Շուտով երիտասարդ վանականը տեղափոխվում է Կարին (Էրզրում) շարունակելու ձեռագրական իր գործը (հավանական է, որ նրան ուղարկել են Կեչառիսի իր եղբայր-միաբանները): Այստեղ` Կարին քաղաքի մոտ գտնվող սբ Գևորգ վանքում, ինչպես նաև Սալնո սբ Սարգիս եկեղեցում է ստեղծվել նրա ձեռագրերի մեծագույն մասը: Առաքել Գեղամեցու մեզ հասած 14 ձեռագրերից 11 ը պահվում են Մատենադարանում: Դրանք վերաբերում են 1576-1601 թթ.: Առաքել Գեղամեցին հպարտությամբ է հիշատակում, որ ինքը ծագում է Արդությանների մեծ տոհմից:
 «Իսահակի զոհաբերության» պատկեր/ ԱռաքելԳեղամեցի/ ԺԷ. դար
 Աւետարան 1587 թիվ/ Արտաքսումն ի դրախտէն/ Ձեռ. 10805
  Աւետարան 1601 թիվ   Աւետարանիչ` Մատթէոս   Ձեռ. 7555
1601 թվականին ընդօրինակած Ավետարանի (Երևանի Մատենադարան, ձեռագիր 7555) հիշատակարանում մանրամասն ներկայացնում է իր ազգատոհմը: Առաքել Գեղամացին հիմնականում ապրել և ստեղծագործել է Կարին գավառի Թվանճ գյուղում: Նա հայ միջնադարյան մանրանկարչության վերջին դեմքերից է: Ժամանակաշրջանով պայմանավորված՝ նրա արվեստին բնորոշ է մարդկային ֆիգուրների պատկերման սխեմատիզմը, զարդաձևերի առկայությունը և վառ գունազեղությունը: Նրա՝ 1588-1632 թվականներին նկարազարդած ձեռագրերից Երևանի Մատենադարանում պահվում է վեց Ավետարան (ձեռագրեր համար`4100,7555,7633,7634,7646,8931) և մեկ Սաղմոսարան (ձեռագիր համար`2660):
 Աւետարան 1596 թիվ   Աւետարանիչ` Մարկոս   Ձեռ. 4100

Հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ն. արքպ. Պողոսյան- Հմր 584 (469)՝ 1482թ. Շարակնոցի մեք «247բ. Բնագրէն տարբեր բոլորզրով՝ կայ հետեւեալը.

«Առաքել Գեղամեցի, ԺԶ-Ժ՚Է , կ 112»՛ սա 1589—1630 թթ. ընթացքում տասնյակ ձեռագրեր գրած ու նկարազարդած գրիչ և ծաղկող Առաքել Գեղամացին է։ Այս տեսակ բազմաթիվ օրինակներ ստուգելով համոզվեցինք, որ վրի- պած հիշատակագրություն չկա՝ անվանացանկերի մեշ բոլորը թվագրված են։ Առաքել Գեղա- մացոլ օրինակը հաստատում Է Երուսաղեմի ձեռագրացուցակի առիթով ասվածն այն մասին, որ ձեռագրական աշխատանքի փորձ ունեցողի մոտավոր թվագրումը չթվագրելուց հազար անգամ նախընտրելի Է. սակայն սրա հետ միաժամանակ նկատենք, որ թվագրումը պետք Էր արտահայտել նախ նկարագրության մեշ, հետո միայն՝ անվանացանկում, բանգի այս եղա- նակով պատրաստված ցուցակի ընթերցողն անթվական հիշատակարանի: