Երիտասարդ կոմունիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Երիտասարդ կոմունիստ», խորհրդային շրջանի հայկական շաբաթաթերթ, ավելի ուշ՝ եռօրյա թերթ։ Հանդիսացել է Հայաստանի կոմունիստական երիտասարդական միության Կենտկոմի և Երևանի գավառային կոմիտեի օրգանը։

Լույս է տեսել 1921-1923 թվականներին։ Խմբագիրներն են եղել՝ Ն․ Խերանյանը, Տ․ Խորունին և Տ․ Եկավյանը։

«Երիտասարդ կոմունիստ»-ով սկզբնավորվում է Խորհրդային Հայաստանի կոմերիտական մամուլը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 589