Սողոմոն Լևոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սողոմոն Լևոնյան
Ծնվել է1620
Մահացել է1680
Ազգությունհայ
Մասնագիտությունհրատարակիչ

Սողոմոն Լևոնյան (1620 - 1680), հայ հրատարակիչ, տպարանատեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողոմոն Լևոնյանը ծնվել է մոտ 1620 թվականին։ 1662 թվականին Ոսկան Երևանացու հետ Էջմիածնից մեկնել է Ամստերդամ, ապա՝ Լիվոռնո, Մարսել և հմտացել տպագրության գործում։ Ոսկան Երևանցու մահից հետո ժառանգել է նրա տպարանը և իր հավատարմատար Նասիբ Գրիգորյանի, գրաշար Մատթեոս Վանանդեցու ընկերակցությամբ 1674-1677 թվականներին Մարսելում ավարտել Ոսկանի սկսած «Գիրք ժամակարգութեան որ կոչի Ատենի»-ի տպագրությունը, հրատարակել Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցու «Համառօտութիւն ճարտասանականի արհեստի» (1674)[1], առաջին տպագիր աշխարհաբար գիրքը՝ «Արհեստ համարողութեան» (1675) թվաբանական ձեռնարկը, «Կանոնք զգուշութեամբ պահելո գանձն» (1675) առողջապահական խրատները, «Գիրք վայելուչ և հարկաւոր...» (1675) օրացույցը, Այբբենարան, Մաշտոց, Սաղմոսարան և այլն։ Տպարանի ժառանգության և դավանաբանական խնդիրների վերաբերյալ վեճերի հետևանքով վեցամյա դադարից հետո, 1683 թվականին կարողացել է հրատարակել ևս 3 գիրք՝ «Ակն հոգեկան», «Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց», «Պարտէզ հոգևոր»[2][3][4]։

Սողոմոն Լևոնյանը մահացել է մոտ 1680 թվականին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սաղմոսարան։ Ոսկան Երևանցի, Սողոմոն Լևոնյան, Մարսել, տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի, 1673։
  • Համառօտութիւն ճարտասանականի արհեստի։ Յովհաննէս Կոստանդնուպոլսեցի, Սողոմոն Լևոնյան, Մարսել, տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի, 1674։
  • Արհեստ համարողութեան։ Սողոմոն Լևոնյան, Մարսել, տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի, 1675[5]։
  • Գիրք վայելուչ եւ հարկաւոր հանուրց։ Սողոմոն Լևոնյան, Մարսել, տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի, 1675[6]։
  • Սաղմոսարան։ Սողոմոն Լևոնյան, Մարսել, տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի, 1674-1675[7]։
  • Այբբենարան։ Սողոմոն Լևոնյան, Մարսել, տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի, 1675[8]։
  • Պարզատօմար։ Սողոմոն Լևոնյան, Մարսէլ, տպարան Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Սարգսի, 1677[9]։
  • Սաղմոսարան։ Մարսել, տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի, 1677։
  • Աշխարհացոյց։ Աղուէսագիրք։ Մովսես Խորենացի, Վարդան Այգեկցի, Սողոմոն Լևոնյան, Մարսել, տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի, 1683[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յովհաննէս Կոստանդնուպոլսեցի (1674)։ Համառօտութիւն ճարտասանականի արհեստի։ Մարսել: տպարան Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «AV Production - Սողոմոն Լևոնյան»։ avproduction.am։ Վերցված է 2020-03-23 
  4. studio 5165m։ «Anunner.com - ՍՈՂՈՄՈՆ ԼԵՎՈՆՅԱՆ»։ www.anunner.com (ամհարերեն)։ Վերցված է 2020-03-23 
  5. Արհեստ համարողութեան։ Մարսել: տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի։ 1675 
  6. Գիրք վայելուչ եւ հարկաւոր հանուրց։ Մարսել: տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի։ 1675 
  7. Սաղմոսարան։ Մարսել: տպարան Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի։ 1674 
  8. Այբբենարան։ Մարսել: տպարան Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի։ 1675 
  9. Սաղմոսարան։ Մարսել: տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի։ 1677 
  10. Մովսես Խորենացի, Վարդան Այգեկցի (1683)։ Աշխարհացոյց; Աղուէսագիրք։ Մարսել: տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 592 CC BY-SA icon 80x15.png