Հովհաննես Հոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Հոլով
Ծնվել է1635
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 24, 1691(1691-11-24)
Մահվան վայրՎենետիկ
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ

Հովհաննես Հոլով (Հակոբ Կոստանդնուպոլսեցի, 1635 - նոյեմբերի 24, 1691, Վենետիկ), հայ քերական, թարգմանիչ, հոգևորական գործիչ, վարդապետ։ 1660-67-ին սովորել է Հռոմի և Լիոնի դպրոցներում, զբաղվել գիտական, թարգմանչական, քարոզչական աշխատանքով։ Եղել է Ոսկան Երևանցու առաջին գրաքննիչը, իր գործունեությամբ պաշտպանել հայ տպագրիչների շահերը։ Ունի շուրջ 15 ինքնուրույն և թարգմանչական գրքեր։ Հովհաննես Հոլովի առաջին տպագիր գիրքը «Պարտէզ հոգևոր» (1670) երկի թարգմանությունն է։ «Զտութիւն հայկաբանութեան կամ Քերականութիւն հայկական» (լատիներեն և հայերեն[1], 1674) գրքի համար, ըստ ավանդության, նրան անվանել են «Հոլով»։ «Համառօտութիւն ճարտասանականի արուեստի» (1674)[2] աշխատությամբ Հովհաննես Հոլովը փաստորեն հիմնել է նոր շրջանի ինքնուրույն գիտական ոճագիտությունն ու ճարտասանությունը, «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն» (1687) գրքով[3] նոր մակարդակի հասցրել աշխարհաբարի մշակումը և առաջին անգամ հրապարակայնորեն պաշտպանել նրա դատը։ Մահացել է 1691 թ.-ի նոյեմբերի 24-ին, Վենետիկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png