Ֆերիկ
Գյուղ | |||
---|---|---|---|
Ֆերիկ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Համայնք | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Նորիկ Հայրապետյան | ||
Մակերես | 4 կմ² | ||
ԲԾՄ | 885 մետր | ||
Կլիմայի տեսակ | չոր խիստ ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼310 մարդ (2011)[1] | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ֆերիկցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231) | ||
Փոստային ինդեքս | 1151 | ||
Պաշտոնական կայք | ferik.am | ||
|
Ֆերիկ (նախկինում՝ Քյորաքան, Քրդաշեն), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռավորությունը Վաղարշապատից՝ 5 կմ, մարզկենտրոնից 17 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Կարականչի, Կյուրականլու, Ղարաղանլի, Քարաքանլի, Քրդաշեն անվանումները։ Ֆերիկ է վերանվանվել 1978 թ-ին։ Գյուղը անվանումը ստացել է ի պատիվ հեղափոխական գործիչ Ֆերիկ Պոլատբեկովի։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 885 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Ունի արտեզյան ջրեր, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ֆերիկի մշտական բնակչությունը կազմել է 310, առկա բնակչությունը՝ 298 մարդ[2]։ Ֆերիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 240 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 34%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 14%։ Գյուղն ունի 45 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (74 հա), խաղողի այգիները (8 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 48 և 205 հեկտար։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի ջրերով։ Զբաղվում են խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։
Համայնքի հիմանխնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 210. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
|
|