Ֆելիքս Ցոլակյան
Արտաքին տեսք
Ֆելիքս Ցոլակյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Ներքին Ջրափի, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | Նահանգապետ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Minister of Emergency Situations? և Governor of Shirak? |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Ֆելիքս Խոստեղի Ցոլակյան (հունվարի 27, 1952, Ներքին Ջրափի, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ (2009 թ.)[1], ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (04.10.2018 թ.)[2]:
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969-1974 - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974-1976 - Արարատ քաղաքի արդյունաբերատեխնիկական տեխնիկում։
- 1976-1980 - ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա երկրորդ քարտուղար։
- 1980-1985 - ՀԽՍՀ ՊԱԿ Գորիսի բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր։
- 1985-1991 - ՀԽՍՀ ՊԱԿ Եղեգնաձորի բաժանմունքի պետ։
- 1991-1992 - Եղեգնաձորի շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։
- 1993-1996 - ՀՀ ԱԱՊՎ Մասիսի բաժանմունքի պետ։
- 1996-1997 - ՀՀ ԱԱՆ, ապա ՀՀ ՆԳ և ԱԱՆ Շիրակի մարզային վարչության պետ։
- 1997-1999 - ՀՀ ՆԳ և ԱԱՆ Երևանի քաղաքային վարչության պետ։
- 1999-2003 - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։
- 2003-2007 - ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ։
- 2007 թ. հուլիս-հոկտեմբեր - ՀՀ Նախագահի խորհրդական։
- 2007 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
- 2013 թ. մարտի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից[3]։
- 2013 թ. մարտի 7-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ[4]։
- 2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[5]։
- 2016 թվականի հունիսի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար[6]։
- 2017 թվականի մայիսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից[7]։
- 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆ. Խ. Ցոլակյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին
- ↑ 2,0 2,1 ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ֆ. Ցոլակյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին
- ↑ Ֆ. ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ֆ. Ցոլակյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու մասին
- ↑ Ֆելիքս Ցոլակյանը ազատվել է պաշտոնից
Նախորդող Դավիթ Վարդանյան |
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյան 1999—2003 |
Հաջորդող Վահրամ Բարսեղյան |
Նախորդող Երվանդ Զախարյան |
ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյան 2003—2007 |
Հաջորդող Վահրամ Բարսեղյան |
Նախորդող Աշոտ Գիզիրյան |
ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան մարտի 7, 2013 — փետրվարի 25, 2016 |
Հաջորդող Հովսեփ Սիմոնյան |
Նախորդող Հովհաննես Հովսեփյան |
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյան հունիսի 29, 2016 — մայիսի 17, 2017 |
Հաջորդող Հովհաննես Հովսեփյան |
Նախորդող Հրաչյա Ռոստոմյան |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան հոկտեմբերի 4, 2018 - նոյեմբերի 20, 2020 |
Հաջորդող Անդրանիկ Փիլոյան |
|
|
|