Գրոսմայստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրոսմայստեր
ՖԻԴԵ-ի կոչում Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաշախմատիստ Խմբագրել Wikidata
Մասն էշախմատային տերմինաբանություն Խմբագրել Wikidata
Մարզաձևշախմատ Խմբագրել Wikidata
ՊարգևատրողՇախմատի միջազգային ֆեդերացիա Խմբագրել Wikidata
ՆախորդՎարպետության թեկնածու
ՖԻԴԵ-ի վարպետ
միջազգային վարպետ

գրոսմայստեր Խմբագրել Wikidata

Հաջորդno value Խմբագրել Wikidata
Հայ առաջին գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը

Գրոսմայստեր (գերմ.՝ Großmeister «մեծ վարպետ»), շախմատիստներին շնորհվող բարձրագույն կոչում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբում գրոսմայստեր կամ վելտմայստեր (գերմ.՝ Weltmeister) էին կոչում այդ ժամանակների առավել նշանավոր՝ միջազգային խոշոր մրցաշարերի հաղթող շախմատիստներին։ Առաջին մրցաշարերը, որտեղ հանդես են եկել միայն գրոսմայստերները (այսպես կոչված, գրոսմայստերական մրցաշարեր), Օստենդեն է (1905 թվական, վելտմայստերներ), Սան Սեբաստիանը (1911, վելտմայստերներ), Սանկտ Պետերբուրգ (1914, առաջին գրոսմայստերական մրցաշարը)։

XX դարի առաջին կեսում գրոսմայստեր էին համարվում Ալեքսանդր Ալյոխինը, Օսիպ Բեռնշտայնը, Եֆիմ Բոգոլյուբովը, Էռնստ Գրյունֆելդը, Օլդրժիխ Դուրասը, Ֆրիդրիխ Զեմիշը, Մաքս Էյվեն, Էրիխ Էլիսկազեսը, Խոսե Ռաուլ Կապաբլանկան, Պաուլ Կերեսը, Էմանուել Լասկերը, Անդրե Լիլիենտալը, Ֆրենկ Մարշալը, Գեզա Մարոցին, Ժակ Միզեսը, Դավիդ Յանովսկին, Արոն Նիմցովիչը, Կառլ Շլեխտերը, Ռուդոլֆ Շպիլմանը, Միխայիլ Չիգորինը, Ռիխարդ Ռետին, Սամուել Ռեշևսկին, Ակիբա Ռուբինշտեյնը, Միլան Վիդմարը, Ռիխարդ Տայխմանը, Զիգբերտ Տառաշը, Սավելի Տարտակովերը, Ռոյբեն Ֆայնը, Սալո Ֆլորը և ուրիշներ։

Նախկին ԽՍՀՄ-ում «ԽՍՀՄ գրոսմայստեր» կոչումը սահմանվել է 1927 թվականին Համամիութենական V շախմատային համագումարում։ Այդ կոչմանն առաջինը 1929-ին արժանացել է Բորիս Վեռլինսկին՝ ԽՍՀՄ 1929 թ. առաջնությունում հաղթելու համար։ Նրան կարելի է համարել աշխարհում առաջին պաշտոնական գրոսմայստերը։

1931-ին Համամիութենական VII շախմատային համագումարը չեղյալ համարեց գրոսմայստերի կոչումը, որը կրկին վերականգնվեց 1935-ին։

Վերականգնելուց հետո առաջինը ԽՍՀՄ գրոսմայստերի կոչմանն արժանացավ Միխայիլ Բոտվիննիկը` 1935 թ. Մոսկվայի միջազգային մրցաշարում հաջող ելույթի համար։ Երկրորդը 1937 թ. դարձավ Գրիգորի Լևենֆիշը, որը, ոչ-ոքի խաղալով Մ. Բոտվիննիկի հետ, պահպանեց ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։

Բոլոր ԽՍՀՄ գրոսմայստերները, բացի Իգոր Պլատոնովից, հետագայում արժանացել են միջազգային գրոսմայստերի կոչման։

Միջազգային գրոսմայստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր գրոսմայստերները 1950—1989 թվականներին

«Միջազգային գրոսմայստեր» կոչումը (այժմ՝ պարզապես «գրոսմայստեր». խորհրդային տարիներին «միջազգային» բառն ասվում էր ԽՍՀՄ գրոսմայստերից տարբերելու համար) ՖԻԴԵ-ն պաշտոնապես սահմանել է 1949 թվականին։ Տղամարդկանց շնորհվում է 1950-ից, կանանց՝ 1976-ից[1]։

«Միջազգային գրոսմայստեր» կոչումը շնորհվում է ցմահ՝ միջազգային մրցաշարերում նվաճումների համար։

Ռաֆայել Վահանյան (1983 թ.)

Առաջին պաշտոնական միջազգային գրոսմայստերներ 1950 թ. դարձել է 27 տղամարդ շախմատիստ։ Հայ շախմատիստներից առաջինը գրոսմայստերի կոչում 1952 թ. ստացել է աշխարհի ապագա 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Նա իր ժամանակի ամենաերիտասարդ գրոսմայստերն էր. կոչումը ստացել էր 23 տարեկանում։

1971-ին միջազգային գրոսմայստեր է դարձել Ռաֆայել Վահանյանը, 1984-ին՝ Արշակ Պետրոսյանը և Սմբատ Լպուտյանը։

Ամենաերիտասարդ գրոսմայստերների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց ժամանակին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Շախմատիստ Երկիր Տարիք Տարիներ[2]
1950 Դավիդ Բրոնշտեյն {{{2}}} ԽՍՀՄ 26 2
1952 Տիգրան Պետրոսյան {{{2}}} ԽՍՀՄ 23 3
1955 Բորիս Սպասկի {{{2}}} ԽՍՀՄ 18 3
1958 Ռոբերտ Ֆիշեր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 15 տարեկան, 6 ամսական, 1 օրական 33
1991 Հուդիթ Պոլգար {{{2}}} Հունգարիա 15 տարեկան, 4 ամսական, 28 օրական 3
1994 Պետեր Լեկո {{{2}}} Հունգարիա 14 տարեկան, 4 ամսական, 22 օրական 3
1997 Էթիեն Բաքրո {{{2}}} Ֆրանսիա 14 տարեկան, 2 ամսական, 0 օրական 0
1997 Ռուսլան Պոնոմարյով {{{2}}} Ուկրաինա 14 տարեկան, 0 ամսական, 17 օրական 2
1999 Բու Քսյանջի {{{2}}} Չինաստան 13 տարեկան, 10 ամսական, 13 օրական 3
2002 Սերգեյ Կարյակին {{{2}}} Ուկրաինա 12 տարեկան, 7 ամսական, 0 օրական 19
2021 Աբհիմանյու Միշրա ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 12 տարեկան, 4 ամսական, 25 օրական 3

Ամբողջ պատմության ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատիստ Երկիր տարեկան ամսական օրական Տարի
1 Աբհիմանյու Միշրա ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 12 4 25 2021[3]
2 Սերգեյ Կարյակին {{{2}}} Ուկրաինա 12 7 0 2002
3 Գուկեշ Դոմարաջու {{{2}}} Հնդկաստան 12 7 17 2019[4]
4 Յաղըզ Քաան Էրդողմուշ {{{2}}} Թուրքիա 12 9 29 2024[5]
5 Ժավոխիր Սինդարով {{{2}}} Ուզբեկստան 12 10 5 2018[6]
6 Ռամեշբաբու Պրագնանանդհա {{{2}}} Հնդկաստան 12 10 14 2018[6]
7 Նոդիրբեկ Աբդուսատորով {{{2}}} Ուզբեկստան 13 1 11 2018[6]
8 Փարիմարյան Նեգի {{{2}}} Հնդկաստան 13 4 22 2006
9 Մագնուս Կառլսեն {{{2}}} Նորվեգիա 13 4 27 2004
10 Վեյ Ի {{{2}}} Չինաստան 13 8 23 2013
11 Էնդի Վուդվորդ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 13 8 28 2024[7]
12 Ռաունակ Սադհվանի {{{2}}} Հնդկաստան 13 9 28 2019[8]
13 Բու Քսյանջի {{{2}}} Չինաստան 13 10 13 1999
14 Սամվել Սևյան ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 13 10 27 2014
15 Ռիխարդ Ռապորտ {{{2}}} Հունգարիա 13 11 6 2010

Հայաստանի բոլոր գրոսմայստերները[9][խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Շախմատիստ
1971 Ռաֆայել Վահանյան
1984 Սմբատ Լպուտյան
Արշակ Պետրոսյան
1991 Վլադիմիր Հակոբյան
1992 Արտաշես Մինասյան
1993 Աշոտ Անաստասյան
1994 Կարեն Մովսիսյան
1997 Սերգեյ Մովսիսյան
1998 Կարեն Ասրյան
Նարեկ Սեֆերյան
1999 Հովհաննես Դանիելյան
2000 Արսեն Եղիազարյան
2001 Լևոն Արոնյան
2002 Գաբրիել Սարգսյան
2003 Սերգեյ Գալդունց
2004 Արա Մինասյան
Տիգրան Նալբանդյան
Տիգրան Լ. Պետրոսյան
2006 Զավեն Անդրիասյան
Տիգրան Քոթանջյան
2007 Արման Փաշիկյան
2008 Ավետիք Գրիգորյան
Դավիթ Մարկոսյան
2009 Հրանտ Մելքումյան
Դավիթ Պետրոսյան
Հրայր Սիմոնյան
Սամվել Տեր-Սահակյան
Արթուր Չիբուխչյան
Գեորգի Արզումանյան
Գևորգ Հարությունյան
2010 Լևոն Բաբուջյան
Ռոբերտ Հովհաննիսյան
Էլինա Դանիելյան
2012 Հովհաննես Գաբուզյան
2013 Կարեն Գրիգորյան
Հովիկ Հայրապետյան
2014 Ռոբերտ Աղասարյան
2017 Վահե Բաղդասարյան
Հայկ Մարտիրոսյան
Արման Միքայելյան
Մանուել Պետրոսյան
2018 Արամ Հակոբյան
2019 Տիգրան Հարությունյան
Շանթ Սարգսյան
2023 Մամիկոն Ղարիբյան
Էմին Օհանյան[10]

Այլ երկրները ներկայացնող հայ գրոսմայստերներ[11][խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացված են նաև այն գրոսմայստերները, որոնց ծնողներից մեկն է հայ։

Տարի Շախմատիստ Երկիր
1952 Տիգրան Պետրոսյան {{{2}}} ԽՍՀՄ (ՌԽՖՍՀ ՌԽՖՍՀ)
1976 Իգոր Զայցև {{{2}}} ԽՍՀՄ,  Ռուսաստան
1979 Վլադիմիր Բաղիրով {{{2}}} ԽՍՀՄ, {{{2}}} Լատվիա
1980 Գարրի Կասպարով {{{2}}} ԽՍՀՄ,  Ռուսաստան
1988 Յուրի Դոխոյան  Ռուսաստան
1992 Իգոր Եֆիմով  Մոնակո
1999 Գիորգի Բագատուրով  Վրաստան
2002 Արամ Գազարյան  Ռուսաստան
2003 Սերգեյ Գրիգորյանց  Ռուսաստան
2004 Վարուժան Հակոբյան ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
2006 Մելիքսեթ Խաչիյան ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Դավիթ Հարությունյան  Վրաստան
2007 Յուրի Հայրապետյան {{{2}}} Ուկրաինա
Սերգեյ Կասպարով {{{2}}} Բելառուս
2008 Վիգեն Միրումյան  Չեխիա
2009 Տիգրան Ղարամյան {{{2}}} Ֆրանսիա
Արթուր Գաբրիելյան  Ռուսաստան
2010 Գրիգոր Մխիթարյան {{{2}}} Բրազիլիա
2014 Սամվել Սևյան ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
2017 Նիկիտա Մատինյան  Ռուսաստան
2017 Դավիթ Պառավյան  Ռուսաստան
2018 Մհեր Հովհաննիսյան Բելգիա Բելգիա

Շախմատային կոմպոզիցիայի գծով հայ գրոսմայստերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի աղյուսակներում նշվածներից, գրոսմայստերի կոչման են արժանացել ևս երկու հայեր` Հենրիկ Գասպարյանը (1972) և Էռնեստ Պողոսյանցը (1988)։ Նրանք շախմատային կոմպոզիցիայի գծով գրոսմայստերներ են[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 91—92. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3
  2. Ամբողջական տարիների քանակը, որոնց ընթացքում խաղացողը գլխավորել է ցուցակը
  3. Doggers (PeterDoggers), Peter. «Абхиманью Мишра - самый юный гроссмейстер в истории шахмат». Chess.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
  4. «List of titles approved by the 2019 1st quarter PB in Astana, Kazakhstan».
  5. «Yagiz Erdogmus | Top Chess Players». Chess.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 2-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Джавохир Синдаров, 12-летний гроссмейстер».
  7. Svensen (TarjeiJS), Tarjei J. (2024 թ․ փետրվարի 3). «Энди Вудворд становится гроссмейстером, Эрдогмуш получает второй балл на турнире в Джидде». Chess.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  8. «Raunak Sadhwani becomes India's 65th Grandmaster».«Raunak Sadhwani becomes India's 65th Grandmaster».
  9. «Հայաստանի գրոսմայստերների ցանկը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  10. «ՖԻԴԵ-ն պատանի շախմատիստ Էմին Օհանյանին շնորհել է գրոսմայստերի կոչում - Armsport.am». armsport.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 26-ին.
  11. «Ֆուտբոլ +» շաբաթաթերթ, թիվ 14 (940), 2014 թ. ապրիլի 9, էջ 15
  12. «GRANDMASTERS OF THE FIDE FOR CHESS COMPOSITIONS».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 235