Ռիխարդ Ռապորտ
Ռիխարդ Ռապորտ | |
---|---|
հունգ.՝ Rapport Richárd | |
![]() | |
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 25, 1996 (27 տարեկան) |
Ծննդավայր | Սոմբատհեյ, Հունգարիա |
Կոչում | գրոսմայստեր[2], միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2752 |
ՖԻԴԵ համար | 738590 |
365chess | Richard_Rapport |
Chesstempo համար | 173418 |
ICCF համար | 173418 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2014[3], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018 |
rapportrichard.hu | |
![]() |
Ռիխարդ Ռապորտ (հունգ.՝ Rapport Richárd, մարտի 25, 1996, Սոմբատհեյ, Հունգարիա), հունգարացի շախմատիստ, գրոսմայստեր (2010)։ Նա իր գրոսմայստերի կոչումը վաստակեԼ է 13 տարեկան, 11 ամսական և 6 օրական հասակում և ճանաչվել Հունգարիայի ամենաերիտասարդ գրոսմայստերը[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Սոմբատհեյում, տնտեսագետների ընտանիքում[5]։ Շախմատ խաղալ սովորել է հորից, 4 տարեկանում[6]։
2006 թվականին Եվրոպայի մինչև 10 տարեկանների առաջնությունում գրավել է առաջին տեղը։ 2009 թվականին դարձել է միջազգային վարպետ։ 2010 թվականին շախմատիստը լրացրել է գրոսմայստերի վերջին նորման։
2017 թվականի հունվարի 22֊ից Միխայիլ Չիգորինի անվան խորհրդանշական ակումբի անդամ է։ Նույն թվականին դարձել է Հունգարիայի չեմպիոն։
Շախմատիստը մասնակցել է 2017 թվականի շախմատի աշխարհի գավաթի մրցաշարին, որտեղ քառորդ եզրափակչւմ պարտվել է Դինգ Լիրենին։
2022 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարի մասնակից է։
2022 թվականի մարտի վերջին Ռապորտը Բելգրադում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարում զվաղեցրել է առաջին տեղը։
2022 թվականի մայիսին նա հայտարվել է Ռապորտի Ռումինիայի հավաքական տեղափոխվելու մասին։ Սովորաբար այդպիսի գործընթացը տևում է մոտ 2 տարի[7][8]։
Ռապորտը խորհրդային, ուկրաինացի և սլովենացի շախմատիստ, գրոսմայստեր Ալեքսանդր Բելյավսկու աշակերտն է։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին Ռապորտն ամուսնացել է սերբ շախմատիստուհի Յովանա Վոյնովիչի (ծն. 1992 թ.) հետ։ Այդ ժամանակվանից զույգը միասին ապրում է Բելգրադում[9]։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://ratings.fide.com/a_transfers.php?year=2022
- ↑ ratings.fide.com
- ↑ OlimpBase
- ↑ «Richard Rapport Becomes Hungary's Youngest Grandmaster - Chessdom»։ players.chessdom.com։ Արխիվացված է օրիգինալից 7 March 2010-ին։ Վերցված է 8 August 2017
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-09-ին։ Վերցված է 2019-05-13
- ↑ «Who was the player of the year?»։ Chess News (en-US)։ 2018-01-07։ Վերցված է 2018-01-07
- ↑ «Richard Rapport joins Romanian Chess Federation»։ Chess News (անգլերեն)։ 2022-05-30։ Վերցված է 2022-06-20
- ↑ «BREAKING: Richard Rapport changes federation to Romania» (անգլերեն)։ chessdom.com։ 2022-05-27։ Վերցված է 2022-06-20
- ↑ Marjan Kovačević։ «Zbog velemajstorske ljubavi stanovnik našeg glavnog grada»։ Politika Online։ Վերցված է 2022-06-20
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անձնական քարտը ՖԻԴԵ֊ի կայքում
- Պարտիաները chessgames.com կայքում
- Պարտիաները 365chess.com կայքում
- Official website at the Wayback Machine (archived March 13, 2016)
|