Jump to content

Արթուր Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Վլադիմիրի Գաբրիելյան
Պետություն(ներ)Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 26, 1982(1982-12-26) (43 տարեկան)
ԾննդավայրԲաքու
ԿոչումԳրոսմայստեր (2009)
Միջազգային վարպետ (2002)
Առավելագույն վարկանիշ2594 (հուլիս 2012)
Ներկայիս վարկանիշ2429
ՖԻԴԵ համար4131002
365chessArtur_Gabrielian
Chesstempo համար67083
ICCF համար67083
 Artur Gabrielian Վիքիպահեստում

Արթուր Վլադիմիրի Գաբրիելյան (ռուս.՝ Арту́р Влади́мирович Габриеля́н, դեկտեմբերի 26, 1982(1982-12-26), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), ռուսաստանցի հայ շախմատիստ, գրոսմայստեր (2009 թ.)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Գաբրիելյանը ծնվել է 1982 թվականին Բաքվում։ Մեկուկես տարի անց նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, իսկ 1994 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաք։ Շախմատ խաղալ Արթուրը սկսել է դեռևս Հայաստանում, երբ 8 տարեկան էր, մանկական անվանի մարզիչ Առնոլդ Հակոբջանյանի ղեկավարությամբ։

Արթուրը բազմիցս դարձել է Ստավրոպոլի երկրամասի չեմպիոն։

Մոսկվայում նա ընդունվել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարան և շուտով դարձել միջազգային վարպետ։ 2002 թվականին մտել է նոկաուտ համակարգով անցկացվող մայրաքաղաքի առաջնության եզրափակիչ փուլ, որտեղ զիջել է Վլադիմիր Մալախովին։ Համացանցային խոշոր «Դոս Էրմանոս» մրցաշարի եզրափակչի մասնակից է (2004 թ.)։ 2008 թվականի Մոսկվայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Բելգորոդի պետական համալսարանի ռեկտորի գավաթի խաղարկության հաղթող (2009 թ.)։

2009 թվականին լրացրել է գրոսմայստերի կոչմանն արժանանալու բոլոր անհրաժեշտ նորմաները։ Կոչումը ստացել է Հունաստանի Հալկիդիկի քաղաքում հոկտեմբերին կայացած ՖԻԴԵ-ի 80-րդ կոնգրեսում։

Ուսումն ավարտելուց հետո Արթուրը վերադարձել է Գեորգիևսկ, որտեղ բազմիցս դարձել է Հարավային և Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգների չեմպիոն։ Ռուսաստանի առաջնությունների բարձրագույն խմբի և երկրի թիմային առաջնությունների մասնակից է։ 2010 թվականին մասնակցել է Համահայկական խաղերին։ 2012 թվականին մտել է Ռուսաստանի գավաթի եզրափակիչ։

Արթուրը ծավալում է նաև մարզչական գործունեություն։ Նրա աշակերտներից են պատանիների Ռուսաստանի բազմակի չեմպիոն և մրցանանկակիր Սեմյոն Խանինը, միջազգային վարպետ Նադեժդա Խարմունովան, ՌԴ մանկական առաջնությունների բարձրագույն խմբի մրցաշարերի մշտական մասնակիցներ Ալեքսեյ Սորոկինը, Ալեքսեյ Իվլևը և Աննա Ուլանովսկայան։

Արթուր Գաբրիելյանը ժողովրդականացնում է շախմատը Ստավրոպոլի երկրամասում, մասնակցում տեղի ֆեդերացիայի աշխատանքներին, մրցաշարեր անցկացնում Գեորգիևսկում, գրում հոդվածներ շախմատի մասին։

Ամուսնացած է ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Կոստրիկովայի հետ։ Նրանք ունեն մեկ դուստր։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[3] RatingDate22502300235024002450250025502600Հունվ. 1997Հուն. 2015Արթուր ԳաբրիելյանElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.youtube.com/watch?v=qJSKEbx8Efk
  2. 2,0 2,1 https://ruchess.ru/persons_of_day/gabrielian_pd/
  3. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Գաբրիելյան» հոդվածին։