Յաղըզ Քաան Էրդողմուշ
| Յաղըզ Քաան Էրդողմուշ | |
|---|---|
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 3, 2011[1] (15 տարեկան) |
| Ծննդավայր | Բուրսա, Թուրքիա |
| Կոչում | գրոսմայստեր[2] |
| Ներկայիս վարկանիշ | 2554 |
| ՖԻԴԵ համար | 44599790 |
| 365chess | Yagiz_Kaan_Erdogmus |
| Chesstempo համար | 450313 |
| ICCF համար | 450313 |
| Մարզական ակումբ | Marseille-Échecs? |
Յաղըզ Քաան Էրդողմուշ (թուրքերեն՝ Yağız Kaan Erdoğmuş, հունիսի 3, 2011[1], Բուրսա, Թուրքիա)[3], թուրք շախմատային հրաշամանուկ և միջազգային վարպետ։ Նրան շնորհվել է միջազգային վարպետի կոչում մինչև 12 տարին լրանալը․ այդպիսով նա դարձել է այդ կոչմանը հասած ամենաերիտասարդ շախմատիստը Թուրքիայում[4]։ 2024 թվականի ապրիլին նա դարձել է պատմության մեջ չորրորդ ամենաերիտասարդ գրոսմայստերը[5]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Յաղըզը ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում[6]։ Շախմատին նրան ծանոթացրել է մանկապարտեզի դաստիարակչուհին․ նա սկսել է խաղալ 6 տարեկանից[7][6]։
Շախմատային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 12 տարին լրանալը Յաղըզը դարձել է Թուրքիայի ամենաերիտասարդ միջազգային վարպետը[7][8]։ Նրա նշանավոր նվաճումներից են՝ 2018 թվականի Չեսմեի 6-րդ միջազգային բաց մրցաշարում 8 տարեկանների կատեգորիայում և նույն տարիքային խմբի 2019 թվականի Թուրքիայի պատանեկան առաջնությունում հաղթանակը[3]։
Յաղըզը 2019 թվականին հաղթել է մինչև 8 տարեկանների շախմատի Եվրոպայի առաջնությունում՝ հաջողության հասնելով 8 պարտիաներից 8-ում և չեմպիոնությունը երաշխավորելով մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ[9][10][4]։ Նույն տարի նա իր տարիքային խմբում զբաղեցրել է 1-ին տեղը համաշխարհային վարկանիշային աղյուսակում[3]։
2021 թվականի օգոստոսին Յաղըզը շախմատային վարկանիշային աղյուսակում կրկին զբաղեցրել է 1-ին տեղը մինչև 10 տարեկանների մեջ և ճանաչվել է աշխարհի մինչև 11 տարեկանների թիվ 1 խաղացողը[11][12]։
Միջազգային վարպետի տիտղոսը նրան շնորհվել է ՖԻԴԵ-ի 3-րդ խորհրդի ժամանակ՝ Սերբիայում կայացած Սվետոզար Գլիգորիչի հուշամրցաշարում հաջող ելույթից հետո[13][14]։ 2022 թվականին Յաղըզը հաղթել է ChessKid արագ շախմատի երիտասարդական առցանց մրցաշարում[12]։
Յաղըզը 2023 թվականին մասնակցել է որակավորման բարձրացման մարզումների և մրցումների, ներառյալ՝ Իսպանիայում անցկացված ՖԻԴԵ-ի շախմատային ճամբարը և 2023 թվականի Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը Սերբիայում[12][15]։
2024 թվականի գարնանը Grenke Chess Open և Classic մրցաշարերում նա դարձել է աշխարհի չորրորդ ամենաերիտասարդ գրոսմայստերը[5]։
Չնայած Գերմանիայի շախմատի ֆեդերացիայի առաջարկին` ներկայացնելու Գերմանիան, ներառյալ՝ քաղաքացիությունը և կրթաթոշակները, Յաղըզը շարունակում է ներկայացնել Թուրքիան[7]։
Վարկանիշի փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://web.archive.org/web/20220731054005/https:/spor.haber7.com/spor/haber/2999282-yagiz-kaan-erdogmus-kimdir
- ↑ https://www.fide.com/fide-council-meeting-july-21-and-29-2024-list-of-decisions/
- 1 2 3 «Yağız Kaan Erdoğmuş kimdir?». Haber7 (թուրքերեն). 2020 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 31-ին.
- 1 2 «Yağız Kaan Erdoğmuş Avrupa Şampiyonu!». www.tsf.org.tr (թուրքերեն).
- 1 2 Carlsen Wins 3rd GRENKE Chess Classic, Niemann Takes Open
- 1 2 «Avrupa satranç şampiyonu Yağız Kaan Erdoğmuş'un hedefi, 'büyükusta' olmak - Spor Haberleri». Fanatik (թուրքերեն). 2020 թ․ հունվարի 31.
- 1 2 3 «Offer made to Turkish chess player to compete for Germany - Türkiye News». Hürriyet Daily News (անգլերեն). 2022 թ․ նոյեմբերի 14.
- ↑ «Erdogmus tries youngest GM record». ChessTech News (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 2.
- ↑ «Yagiz Erdogmus | Top Chess Players». Chess.com (ամերիկյան անգլերեն).
- ↑ «Turgay Erdem, 8 yaşındaki şampiyonu ağırladı». Nilüfer Belediyesi (թուրքերեն).
- ↑ «Turkish prodigy on way to becoming youngest chess grandmaster». www.aa.com.tr.
- 1 2 3 «Chessable Sunway Chess Festivals». www.sunwaychessfestival.com.
- ↑ «Erdogmus, Yagiz Kaan». ratings.fide.com.
- ↑ «Türkiye'nin En Genç IM'si Yağız Kaan Erdoğmuş». www.tsf.org.tr (թուրքերեն).
- ↑ «12 yaşındaki Yağız ve 14 yaşındaki Ediz'in en genç "büyükusta" olma yarışı». www.trthaber.com (թուրքերեն). 2023 թ․ մարտի 11.
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
|