Իգոր Զայցև
Իգոր Արկադևիչ Զայցև | |
---|---|
ռուս.՝ Игорь Аркадьевич Зайцев | |
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 27, 1938 (81 տարեկան) |
Ծննդավայր | Ռամենսկոե, Մոսկվայի մարզ |
Կոչում | Գրոսմայստեր (1976) Միջազգային վարպետ (1970) |
Առավելագույն վարկանիշ | 2520 (1971, հուլիս) |
Ներկայիս վարկանիշ | 2361 (2016, փետրվար) |
ՖԻԴԵ համար | 4103017 |
365chess | Igor_A_Zaitsev |
Chesstempo համար | 233016 |
ICCF համար | 233016 |
Պարգևներ և մրցանակներ | Ժողովուրդների բարեկամության շքանշան |
Իգոր Արկադևիչ Զայցև (ռուս.՝ Игорь Аркадьевич Зайцев, մայիսի 27, 1938, Ռամենսկոե, Մոսկվայի մարզ), խորհրդային և ռուսաստանցի շախմատիստ, գրոսմայստեր (1976), շախմատային տեսաբան, գրող։ Մոսկվայի չեմպիոն (1969)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1978)։ Այդ կոչումն ու լայն ճանաչում է ստացել աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովի` Վիկտոր Կորչնոյի հետ կայացած պատմական մրցախաղում (Բագիո, Ֆիլիպիններ, 1978) որպես Կարպովի մարտավկա կատարած մարզչական աշխատանքի շնորհիվ։ Հոր կողմից հայ է։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1938 թվականի մայիսի 27-ին, Մոսկվայի մարզի Ռամենսկոե քաղաքում։ Հայրը հայ էր` Արկադի Աղայանը (1898-1945), Սևծովյան նավատորմի ռազմական նավի քաղղեկ, ստացած վերքերից զոհվել է պատերազմի ամենավերջում, երբ նավը պայթել է ականի վրա։ Մայրը՝ Աննա Զայցևան (1911-1993), հաշվառու բանվորուհի էր Ռամենսկոեի «Կրասնոե զնամյա» մանածագործարանում[1]։
Սովորել է Մոսկվայի նուրբ քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում, Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտում, Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Սակայն սկսված ինտենսիվ մարզական և մարզչական կարիերայի պատճառով այդ ուսումնական հաստատություններից ոչ մեկը չի ավարտել։ Երիտասարդ տարիքից մեծ հետաքրքրություն է տածել փիլիսոփայության և բանասիրության նկատմամբ։
Հավակնորդների մրցախաղերում եղել է Տիգրան Պետրոսյանի, Լև Պոլուգաևսկու, աշխարհի չեմպիոնի կոչման 1978 թվականի մրցախաղում՝ Անատոլի Կարպովի մարզիչը։ Եղել է աշխարհի առաջնության 17 մրցախաղերի, այդ թվում՝ 7-ն ուղղակիորեն աշխարհի չեմպիոնի թագի համար մրցախաղերի մարտավկա։ Որպես մարզիչ աշխատել է արտասահմանյան մի շարք երկրներում։ ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ (2006)[2]։ 1991 թվականից Անատոլի Կարպովի դպրոցում աշխատում է որպես մարզիչ։ «Լոկոմոտիվ» կամավոր մարզական ընկերության անդամ է 1957 թվականից[3]։
Վառ կոմբինացիոն ոճի շախմատիստ է, առանձին պարտիաներում հաղթել է աշխարհի չեմպիոններ Միխայիլ Տալին և Բորիս Սպասկուն։ Շախմատային նշանավոր վերլուծաբան է։ Շախմատը միշտ ընկալել է որպես արվեստի բնագավառ, որը ենթակա է փիլիսոփայական մեկնաբանությունների։ Հեղինակ է սկզբնախաղային մի շարք մշակումների իսպանական պարտիայում, սիլիցիական և հինհնդկական պաշտպանություններում։ Որպես շախմատային լրագրող և շախմատը քարոզող գրել է բազմաթիվ հրապարակախոսություններ և հուշագրություններ, ինչպես նաև շախմատի և շախմատիստների մասին նորավեպեր և էսսեներ։
Համագործակցել է «64 - Շախմատնոե օբոզրենիե» («64 — Шахматное обозрение») ամսագրի հետ[3]։
2016 թվականի սեպտեմբերին ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովի կողմից արժանացել է Տիգրան Պետրոսյանի անվան մարզչական հատուկ նվաճումների մրցանակին[4]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը ՝ Տամարա Զայցևան (Կասինովան), սպորտի վարպետ է, Նամակագրությամբ շախմատային խաղի միջազգային ֆեդերացիայի (ICCF) գրոսմայստեր է (ծնվ.՝ 1938 թ. ապրիլի 9-ին, Մոսկվայում)։ Դուստրը՝ Օլգան (ծնվ.՝ 1964 թ. դեկտեմբերի 12-ին, Մոսկվայում), պատմական գիտությունների թեկնածու է, իրավաբան, աշխատում է ՌԴ կենտրոնական բանկի իրավագիտության դեպարտամենտում։
Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
1962 | Երևան | ԽՍՀՄ 30-րդ առաջնություն | 1 | 8 | 10 | 6 19-ից | 19 |
1967 | Խարկով | ԽՍՀՄ 35-րդ առաջնություն | 4 | 4 | 5 | 6½ 13-ից | 58-70 |
1968 | Մոսկվա | Միջազգային մրցաշար | 1-4 | ||||
1968/69 | Ալմա Աթա | ԽՍՀՄ 36-րդ առաջնություն | 4 | 6 | 9 | 8½ 19-ից | 15-17 |
1969 | Մոսկվա | Մոսկվայի առաջնություն | 7 10-ից | 1 | |||
Մոսկվա | ԽՍՀՄ 37-րդ առաջնություն | 2 | 6 | 14 | 9 22-ից | 17-20 | |
1970 | Մոսկվա | Միջազգային մրցաշար | 3-4 | ||||
Պոլյանից Զդրույ | Միջազգային մրցաշար | 2 | |||||
Ռիգա | ԽՍՀՄ 38-րդ առաջնություն | 6 | 8 | 7 | 9½ 21-ից | 15-16 | |
1971 | Սմեդերևսկա Պալանկա | Միջազգային մրցաշար | 4-5 | ||||
1975 | Սոլնոկ | Միջազգային մրցաշար | 4-6 | ||||
1976 | Դուբնա | Միջազգային մրցաշար | 2 | ||||
Սոչի | Միջազգային մրցաշար | 4-6 | |||||
1977 | Կիտո | Միջազգային մրցաշար | 1 | ||||
1979 | Դուբնա | Միջազգային մրցաշար | 1-4 | ||||
1982 | Երևան | Փնջային մրցաշար | 1 | 7 | 7 | 4½ 15-ից | 15-16 |
1983 | Հավանա | Միջազգային մրցաշար | 6-7 | ||||
1991 | Մոսկվա | ԽՍՀՄ 58-րդ առաջնություն | 1 | 4 | 6 | 4 11-ից | 57-62 |
1999 | Մոսկվա | ՌԴ 52-րդ առաջնություն (1/32) | 0 | 1 | 1 | ½ 2-ից |
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 124—125. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "Мой отец Аркадий Агаян", Шахматы в Армении, 52 (891), 2009, стр. 4
- ↑ Global Chess Academy
- ↑ 3,0 3,1 Больше чем полвека в «Локомотиве»
- ↑ «Ֆուտբոլ +», թիվ 36 (1063), 2016 թ. սեպտեմբերի 14, էջ 15
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իգոր Զայցևի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում
- Իգոր Զայցևի պարտիաները Chessgames.com կայքում (անգլ.)