Էնդի Վուդվորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդի Վուդվորդ
Ծննդյան ամսաթիվ2010[1]
ԿոչումՖԻԴԵ-ի վարպետ[1], միջազգային վարպետ[2] և գրոսմայստեր[3]
Ներկայիս վարկանիշ2515
ՖԻԴԵ համար30953499

Էնդի Օսթին Վուդվորդ (անգլ.՝ Andy Austin Woodward, 2010[1]), ամերիկացի շախմատիստ և հրաշամանուկ։ 2024 թվականից՝ գրոսմայստեր։

Շախմատային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդի Վուդվորդը միջազգային վարպետի առաջին երկու նորմերը լրացրել է Նովի Սադում, Սերբիա[4]։ 2022 թվականի հոկտեմբերին նա լրացրել է միջազգային վարպետի վերջին նորման՝ հաղթելով Կոստյա Կավուցկիին 2022 թվականի Hollywood Chess Classic մրցաշարում[5][4]։

2023 թվականի հունվարին Վուդվորդն ընդգրկվել է մինչև 11 տարեկանների Համաամերիկյան շախմատային հավաքականի կազմում[6]։

2023 թվականի սեպտեմբերին Վուդվորդը պատանիների աշխարհի առաջնությունում հաղթել է գրոսմայստեր Հանս Նիմանին[7]։

2023 թվականի դեկտեմբերին Վուդվորդը հաղթել է 17-րդ ամենամյա SPICE (Սյուզեն Պոլգարի շախմատային վարպետության ինստիտուտ) գավաթը՝ առաջ անցնելով Արամ Հակոբյանից, Յասեր Կեսադայից և Սաֆալ Բորայից[8]։

2024 թվականի հունվարին Վուդվորդը դուրս է եկել Գլուխկոտրուկների աշխարհի առաջնության եզրափակիչ, բայց պարտվել է գործող չեմպիոն Ռեյ Ռոբսոնին[9][10]։ Նույն ամսին նա Ջիդայի միջազգային շախմատային փառատոնում լրացրել է գրոսմայստերի իր վերջին նորման[11]։ Դրանով նա դարձել է պատմության ամենաերիտասարդ գրոսմայստերներից մեկը՝ կատարելով կոչման համար նախատեսված պահանջները 13 տարեկան, 8 ամսական, 28 օրականում[12][13]։ Նա նաև ԱՄՆ-ի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ գրոսմայստերն է՝ զիջելով միայն Աբհիմանյու Միշրային[14]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[15][16]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2021 2337 2290 2297 2337 2290
2022 2320 2317 2330 2354 2389 2486 2475 2465 2454 2447 2457 2486 2317
2023 2446 2436 2466 2480 2475 2473 2481 2481 2436
2024 2501 2515 2515 2501


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 FIDE FIDE Standard Ratings as of 30 September 2021 — 2021.
  2. https://ratings.fide.com/title_applications.phtml?pb=68
  3. FIDE Title Applications. 2024 2rd FIDE Council — 2024.
  4. 4,0 4,1 Esguerra, Jabe (2022 թ․ հոկտեմբերի 17). «Andy Woodward – A Wonderkid In Every Sense Of The Word».
  5. «Andy Woodward: A Quest For My IM Title». 2022 թ․ նոյեմբերի 8.
  6. «2023 US Chess Federation All-America Chess Team Announced». 2023 թ․ հունվարի 5.
  7. Keene, Raymond (2023 թ․ սեպտեմբերի 30). «New skids on the block».
  8. «13-Year-Old Prodigy Wins SPICE Cup Tournament». 2024 թ․ հունվարի 2.
  9. Levin, Anthony (2024 թ․ հունվարի 12). «14-Year-Old Woodward Rivals Robson As Prodigies Prosper».
  10. Levin, Anthony (2024 թ․ հունվարի 12). «Ray Robson Wins 5th Consecutive Puzzles World Championship Title».
  11. «1st Jeddah International Chess Festival 2024 (Young Masters )».
  12. «Andy Woodward».
  13. «My student Andy Woodward is the youngest GM in the world!». 2024 թ․ հունվարի 30.
  14. Svensen, Tarjei (2024 թ․ փետրվարի 1). «Woodward World's Youngest GM; 12-Year-Old Erdogmus Closes In On Polgar's Record».
  15. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  16. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։