Լուսաշող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լուսաշող
ռուս.՝ Карахач
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1831[1] թ.
Մակերես41,94 կմ²
ԲԾՄ2000 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն478 մարդ (2011)[2]
Ժամային գոտիUTC+4
Լուսաշող (Հայաստան)##
Լուսաշող (Հայաստան)

Լուսաշող (նախկին անվանումը՝ Ղարախաչ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, տեղադրված Վեդի գետի ձախակողմյան վտակի մեղմաթեք ու գեղատեսիլ ափին, շրջապատված ոչ բարձր, կանաչապատ լեռներով։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 48 կմ հարավ-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։

Նախկինում Ղարախաչ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Երևանի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Երևանի գավառի, իսկ 1930 թվականից` Վեդու (1968 թվականից` Արարատի) շրջանի։ Վերանվանվել է Լուսաշող 1978 թ. հունվարի 25-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Արարատի մարզի մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լուսաշողի մշտական բնակչությունը կազմել է 478, առկա բնակչությունը՝ 491 մարդ[3]։ Լուսաշողի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի Բնակչություն
1831 94 մարդ [5]
1873 600 մարդ [6]
1897 1005 մարդ [5]
1926 289 մարդ [5]
1939 598 մարդ [5]
1959 371 մարդ [5]
1970 432 մարդ [5]
1979 419 մարդ [5]
1989 493 մարդ [7]
2001 601 մարդ [5]
2011 478 մարդ [2]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, այգեգործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի միջնակարգ դպրոց։ 12 կմ հյուսիս գտնվում է Աղձվան (XIII-XX դդ.), 5 կմ հյուսիս՝ Շամամ (IX-XVII դդ.), 10 կմ հյուսիս՝ Վերին Արմիկ գյուղատեղիները (XVII-XIX դդ.)։ Գյուղի մոտ են գտնվում՝ Հովհաննու սբ.Կարապետ վանական համալիրը (XIV դ.), սբ.Աստվածածին (Սպիտակավոր) (1301 թ.), սբ.Հովհաննես (Զանգակատուն) եկեղեցիները (XVII-XIX դդ.), իսկ “Մոշաղբյուր” գյուղատեղիում՝ սբ. Սարգիս եկեղեցին (XIX դ.) և XIX դ. մատուռ (Ղարախաչ)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 94» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  6. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  7. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 695. — 4696 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսաշող» հոդվածին։