Էրատո (մուսա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրատո (այլ կիրառումներ)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9d/Erato_monte_calvo.jpg/220px-Erato_monte_calvo.jpg)
Էրատո (հին հունարեն՝ Ἐρατώ՝ «սիրելի»), հունական դիցաբանության մեջ սիրո և կրքահարույց քերթության մուսան, կայծակի և ամպրոպի աստված Զևսի և Մնեմոսինեի դուստրը[1], ինը քույր մուսաներից մեկը, գիտության և արվեստի աստվածուհին։
Պատկերվում էր քնարը ձեռքին երիտասարդ կնոջ կերպարանքով։ Վերածննդի շրջանում նրան հիմնականում պատկերել են մրտենու և վարդի պսակով, ձեռքին՝ քնար կամ փոքրիկ կիֆարա՝ երաժշտական գործիք, որը հիմնականում զուգորդվում է Ապոլլոնի հետ[2]։ Էրատոն հաճախ պատկերվել է ձեքին ոսկե նետով, որը հիշեցնում է Էրոս աստծո նետը․ երբեմն նրան ուղեկցել է հենց ջահը ձեռքին Էրոսը։ Էրոսը մարմնավորել է սիրո զգացումը, որով Էրատոն ոգեշնչել է բոլորին։ Ըստ Դիոդորոս Սիկիլիացու՝ անունն ստացել է «ուսման ճարտարությունից դառնում է ցանկալի կրքի և սիրո համար (ἐπεράστους)»[3]։
Էրատոյի կերպարը հաճախ է հանդիպում պոեզիայում (Էրատոյի քնքուշ բարեկամ... Ալեքսանդր Պուշկին, «Փոքր քաղաք. Վոլտերի մասին»)[4]։
Մուսայի անունով են կոչված Էրատո (62) աստերոիդը՝ հայտնաբերված 1860 թվականին և դասական ու ակադեմիական երաժշտության ձայնագրման լեյբլը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրատո (մուսա)» հոդվածին։ |
|