«Աշոտ Բ Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Դվինից Աշոտ Երկաթը դարձյալ մեկնեց Գուգարք` պատժելու Վրաց իշխան Գուրգենին: Իր հետ վերցնելով Վրաց թագավոր Ատրներսեհին` արքան արշավեց նրա դեմ: Վերջինիս օգնության են շտապում Աբասն ու Աշոտ Շապուհյանը: Հայտնի է, որ Աբասը փեսայացել էր Վրաց իշխան Գուրգենին: Ըստ Հովհաննես
Դրասխանակերտցու` նույն կարգավիճակն ուներ նաեւ Աշոտ Շապուհյանը: Փաստորեն, կարելի է արձանագրել, որ Վրաց իշխան Գուրգենը իր երկու փեսաների միջոցով, որոնք երկուսն էլ ունեին Հայոց գահին տիրելու նկրտումներ, կարողացավ լրջորեն վտանգել Հայոց թագավորության ներքին անվտանգությունը, անկասկած, հետապնդելով հեռուն գնացող նպատակներ, որոնք առնչվում էին Շամշուլդե ամրոցին եւ շրջակա գավառին տիրելուն: Այդ պահի դրությամբ համընկել էին Աբասի եւ Աշոտ Շապուհյանի շահերը, բայց միայն կարճ ժամանակով, քանի որ հեռանկարում Հայոց գահին բազմել կարող էր նրանցից միայն մեկը:
Աշոտ Երկաթի ու Ատրներսեհի զորքի առաջ թշնամիները նահանջում են եւ սկսում աստիճանաբար տեղի տալ ու մտածել հանձնվելու մասին: Այդ ժամանակ լուր է հասնում Սահակ Սեւադայի կողմից կատարված անօրենությունների մասին: Այս անգամ Սահակ Սեւադայի զորքը ներխուժել էր Ուտի, իսկ այնուհետև` Ձորոփոր գավառները, բնակչությանը գաղթեցրել իր տիրույթները, իսկ ինքը` ամրացել էր Տավուշի ձորի արեւմտյան լեռնակի ծործորներում: Աշոտ Երկաթը շտապ վերադառնում է և հասնում Ձորոփոր գավառը: Այստեղ նա լուր է ստանում, որ Սահակ Սեւադայի զորքը գրավել է Կայան բերդն ու ազատել այնտեղ բանտարկված Գեղարքունիքի իշխան Վասակին, որին Աշոտ Երկաթը մեղադրել էր Աշոտ Շապուհյանի հետ գործակցելու համար եւ հրամայել ձերբակալել ու փակել այդ բերդում` զրկելով նաեւ սեփական տիրույթներից: Արքայի հաշտության առաջարկը Սահակ Սեւադան մերժում է, որից հետո նրա ութ հազարանոց բանակի վրա արքան հանկարծակի հարձակում է գործում 200 հեծյալներով: Աշոտ Երկաթի առջեւից տանում էին այն խաչը, «զոր սովորն էր միշտ առաջի իւր շրջեցուցանել» : Հակառակորդը ջախջախիչ պարտություն է կրում: Գերի ընկած Սահակ Սեւադային ու նրա որդի Գրիգորին արքայի հրամա- նովհրամանով կուրացնում են, իսկ նրանց տիրույթները` ռազմակալում: Հովհաննես Դրասխանակերտցին հաղորդում է, որ «ամրոցն առ հասարակ զԳարդմանայ թագաւորն յինքն գրաւեալ եւ զբովանդակ աշխարհն յիւր անուն նուաճեալ` հնազանդէր» : Փաստորեն, Գեղարքունիքն ու Գարդմանը կցվեցին արքունի տիրույթներին:
 
Վերջին իրադարձությունների նկարագրության ժամանակ Հովհաննես Դրասխանակերտցին գրում է, որ «փոքր ինչ յառաջ քան զայս ոստիկանն Յուսուփ ապստամբութեամբ բազմաւ ընդվզեալ յիսմայելեան ամիրապետէ», սակայն պարտվեց ու ձերբակալվեց, որով նրա սպառնալիքից փրկվեց Գագիկ թագավորը: Կարելի է վստահաբար ասել, որ նշված իրադարձությունները թվագրվում են Յուսուֆի ձերբակալման 919 թվականով:
Ի վերջո, ամփոփելով արդեն ասվածը, նշենք, որ այդ պատմափուլում Հայաստանում առկա երեք Հայոց թագավորներից իրադարձությունների կիզակետում միայն Աշոտ Երկաթն էր, որի տիրապետության տարբեր հատվածներում մերթընդմերթ տեղի էին ունենում խռովություններ եւ պատերազմներ: Առավել կայուն էր իրավիճակը Գագիկ Արծրունու տիրույթներում, իսկ Աշոտ Շապուհյանը, փաստորեն, սկզբում իր դիրքերը պահպանում էր միայն Խալիֆայության աջակցությամբ, իսկ հետո զրկվել էր դրանից ու հաստատվել Բագարանում: Ինչ վերաբերում է Աշոտ Երկաթի և [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] հարաբերություններին, ապա պատմիչների տեղեկությունները հնարավորություն չեն տալիս գնահատելու դրանք: Հայտնի է, որ, ինչպես տեսանք, Գագիկ Արծրունին 914 թվականին տիրացել էր Բագրատունիներին պատկանող` Այրարատի երեք գավառների`
Ծաղկոտնին, Կոգովիտին ու Մասյացոտնին: Աշոտ Երկաթի վերադարձից հետո այդ գավառների հետ կապված որեւէ հակասություն կարծես չի ծագել, դրանք թերեւս մնացել են Գագիկի իշխանության ներքո, ինչը վկայում է, որ երկու գահակալներն այդ ժամանակ արդեն ունեին ավելի կարեւոր խնդիր` պայքարը Յուսուֆի դեմ: Իսկ այդ պայքարը կերպափոխվել էր` իրականացվելով երկու կենտրոններով` Վասպուրականում եւ Այրարատում: Ի դեպ, վերջինում այն 916-918 թվականներին մարմնավորված էր Աշոտ Երկաթի և Յուսուֆի հովանավորյալ Աշոտ Շապուհյանի միջև տեղի ունեցած հակամարտության մեջ: Աշոտ Երկաթի և Գագիկ Արծրունու միջեւ նույնիսկ դաշնակցային հարաբերություններ են ակնարկված որոշ աղբյուրներում, ըստ որոնց` «որդին Սմբատայ Աշոտ բազում ընթացութիւնս եւ քաջութիւնս ցուցանէր եւ պահէր զբոլոր ամրոցս տէրութեան հաւր իւրոյ ձեռնտուութեամբ ... թագաւորին Գագկայ Վանեցւոյ» : Որ դա հնարավոր էր, հիմնավորվում է այն իրողությամբ, որ, ինչպես տեսանք, Գ[[ագիկԳագիկ Արծրունի]]ն փորձ էր կատարել հաշտվելու նաեւ Յուսուֆից պարտություն կրած Սմբատ Ա-ի հետ:
Չնայած ասվածին` նման իրավիճակում թե ́ Աշոտ Երկաթի, թե ́ [[Գագիկ Արծրունի |Գագիկ Արծրունու]] համար ներքին «պայքար»-ը մղվում էր մյուս թագավորների նկատմամբ գերագահության հասնելու նպատակով: Եթե [[Բյուզանդիա]]ն ճանաչել էր Աշոտ Երկաթի գերագահությունը, ապա հարցականի տակ էր Խալիֆայության դիրքորոշումը, որը դատելով վերն ասվածից` հակվում էր Գագիկ Արծրունու կողմը: Հենց այդ պատճառով Խալիֆայության դեմ ապստամբած Յուսուֆը թագ ուղարկեց Աշոտ Երկաթին, իսկ վերջինս էլ՝ չնայած Յուսուֆի նկատմամբ ունեցած կատաղի ատելությանն ու թշնամանքին, ընդունեց այն: Իր կողմից Խալիֆայությունը թագ ուղարկեց [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունուն]] Փարկինիի միջոցով:
 
919 թվականին ձերբակալված Յուսուֆի փոխարեն Ատրպատականին տիրած Սբուքն՝ ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, ոստիկան նշանակվեց «յետ սակաւ աւուրց»: Նշանակվելուն պես նա խաղաղություն հաստատեց Աշոտ Երկաթի հետ` նրան հռչակելով շահնշահ, այսինքն` գերագահ թագավոր երկրում գոյություն ունեցող այլ թագավորների նկատմամբ: Մյուս կողմից, Սբուքը թշնամացավ Գագիկ Արծրունու դեմ, որը նրա մոտ ուղարկեց Գեւորգ Հավնունուն` հաշտություն խնդրելու: Սբուքը կատարեց նրա խնդրանքը: Սբուքի և Աշոտ Երկաթի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններն արդյունք էին այն բանի, որ Սբուքը թեև ստանձնել էր հարկատվական պարտականություն խալիֆի առաջ` Ատրպատականի կառավարիչ նշանակվելու դիմաց, բայց այդպես էլ չկատարեց իր պարտավորությունը: Նման պայմաններում համընկան Աշոտ Երկաթի եւ Սբուքի շահերը. Հայոց թագավորը բարեկամացավ նրա հետ, իսկ Ատրպատականի կառավարիչը նրան հռչակեց շահնշահ:
Ինչպես տեսանք, Յուսուֆը ձերբակալվել է 919 թվականին, ուստի դրանից «յետ սակաւ աւուրց» ոստիկան նշանակված Սբուքն Աշոտ Երկաթին շահնշահ կարող էր հռչակել հենց 919 թվականին: Մինչդեռ պատմագրության մեջ ընդունված է Աշոտ Երկաթի շահնշահ հռչակվելու 921 թվականը, որը հիմնված է երկու իրողությունների վրա: Նախ, քանի որ Աշոտ Երկաթի մահն Ասողիկի կողմից թվագրված է հայոց 378 թվականով (929/930), իսկ նրա թագավորության տարիների քանակը` հավասարեցված է ութի («Աշոտ զկնի մահուան հաւր իւրոյ կեցեալ ամս ԺԵ (15) եւ թագաւորեալ ամս Ը (8), վախճանի յՅՀԸ (378/929-930) թուականին»), թվաբանական պարզ հաշվարկը ցույց է տալիս գահակալության (այս պարագայում` շահնշահ հռչակ- վելուհռչակվելու) 921 թվականին (929-8=921): Այդ իսկ պատճառով 921 թվականը հեղինակների համար դարձել է այն մեկնակետը, որից սկսած Աշոտ Երկաթն իշխել է ութ տարի: 921 թվականը Աշոտ Երկաթի թագավորության սկիզբ համարելու տեսակետը կարծես բյուրեղանում է, երբ Սմբատ Ա-ի մահվան 914 թվականին գումարում ենք նախքան Աշոտ Երկաթի ութամյա գահակալությունը տեղ գտած անիշխանության յոթամյա տեւողությունը (914+7=921):
Արշավանքը սկսվել է 909 թվականի գարնանը<ref>[http://ysu.am/files/Hovhannes-Katoxikos_Drasxanakertci.pdf Հովհաննես Դրասխանակերտցի]</ref>։ 909 թվականի գարնանը Յուսուֆի զորքերը հետապնդում են Սմբատ Ա-ին։ 910 թվականի գարնանը Յուսուֆը զորք է ուղարկում Սմբատ Ա-ի դեմ, որին միանում են [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրուն]]ու գնդերը։ Սմբատի զորքը ղեկավարում էին Հայոց իշխանաց իշխան Աշոտն ու Մուշեղը։ Ճակատամարտը տեղի ունեցավ Ձկնավաճառ կոչվող վայրում և ավարտվեց Սմբատ Ա-ի զորքի պարտությամբ։ Աշոտը փրկվեց, Մուշեղը՝ գերի ընկավ{{ref+| Մուշեղը հետագայում
դաժանաբար սպանվեց, իսկ նրա մարմինը ստացավ Սմբատ Ա-ի եղբայր

Նավարկման ցանկ