Jump to content

Մլքե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մլքե
Արծրունիների դրոշ
Վասպուրականի թագուհի
908-943
 
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի
Դինաստիա Բագրատունիներ
Հայր Շապուհ սպարապետ
Ամուսին Գագիկ Ա Արծրունի
Զավակներ Աշոտ-Դերենիկ, Աբուսահլ-Համազասպ

Մլքե կամ Թամար[1], Վասպուրականի թագավորության առաջին թագուհին, Գագիկ Ա Արծրունու (908-943) կինը։ Մլքեն հայտնի է իր ավետարանով (862), որը պահվում է Մխիթարյան միաբանության մատենադարանում[2]։ Թագուհին 922 թվականին այն նվիրաբերել է Վարագավանքին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մլքե Բագրատունին հայոց թագավոր Սմբատ Ա Նահատակի (890-914) եղբոր՝ Շապուհ սպարապետի դուստրն էր, Աշոտ Ա Մեծի (885-890) թոռը։ Ունեցել է մեկ եղբայր՝ Աշոտ սպարապետ, ով ապստամբություն է բարձրացրել Աշոտ Բ Երկաթ (914-928) թագավորի դեմ՝ գահին տիրանալու նպատակով, և մեկ քույր, ով ամուսնացել էր Վասպուրականի գահերեց իշխան Գագիկ Աբու-Մրվան Արծրունու հետ։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գագիկ Ա Արծրունի

Մլքեն, դառնալով Վասպուրականի առաջին թագուհի, մասնակցել է երկրի կառավարմանը և միջպետական հարաբերությունների ձևավորմանն ու կարգավորմանը։ Մասնակցել է նաև քաղաքաշինության, մասնավորապես եկեղեցաշինության գործերին։ 915 թվականին Վանա լճի հարավում՝ Աղթամար կղզում սկսվում է նոր եկեղեցու կառուցման իրականացումը, որը տևում է շուրջ վեց տարի և ավարտին է հասնում 921 թվականին։ Եկեղեցին օծվեց Սուրբ Խաչ անվանակոչությամբ։ Այն կառուցվեց ճարտարապետ Մանուելի ղեկավարությամբ։ Կառույցի արևմտյան ճակատին քանդակված է թագավոր Գագիկ Արծրունին, ձեռքին բռնած եկեղեցու մանրակերտը, իսկ տաճարի պատին Թամար (Մլքե) թագուհին։

Մլքե թագուհու ժամանակ պալատում գտնվել է ավետարան, որը պատկերազարդվել էր դեռ 862 թվականին։ Որոշ պատմաբաններ այն կարծիքին են, որ այդ Ավետարանը, գրված մագաղաթի վրա, Գագիկ թագավորի պալատ է բերվել նրա առաջին կնոջ կողմից որպես օժիտ։ Ավետարանն ունի նկարազարդ խորաններ, դիմանկարներ։ Մլքե թագուհին այն խնամքով պահպանել և հանձնել է Վարագավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, ապահով պահպանության և եկեղեցական օգտագործման համար։ Ավետարանը անվանվում է «Մլքե թագուհու ավետարան»։ 1830 թվականին այն ձեռք է բերում Գրիգոր Ներսեսյանցը։ Նա ավետարանը որպես սուրբ գիրք հասցնում է Վենետիկ և նվիրաբերում Մխիթարյան միաբանությանը, որի մատենադարանում և հանգրվանում է մինչև օրս։ Կարծիք կա, որ ժամանակին Ավետարանը նկարազարդվել է Անի քաղաքում։

Ստորև ներկայացված են Աշոտ Ա Մեծ թագավորի և Կատրանիդե Ա թագուհու 7 զավակներից երեքը՝ իրենց ընտանիքներով։ Ներառված չեն մյուս 4-ը՝ Սմբատ, Սահակ, Դավիթ և Մարիամ։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Մեծ

(885-890)
հայոց թագավոր
 
Կատրանիդե Ա

(885-890)
հայոց թագուհի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
դուստր
 
Վահան Արծրունի
 
 
 
 
 
Շապուհ սպարապետ
 
 
 
 
Գրիգոր Արծրունի

(857-887)
Վասպուրականի իշխան
 
Սոֆյա Բագրատունի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գագիկ Աբու-Մրվան Արծրունի

(897-898)
Վասպուրականի իշխան
 
դուստր
 
Աշոտ սպարապետ
 
Մլքե

(908-943)
 
Գագիկ

(908-943)
Վասպուրականի թագավոր
 
Գուրգեն

(904-925)
Պարսկահայքի իշխան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սեդա Արծրունի
 
Աշոտ

(898-904)
Վասպուրականի իշխան
 
 
 
Աշոտ-Դերենիկ

(943-958)
Վասպուրականի թագավոր
 
 
Աբուսահլ-Համազասպ

(958-968)
Վասպուրականի թագավոր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ-Սահակ

(968-991)
Վասպուրականի
թագավոր
 
Գուրգեն-Խաչիկ

(991-1003)
Վասպուրականի թագավոր
 
Սենեքերիմ-Հովհաննես

(1003-1021)
Վասպուրականի թագավոր
 
Դերենիկ
Վարագավանք՝ նախքան ոչնչացումը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սերգեյ Ավագյան, Նշանավոր հայուհիներ
  2. «Մլքե թագուհու ավետարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։