Գահերեց իշխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Արցախի Հանրապետություն

Հայաստան Հայաստանի պորտալ

Գահերեց իշխան, ավատատիրական պաշտոն միջնադարյան Հայաստանում։ Հիմնադրվել է Բագրատունիների դարաշրջանում՝ 9-րդ դարում։ Այդ ժամանակ Մերձավոր Արևելքը թևակոխել էր զարգացած ավատատիրության ժամանակաշրջան։

Արաբական Խալիֆայությանը պատկանող Հայաստանի տարածքում Արշակունյաց Հայաստանի նախկին հզոր նախարարական տոհմերը՝ Բագրատունիները, Արծրունիները, Սյունիները բաժանվում են ճյուղերի։ Նախկինում տոհմի նահապետը իրավասու էր տնօրինել նախարարական տան ամբողջ ունեցվածքը։ Այժմ ավատատիրական տոհմի յուրաքանչյուր ընտանիք վերցնում էր իր բաժին կալվածքը և այն տնօրինում ինքնուրույն։ Այսպիսով սեպուհները դառնում են ինքնուրույն ավատատերեր և սկսում են կոչվել գահակալ իշխաններ։ Դրան հակառակ տանուտերը կամ նահապետը սկսում է կոչվել գահերեց իշխան և որևէ իրավասություն չուներ գահակալ իշխանի կալվածքի նկատմամբ։ Այս ամենի հետևանքով ավատատիրական խոշոր տների ներսում առաջացան բազմաթիվ ինքնուրույն կալվածատերեր՝ իրենց ամրոցներով, զորքով։

Դեռ վաղ քրիստոնեական շրջանից սկսած` հայ իշխաններն իրենց հողերի մեծ մասին տիրում էին ժառանգաբար՝ որպես սեփականատեր և նման կալվածքը կոչվում էր հայրենիք։ Նրանց տրամադրության տակ կային նաև պարգևական կամ արքայատուր հողեր, որոնք ստանում էին թագավորներից՝ որևէ ծառայության դիմաց և վասալը այն վաճառելու կամ նվիրելու իրավունք չուներ։ Դրանք նրա իրավասության տակ էին մնում այնքան ժամանակ, քանի դեռ կատարում էր վասալական պարտականությունները։ Կային նաև արծաթագին կամ գանձագին հողեր, որոնք գնվում էին իշխանի կողմից և վերածվում էին հայրենիքի։

Վասպուրականի գահերեց իշխանների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը Իշխել է Նշումներ
Համազասպ 800 - 836 Գագիկ Ա-ի որդին, հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունու դստեր՝ Հռիփսիմեի ամուսինը
Աշոտ Ա 836 - 852
868 - 874
Համազասպ Բ-ի և Հռիփսիմե Բագրատունու ավագ որդին
Գուրգեն Ա 855 - 857 Ապուպելճ Արծրունու և անհայտ Բագրատունի իշխանուհու որդին
Գրիգոր Ա 857 - 868
874 - 887
Աշոտ Ա Արծրունու որդին, հայոց թագավոր Աշոտ Մեծի դստեր՝ Սոֆյայի ամուսինը
Գագիկ Բ 887 - 898 Վահան Արծրունու որդին, Սեդա Արծրունու հայրը
Աշոտ Բ 898 - 904 Գրիգոր-Դերենիկի և Սոֆյա Բագրատունու ավագ որդին, Սեդա Արծրունու ամուսինը
Գագիկ Գ 904 - 943 Գրիգոր-Դերենիկի և Սոֆյա Բագրատունու միջնեկ որդին, 908-ից - Վասպուրականի թագավոր
Գուրգեն Բ 904 - 925 Գրիգոր-Դերենիկի և Սոֆյա Բագրատունու կրտսեր որդին, Պարսկահայքի իշխան

Աշոտ-Սարգսի մահից հետո Վասպուրականի իշխանությունը եղբայրների մեջ բաժանվում է երկու մասի՝ հյուսիսարևմտյան մասում իշխում է Ռշտունիքի իշխան Գագիկ Գ-ն (904–908), ապագա Գագիկ Ա Արծրունի թագավորը, հարավարևելյան մասում՝ Պարսկահայքի իշխան Գուրգեն Բ-ն (904–925) [1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]