Սիերա Լեոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սիերա Լիոնեից)
Սիերա Լեոնեի Հանրապետություն
Republic of Sierra Leone
Սիերա Լեոնեի դրոշ
Դրոշ
Սիերա Լեոնեի Coat of Arms
Զինանշան
Նշանաբան՝
"Unity - Freedom - Justice"
(Միություն-անկախություն-արդարություն)
Ազգային օրհներգ՝ High We Exalt Thee, Realm of the Free
Սիերա Լեոնեի դիրքը
Սիերա Լեոնեի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Ֆրիթաուն
8°31′N, 13°15′W
Պետական լեզուներ Անգլերեն
Կառավարում Նախագահական Հանրապետություն
 -  Նախագահ Ահմեդ Թեջան Քաբբահ
Հանրապետություն
 -  անկախություն Մեծ Բրիտանիայից ապրիլի 27 1961 
Տարածք
 -  Ընդհանուր 71,740 կմ²  (119-րդ)
 -  Ջրային (%) 1.0
Բնակչություն
 -  Հուլիս 2007 նախահաշիվը 6,144,562  (103rd1)
 -  2000 մարդահամարը 5,426,618 
 -  Խտություն 83 /կմ² (114-րդ1)
199 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $4.921 միլիարդ (151-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $903 (172-րդ)
ՄՆԶԻ (2007) 0.336 (ցած) (176-րդ)
Արժույթ Լեոնե (SLL)
Ժամային գոտի GMT (ՀԿԺ+0)
Ազգային դոմեն .sl
Հեռախոսային կոդ +232

Սիերա Լեոնե, երկիր արևմտյան Աֆրիկայում։ Հյուսիսից սահմանակցում է Գվինեային, հարավից՝ Լիբերիային, իսկ արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիերա Լիոնեի անունը վերցվել է երկրի պորտուգալերեն անվանումից, որը նշանակում է Առյուծի լեռնաշղթա։ 1700-ական թվականներին Սիերա Լեոնեն ստրուկների տեղափոխման կարևոր կենտրոններից մեկն էր։

Ընդհանուր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի մեծ մասն զբաղեցնում է Լեոնա-Լիբերական բարձրությունը։ Կլիման հասարակածային է։ Գետերը (Կաբա, Ռոկելե, Ջոնգ, Սևա, Մոա) ջրառատ են, բայց սահանքավոր և նավարկելի են միայն ստորին հոսանքներում։ Տարածված են սավաննաները։ Կենդանական աշխարհը բազմազան է (կապիկներ, այծքաղներ, ընձառյուծներ և այլն), շատ են թռչուններն ու միջատները (այդ թվում՝ ցեցե ճանճը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XV դարում Պորտուգալիան նվաճել է Սիեռա Լեոնեն, 1808 թ-ից երկրի ծովափնյա հատվածը գաղութացրել է Մեծ Բրիտանիան, իսկ ներքին շրջանները 1896 թ-ին դարձել են Բրիտանիայի պրոտեկտորատ։ 1961 թ-ին հռչակվել է անկախ պետություն։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը կազմված է հիմնականում տեմնե, բուլլոմ, ֆուլբե, մենդե ժողովուրդներից։ Խոշոր քաղաքներն են Ֆրիթաունը, Կենեման, Մակենին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիրն ունի համեմատաբար զարգացած հանքարդյունաբերություն։ Արդյունահանում են ալմաստ, բոքսիտներ, ռուտիլ։ Կան նավթավերամշակման, փայտամշակման, սննդի արդյունաբերական ձեռնարկություններ։ Գյուղատնտեսության ճյուղերից առավել զարգացած է երկրագործությունը։ Մշակում են բրինձ, կորեկ, սորգո, եգիպտացորեն, գետնանուշ, սրճենի, կակաո։

Անասնապահությանը մեծ վնաս է պատճառում ցեցե ճանճը։ Ափամերձ գոտում զբաղվում են ձկնորսությամբ։ Բնակվում են հիմնականում շրջանաձև, ծղոտե կոնաձև ծածկով, կավե կամ հյուսածո, վառ նախշազարդված խրճիթներում։ Ժողովրդական արհեստներից տարածված են փայտե դիմակների փորագրությունը, մարդկանց ու կենդանիների պատկերներով զարդարված փղոսկրե կահկարասու, սևափայլ նախշերով կենցաղային խեցեղենի պատրաստումը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]