Բենեդիկտոս XV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պապ Բենեդիկտոս XVից)
Բենեդիկտոս XV
Benedictus PP. XV
Benedictus XV.jpg
Դրոշ
258-րդ Հռոմի Պապ
1914 — 1922
Ընտրություն՝ 1914 թ. սեպտեմբերի 3
Գահակալեցում 1914 թ. սեպտեմբերի 6
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
 
Կրթություն Պապական Եկեղեցական ակադեմիա
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծննդյան անուն մարկիզ Ջակոմո դելա Կյեզա
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Giacomo della Chiesa
Ծնունդ նոյեմբերի 21, 1854({{padleft:1854|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:21|2|0}})[1]
Pegli, Ջենովա
Մահ հունվարի 22, 1922({{padleft:1922|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:22|2|0}})[2] (67 տարեկանում)
Վատիկանի առաքելական պալատ, Վատիկան
Թաղված է Vatican Grotto
Կողակից չկա
 
Ստորագրություն BenedictPPXV signature.jpg
CoA Benedetto XV.svg|

Pope Benedict XV (լատիներեն։ Benedictus PP. XV, իտալ.՝ Benedetto XV; 21 նոյեմբեր 1854 – 22 հունվար 1922), ծնունդով՝ Giacomo Paolo Giovanni Battista della Chiesa, որպես պապ եղել է 1914 թ. սեպտեմբերի 3-ից մինչ 1922 թ. հունվարի 22-ը։ Նրա ժամանակաշրջանը մեծապես ստվերեց Առաջին համաշխարհային պատերազմը և նրա քաղաքական, հասարակական և հումանիտար հետևանքները Եվրոպայում։

1915 թ. Օսմանյան Թուրքիայի հայերին բնաջնջելու քաղաքականության դեմն առնելու համար, Բենեդիկտոս XV–ը փորձում է Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի միջամտությամբ ազդել նրանց դաշնակից Թուրքիայի վրա։ Պապը նաև նամակ է ուղարկում Սուլթանին, որը նաև մուսուլմանների Խալիֆն էր։ Սակայն նրա ջանքերը արդյունք չունեցան, և մեկ ու կես միլիոն անմեղ մարդիկ ցեղասպանության զոհ դարձան։

Հատված Վիլսոնի՝ Հռոմի Պապ Բենեդիկտոս XV-ին հղված նամակից։
24 դեկտեմբերի, 1918 թվական

Արժանահիշատակ է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Բենեդիկտոս XV-ին 1918 թվականի դեկտեմբերի 24-ին (Սուրբ Ծննդյան նախօրեին) գրված նամակը, որում Վիլսոնը նշում է հայերին թուրքական լծից ազատագրված տեսնելու իր ձգտումը. «Վստահեցնում եմ Ձեզ, որ խոսում եմ ոչ միայն իմ, այլև ողջ ամերիկյան ժողովրդի անունից, երբ ասում եմ, որ ոչ մի այլ ժողովրդի տառապանք այդքան խորապես չի խռովել ամերիկացիներին, որքան հայերինը։ Վստահաբար, իմ ամենանվիրական ձգտումներից է լինելու կարողությանս չափով մասնակցություն ունենալ, ապահովելու համար այդ անիրավված և տարաբախտ ժողովրդի օրինավոր և ամբողջական ազատագրումը անարդար լծից»[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118655442 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Бенедикт XV // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. гл. ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Quoted in: Somakian M.J. Empires in Conflict: Armenia and the Great Powers, 1895-1920. London, 1995, p. 256