Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ, ավտոմոբիլային տրանսպորտային ճանապարհների ցանց, որը հանդիսանում է Հայաստանի տրանսպորտային ցանցի հիմնական ու գլխավոր հատվածը։ Քանի որ Հայաստանը ունի թշնամական հարաբերություններ իր արևելյան ու արևմտյան հարևաններ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ինչպես նաև չունի ելք դեպի ծով, ավտոմոբիլային ճանապարհները դարձել են Հայաստանի կենսունակության ապահովման հիմնական միջոցը:[1][2]

Հայաստանի տարածքում գործում են մի քանի մակարդակի ավտոմոբիլային ճանապարհներ՝ միջպետական, հանրապետական, տեղական (մարզային) ավտոճանապարհներ։ Ավտոմոբիլային ճանապարհների ցանցը կազմված է տարբեր բարդության ճանապարհներից, վերջիններս իրար կապող կամուրջներից և թունելներից:[1][2]

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1664 թ.-ին կառուցված Աշտարակի հին կամուրջը, որը մինչ օրս հանդիսանում է քաղաքի երկու հատվածները կապող ճանապարհի կարևոր հատված: 300մ դեպի արևելք գտնվում է Մ1 ճանապարհի Երևան - Գյումրի հատվածը միացնող Աշտարակի նոր կամուրջը
1332 թ.-ին կառուցված Օրբելյանների իջևանատան հյուրասրահը: Գտնվում է Մ10 ճանապարհի Մարտունի - Գետափ հատվածում՝ Վարդենյաց լեռնանցքում

Հայաստանի Հանրապետության տարածքը դեռևս անհիշելի ժամանակներից եղել է միջազգային առևտրատնտեսական ուղղիների կարևոր հանգույցներից մեկը: Պատահական չէ, որ այստեղով է անցել արևելքն ու արևմուտքը իրար կապող Մետաքսի ճանապարհը, որը մեծ դեր է ունեցել Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի հաստատման գործում: Այն Հայաստանի հնագույն ճանապարհները կապել է արևելքում Հնդկաստանի, Չինաստանի, Միջին Ասիայի երկրների ճանապարհներին, արևմուտքում՝ Հռոմեական կայսրության, Հին Հունաստանի, եվրոպական երկրների, հարավում Բաբելոնի, Ասորեստանի, Իրանի, արաբական թերակղզու այլ հնագույն պետությունների ճանապարհներին:[3][4][5]

Հին Հայաստանի ճանապարաշինարարությունն ու ճանապարհային ներքին ցանցը բավականին զարգացած է եղել՝ զուգահեռաբար լինելով նաև միջազգային ճանապարհային ցանցի անքակտելի մաս: Ճանապարհները կառուցվել են՝ հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը, եղանակային առանձնահատկությունները: Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, պայմանավորված ձմռանը ձյան հաստ շերտի հնարավորությունը, ճանապարհներիեզրերին և հատկապես խաչմերուկներում տեղադրվել են բարձր ուղեցույց-քարեր, որոնց ձյան հաստ շերտը չէր կարող ծածկել: Այդ քարերից յուրաքանչյուրի վրա անցք է եղել, որի միջով նայելիս երևացել է այն ուղղությունը, դեպի որտեղ ձգվում է ճանապարհը: Հնագույն Հայաստանի ճանապարհներից շատերը ունեցել են սալահատակ: Զարգացած է եղել կամրջաշինությունը, որը հնարավորություն է տվել էապես կարճացնել ու հարմարավետ դարձնել ճանապարհները: Հնագույն ճանապարհների վրա կառուցվել են նաև իջևանատներ (քարավանատներ), որը ճանապարհորդներին հնարավորություն է տրվել գիշերել: Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվել են հնագույն Հայաստանի ճանապարհային ցանցի տարբեր օբյեկտներ՝ սալապատված ճանապարհներ, կամուրջներ, քարավանատներ:

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոմոբիլային ցանցի ձևավորումը հիմնականում տեղի է ունեցել արդեն ձևավորված ճանապարհային ցանցի հիմքի վրա: 1918-1920 թվականներին անկախություն հռչակած Հայաստանում կատարվեցին ճանապարհաշինարարական որոշակի աշխատանքներ, որոնք շարունակվեցին արդեն ԽՍՀՄ տիրապետության ընթացքում: Հայաստանի ներկայիս ավտոմոբիլային ճանապարհային ցանցը ստեղծվել է հենց խորհրդային տարիներին:, երբ ստեղծվեցին ու ասֆալտապատվեցին միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության բազմաթիվ ճանապարհներ, կառուցվեցին թունելներ ու կամուրջներ:

1991 թվականին անկախություն հռչակելուց հետո Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցը զգալիորեն տուժեց, քանի որ երկրում տիրող սոցիալ-տնտեսական, ռազմա-քաղաքական բազմաթիվ խնդիրները այն ետին պլան մղեցին: Որոշակիորեն իրավիճակը դրականորեն փոխվեց 2000-ական թվականների սկզբին, երբ հայազգի Քըրք Քըրքորյան Լինսի հիմնադրամի միջոցով Հայաստանում իրականացրեց բավականին մեծ քանակությամբ ճանապարհաշինարարական աշխատանքներ:

Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության միջպետական նշանակության ճանապարհների քարտեզ
Մ4 ճանապարհի Երևան - Սևան հատված
Մ2 ճանապարհի Երևան-Արտաշատ հատվածը (վերանորոգվում է)

Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը:[1] Այս տեսանկյունից Հայաստանն ունի 17 միջպետական նշանակության ճանապարհ, որոնք դասակարգվում են օրենքով նախատեսված կարգով: Համաձայն օրենքի՝ միջպետական նշանակության ճանապարհների անվանումները սկսվում են «Մ» («M») տառով: Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների առաջնային տվյալները.[2]

Նշանի
պատկեր
Հայերեն
անվանում
Ուղղություն
(ըստ բնակավայրերի)
Երկարություն
(կմ)
M1 Road signs of Armenia.png
Մ1
Երևան - Գյումրի - Բագրատաշեն - Վրաստանի սահման
173.7
M2 Road signs of Armenia.png
Մ2
Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման
384.3
M3 Road signs of Armenia.png
Մ3
Թուրքիայի սահման - Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման
183.7
M4 Road signs of Armenia.png
Մ4
Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման
148.2
M5 Road signs of Armenia.png
Մ5
Երևան - Արմավիր - Թուրքիայի սահման
63.1
M6 Road signs of Armenia.png
Մ6
Վանաձոր (Մ 3 հատման կետ) - Ալավերդի - Վրաստանի սահման
91.2
M7 Road signs of Armenia.png
Մ7
Մ 3 - Սպիտակ - Գյումրի - Թուրքիայի սահման
54.3
M8 Road signs of Armenia.png
Մ8
Վանաձոր (Մ 6 հատման կետ) - Դիլիջան
42
M9 Road signs of Armenia.png
Մ9
Մ 1 - Թալին - Քարակերտ - Թուրքիայի սահման
55.8
M10 Road signs of Armenia.png
Մ10
Սևան - Մարտունի - Գետափ
125.1
M11 Road signs of Armenia.png
Մ11
Մարտունի - Վարդենիս - Արցախի սահման
56.2
M12 Road signs of Armenia.png
Մ12
Գորիս - Արցախի սահման
28.5
M13 Road signs of Armenia.png
Մ13
Մ 2 - Անգեղակոթ - Նախիջևանի սահման
28.2
M14 Road signs of Armenia.png
Մ14
Մ 4 - Շորժա - Վարդենիս
97.8
M15 Road signs of Armenia.png
Մ15
Բալահովիտ - Մասիս (Երևանի շրջանց)
29.4
M16 Road signs of Armenia.png
Մ16
Մ 4 - Ոսկեպար - Նոյեմբերյան - Մ 6
59
M17 Road signs of Armenia.png
Մ17
Մ 2 - Կապան - Ծավ - Մ 2
90.8

Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության հանրապետական նշանակության ճանապարհների քարտեզ
Հ41 ճանապարհը, որը Մ2 ճանապարհը միացնում է Նորավանքին
Հ3 ճանապարհի Գառնի - Գեղարդի վանք հատված
Հ44 ճանապարհի կամուրջը Ջերմուկ քաղաքում
Հ19 ճանապարհի Օշական - Դաշտ հատվածի ոլորաններ
Հ41 և Մ2 ճանապարհների միացման հատված

Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի և միմյանց, մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:[1] Այս տեսանկյունից Հայաստանն ունի 84 հանրապետական նշանակության ճանապարհ, որոնք դասակարգվում են օրենքով նախատեսված կարգով: Համաձայն օրենքի՝ հանրապետական նշանակության ճանապարհների անվանումները սկսվում են «Հ» («H») տառով: Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված են ՀՀ հանրապետական նշանակության ճանապարհների առաջնային տվյալները.[2]

Նշանի
պատկեր
Հայերեն
անվանում
Ուղղություն
(ըստ բնակավայրերի)
Երկարություն
(կմ)
H1 road (Armenia).png
Հ1
Մ4 - Ջրաբեր - Հրազդան -Հրազդանի քրեակատարողական հիմնարկ
42.5
H2 road (Armenia).png
Հ2
Հ1 - Աբովյան - Արզնի - Նոր Գեղի
8
H3 road (Armenia).png
Հ3
Երևան (Մ-4-ի հետ հատման կետ)-Գառնի - Գեղարդի վանք
38.1
H4 road (Armenia).png
Հ4
Երևան -Եղվարդ - Արագյուղ - Հարթավան -Մ3
41.2
H5 road (Armenia).png
Հ5
Հ6 - Նոր Գեղի - Արգել - Արզական - Հրազդան
36.7
H6 road (Armenia).png
Հ6
Հ2 - Եղվարդի տրանսպորտային հանգույց - Մ1
24.7
H7 road (Armenia).png
Հ7
Հ5 - Կարենիս - Չարենցավան - Ֆանտան
13
H8 road (Armenia).png
Հ8
Երևան - Արտաշատ - Այգեվան - Մ2
42.6
H9 road (Armenia).png
Հ9
Հ8 - Բերքանուշ - Դվին
8
H10 road (Armenia).png
Հ10
Մ2 - Մ8 - Ոսկետափ - Վեդի - Լանջառ - Մ2
43.6
H11 road (Armenia).png
Հ11
Մ2 - Փոքր Վեդի - Լուսառատ - Եղեգնավան - Մ2
16.1
H12 road (Armenia).png
Հ12
Հ8 - Այնթապ - Մասիս - Ռանչպար - Արաքս - Ջրառատ - Մ3
24.4
H13 road (Armenia).png
Հ13
Վաղարշապատ - Մասիս - Մ2
18
H14 road (Armenia).png
Հ14
Երևան -Մասիս
6.1
H15 road (Armenia).png
Հ15
Մ5 - Արմավիր - Արգավանդ - Մարգարա
20
H16 road (Armenia).png
Հ16
Մ5 - Մեծամոր - ՀԱԷԿ - Մ5
10.7
H17 road (Armenia).png
Հ17
Մ5 - Արմավիր - Մ9
22.8
H18 road (Armenia).png
Հ18
Մ5 - Վանանդ - Մ9
11.1
H19 road (Armenia).png
Հ19
Աշտարակ - Օշական - Դաշտ - Մ3
8.8
H20 road (Armenia).png
Հ20
Մ1 - Ագարակ (Աշտարակի շրջ.) - Բյուրական - Քարի լիճ
31.4
H21 road (Armenia).png
Հ21
Հ75 - Հոռոմ - Արթիկ - Ալագյազ
53.2
H22 road (Armenia).png
Հ22
Մ6 - Դսեղ - Մարց
13.9
H23 road (Armenia).png
Հ23
Մ3 - Պուշկինյան լեռնանցք - Մ3
13.4
H24 road (Armenia).png
Հ24
Մ3- Գյուլագարակ - Կուրթան - Մ6
21.1
H25 road (Armenia).png
Հ25
Մ6 - Հաղպատի վանք
5
H26 road (Armenia).png
Հ26
Մ4 - Ենոքավան – Կարմիր գյուղ (գյուղատեղի) - Մ16
71.8
H27 road (Armenia).png
Հ27
Հ28 - Մեղրաձոր - Մարգահովիտ- Մ8
30.1
H28 road (Armenia).png
Հ28
Ջրառատ - Մեղրաձոր - Հանքավան
32
H29 road (Armenia).png
Հ29
Սևան- Ծաղկունք - Զովաբեր
18.2
H30 road (Armenia).png
Հ30
Մ4 - Ճամբարակ - Դրախտիկ - Մ14
55.2
H31 road (Armenia).png
Հ31
Մ1 - Վարդաղբյուր - Տաշիր- Մ3
45.3
H32 road (Armenia).png
Հ32
Մ1 - Գյումրի - Կապս - Ամասիա - Մ1
31.2
H33 road (Armenia).png
Հ33
Մ3 - Ստեփանավան - Յաղդան - Այգեհատ
24.2
H34 road (Armenia).png
Հ34
Մ3 - Ստեփանավան - Պրիվոլնոյե- Վրաստանի սահման
34.2
H35 road (Armenia).png
Հ35
Մ6 -Օձուն - Արևածագ - Հ24
22.4
H36 road (Armenia).png
Հ36
Մ4 - Իջևան - Նավուր - Բերդ - Այգեպար
66.8
H37 road (Armenia).png
Հ37
Մ4 - Այգեհովիտ - Վազաշեն - Պառավաքար - Այգեպար
42
H38 road (Armenia).png
Հ38
Հ30 - Թթուջուր - Նավուր - Հ36
40.1
H39 road (Armenia).png
Հ39
Մ10 - Գավառ - Մ10
21
H40 road (Armenia).png
Հ40
Մ2 - Արենի - Խաչիկ - Գնիշիկ - Եղեգնաձոր
70
H41 road (Armenia).png
Հ41
Մ2 - Նորավանքի պատմական հուշարձան
8.1
H42 road (Armenia).png
Հ42
Մ2 - Զառիթափ - Նախիջևանի սահման
23.5
H43 road (Armenia).png
Հ43
Մ2 – Գնդևազ -Ջերմուկ - Արցախի սահման
49.2
H44 road (Armenia).png
Հ44
Մ2 - Ջերմուկ
24.3
H45 road (Armenia).png
Հ45
Մ2 - Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի
31.7
H46 road (Armenia).png
Հ46
Մ2 - Տաթև -Աղվանի - Կապան - Մ2
68
H47 road (Armenia).png
Հ47
Մ17 - Շիշկերտ
6.2
H48 road (Armenia).png
Հ48
Մ2 - Վերնաշեն - Գլաձորի պատմական հուշարձան
17.5
H49 road (Armenia).png
Հ49
Մ17- Նռնաձոր- Արցախի սահման
24.4
H50 road (Armenia).png
Հ50
Մ2 - Մեղրու օդանավակայան - Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ
12.5
H51 road (Armenia).png
Հ51
Մ4 - Հաղարծնի պատմական հուշարձան
6
H52 road (Armenia).png
Հ52
Մ2 - Մալիշկա- Մ2
7.3
H53 road (Armenia).png
Հ53
Մ4 - Սեմյոնովկա- Մ4
13.9
H54 road (Armenia).png
Հ54
Մ16 - Բաղանիս- Մ16
6.3
H55 road (Armenia).png
Հ55
Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր
10.5
H56 road (Armenia).png
Հ56
Մ3 - Մուղնի-Օհանավան - Մ3
5.3
H57 road (Armenia).png
Հ57
Մ3 - Արտաշավան-Սաղմոսավան
2
H58 road (Armenia).png
Հ58
Ալավերդի-Ջիլիզա-Վրաստանի սահման
32.5
H59 road (Armenia).png
Հ59
Մ3 - Սարչապետ
8.2
H60 road (Armenia).png
Հ60
Մ3 - Մեծավան-Ձյունաշող
12.8
H61 road (Armenia).png
Հ61
Մ16 - Բերքաբեր
3.8
H62 road (Armenia).png
Հ62
Նոյեմբերյան-Դովեղ
3.5
H63 road (Armenia).png
Հ63
Մ-16 - Կոթի-Բարեկամավան
18
H64 road (Armenia).png
Հ64
Բերդ-Արծվաբերդ-Չինարի
32.5
H65 road (Armenia).png
Հ65
Հ64- Նորաշեն-Մովսես
8.8
H66 road (Armenia).png
Հ66
Շաղիկ-Արդենիս-Թավշուտ-Մ1
29
H67 road (Armenia).png
Հ67
Ամասիա-Բերդաշեն-Հ66
22.7
H68 road (Armenia).png
Հ68
Հ-31 - Փոքր Սարիար-Լոռու մարզի սահման-Սարալանջ-Մ7
29
H69 road (Armenia).png
Հ69
Հ-21 - Հառիճ
1.5
H70 road (Armenia).png
Հ70
Մ6 - Մարց-Աթան
29.1
H71 road (Armenia).png
Հ71
Հ33-Լոռի Բերդ-Ամրոց
2
H72 road (Armenia).png
Հ72
Մ2 - Վահանավանք
2.4
H73 road (Armenia).png
Հ73
Մ4 - Պարզ լիճ
9.5
H74 road (Armenia).png
Հ74
Մ2 - Սիսիան
4.6
H75 road (Armenia).png
Հ75
Մ9 - Իսահակյան-Գյումրի - Մ7
73.2
H76 road (Armenia).png
Հ76
Մ5 - Մեծամորի թանգարան
1.2
H77 road (Armenia).png
Հ77
Մ5 - Ռուս զինվորի հուշարձան- Մ3
7.7
H78 road (Armenia).png
Հ78
Մ4 - Սևանի թերակղզի
1.5
H79 road (Armenia).png
Հ79
Մ3-Ստեփանավանի օդանավակայան
1.5
H80 road (Armenia).png
Հ80
Մ2 -Սիսիանի օդանավակայան
0.35
H81 road (Armenia).png
Հ81
Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75
24
H82 road (Armenia).png
Հ82
Մ17 - Մեղրի
4
H83 road (Armenia).png
Հ83
Հ21 (Արթիկ)-Պեմզաշեն-Մ1
10.4
H84 road (Armenia).png
Հ84
Մ4-Սևան-Մ4
1.1

Մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:[1] Այս տեսանկյունից Հայաստանի մարզային ճանապարհները դասակարգվում են ըստ մարզերի: Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված են ՀՀ մարզային նշանակության ճանապարհների առաջնային տվյալները.[2]

Պայմանական
նշան
Ճանապարհն
ըստ աշխարհագրական դիրքի
Երկարություն
(կմ)
Տ 1
Արագածոտնի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
389.40
Տ 2
Արարատի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
354.80
Տ 3
Արմավիրի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
398.20
Տ 4
Գեղարքունիքի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
419.90
Տ 5
Լոռու մարզի տեղական նշանակության ճանապարհներ
425.90
Տ 6
Կոտայքի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
256.10
Տ 7
Շիրակի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
461.10
Տ 8
Սյունիքի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
515.20
Տ 9
Վայոց ձորի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
304.60
Տ 10
Տավուշի մարզի տեղական նշանակության ճանապարհներ
300.10

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «ՀՀ օրենքը ավտոմոբիլային ճանապարհների մասին» ընդունված 2006 թվականի դեկտեմբերի 5-ին, հաստատված ՀՀ նախագահի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 21-ին:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշմում «ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկի» մասին:
  3. Ս.Հովհաննիսյան Ստրաբոն. աշխարհագրություն, Երևան 2011թ. 160էջ:
  4. Я. А. Манадяи. О торговле и городах Армении в связи с мировой тор- говлей древних времен. Ереван, 1954, с. 53.(ռուս.)
  5. Հ.Հ.Մարտիրոսյան, Հայաստանը մետաքսի ճանապարհի խաչուղիներում: