Մ 7 ճանապարհ (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ 7 ճանապարհ
Մ7
Երկիր Հայաստան
Մաս է կազմումԱսիական ավտոմայրուղի 82
Երկարություն54,3 կմ

Մ 7 ճանապարհ (M 7), միջպետական նշանակության ճանապարհը, որը հանդիսանում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի կարևորագույն հատվածներից մեկը[1]։

ՀՀ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը[2]։

Մ 7 ճանապարհը ունի 54.3 կմ երկարություն։ Այն Մ 3 ճանապարհը միացնում է Սպիտակ քաղաքին՝ շարունակվելով դեպի Գյումրի և Հայաստան - Թուրքիա պետական սահման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]