Հայաստանի ավտոճանապարհներ
Հայաստանի ավտոճանապարհները հանդիսանում են Հայաստանի տրանսպորտային համակարգի կարևորագույն և հիմնական մասը։ Առկա երկաթուղային հանգույցը թույլ է զարգացած, որը կապված է նաև հանրապետության տարածքի լեռնային բարդ ռելիեֆի հետ, ուստի ավտոճանապարհները երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեն որոշիչ նշանակություն։ Ավտոմայրուղիների դերը Հայաստանում անփոխարինելի է նաև միջազգային բեռնափոխադրումների գործում։
Ավտոճանապարհները[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի Հանրապետությունում իրենց բնույթով ժամանակակից նշանակություն ունեցող ավտոճանապարհները հայտնվել են դեռևս 19-րդ դարում։ Կազմավորված ավտոճանապարհային ցանցի ընդհանուր օգտագործվող հատվածի երկարությունը կազմում է 7637 կմ (4745 մղոն), որից 96,7%-ը ասֆալտապատ է։ Հանրապետության տարածքի յուրաքանչյուր 1000 կմ² (390 քառ. մղոն) հատվածին ընկնում է 258 կմ (160 մղոն) ճանապարհ։
Մայրաքաղաք Երևանից դուրս են գալիս չորս հիմնական ավտոմայրուղիներ, դեպի Արարատ, Աշտարակ, Արմավիր և Սևան։ Երևան - Մեղրի ավտոճանապարհի Երևան - Արարատ հատվածում առկա է երկրորդ ավտոխճուղին, որի հարավային մասում գործում է բնակավայրերը շրջանցող արագընթաց մայրուղին, իսկ հյուսիսային մասում դրան զուգահեռ գործում է հին մայրուղին, որով երթևեկում են հիմնականում տեղային նշանակության երթուղու ավտոբուսները։ Մնացած ճանապարհները, չնայած ունեն լավ ծածկույթ, սակայն գործածվում են ավելի սակավ։ Հայաստանի Հանրապետությունում կան նաև լեռնանցքներ (Եղեգնաձորի և Սիսիանի միջև ընկած հատվածում, Վարդենյաց լեռնանցք (Սելիմի), Քարախաչի լեռնանցք և այլն), որոնք ձմռանը հազվադեպ, բայց փակվում են ձյան պատճառով, ուստի հաճախ ձմռանը, օրինակ Վարդենիս հասնելու համար, նպատակահարմար է ուղևորվել Մարտունի քաղաքով։
Հանրապետության առավել նշանակալի ավտոճանապարհներն են.
Մ1 Երևան - Աշտարակ - Գյումրի - Բավրա (սահմանային անցակետ Վրաստանի հետ)։ Երկարությունը 173,7 կմ (107,9 մղոն)
Մ2 Երևան - Արարատ - Կապան - Մեղրի (սահմանային անցակետ Իրանի հետ)։ Երկարությունը 384,3 կմ (238,8 մղոն)
Մ3 Մարգարա - Աշտարակ - Վանաձոր - Ձորամուտ (սահմանային անցակետ Վրաստանի հետ)։ Երկարությունը 183,7 կմ (114,1 մղոն)
Մ4 Երևան - Հրազդան - Սևան - Ազատամուտ
Մ5 Երևան - Արմավիր (սահմանային անցակետ Թուրքիայի հետ, անցակետը փակ է)
Մ6 Վանաձոր - Բագրատաշեն (սահմանային անցակետ Վրաստանի հետ)
Մ7 Վանաձոր - Գյումրի - Ախուրիկ (սահմանային անցակետ Թուրքիայի հետ, անցակետը փակ է)
Մ8 Վանաձոր - Դիլիջան
Մ10 Սևան - Մարտունի - Եղեգնաձոր
Մ11 Մարտունի - Վարդենիս - Դրմբոն
Մ12 Գորիս - Ստեփանակերտ
Մ14 Ծովագյուղ - Վարդենիս
Մ15 Երևանի շրջանցումը
- Մ16 Հաղթանակ - Ազատամուտ
- Մ17 Կապան - Շիկահող - Մեղրի
- Մ18 Մխչյան - Բյուրավան - Երևան
- Մ19 Լուսակունք - Ակունք - Վարդենիս
- Մ20 Ներքին Գետաշեն - Լեռնահովիտ
- Մ21 Մրգավետ - Արևշատ - Կանաչուտ
- Մ22 Գինեվետ - Վեդի
- Մ23 Արտաշատ - Նորաշեն - Գետազատ
- Մ24 Լանջազատ - Գառնի
- Մ25 Նոր Կեսարիա - Նալբանդյան - Արգավանդ
- Մ26 Փոքր Մասրիկ - Ծովակ - Ախպրաձոր
- Մ27 Մարմարաշեն - Նոր Կյուրին
- Մ28 Արտաշատ - Խոսրովի արգելոց - Ծակքար
- Մ29 Խոսրովի արգելոց - Գառնի - Կարմիրգյուղ
- Մ30 Խաչաղբյուր - Գեղաքար - Ջերմուկ - Գնդևազ
- Մ31 Արմավիր - Մեծամոր - Խորոնք - Վաղարշապատ
- Մ32 Ներքին Գետաշեն - Վարդենիկ - Ծովակ
- Մ33 Շատվան - Նորաբակ - Քարվաճառ
- Մ34 Վարդաձոր - Ձորագյուղ - Ծակքար
- Մ35 Նորաբաց - Դաշտավան - Երևան
- Մ36 Գեղանիստ - Հայանիստ - Ակնաշեն
- Մ37 Վարդաձոր - Գեղամա լեռներ
- Մ38 Լիճք - Սառնաղբյուր (գյուղատեղի)
- Մ39 Ներքին Բազմաբերդ - Արմավիր
- Մ40 Մեծ Մասրիկ - Սոթք - Նորաբակ
- Մ41 Վարդենիկ - Վարդահովիտ - Շատին
- Մ42 Վարդենիս - Վերին Շորժա - Քարվաճառ
- Մ43 Վաղարշապատ - Աղավնատուն - Ագարակ
- Մ44 Ներքին Բազմաբերդ - Պարտիզակ - Մայիսյան
- Մ45 Տրետուք - Կուտական - Ավազան
- Մ46 Հովտաշատ - Սիս - Հովտաշեն - Ջրաշեն - Երևան
- Մ47 Խնձորեսկ - Միջնավան - Նռնաձոր - Շվանիձոր
- Մ48 Գավառ - Լճաշեն - Սևան - Ծովագյուղ
- Մ49 Երասխահուն - Արևիկ - Մրգաշատ - Արմավիր
- Մ50 Սևանա լիճ - Գեղամա լեռներ - Սևաբերդ - Վերին Պտղնի
- Մ51 Գեղհովիտ - Վարդենիսի լեռներ - Զոլաքար
- Մ52 Ուրցաձոր - Խոսրովի արգելոց - Քարաձի
- Մ53 Շաքի - Սիսիան - Լոր - Կավճուտ
Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում ստեղծվել է ավտոմայրուղիների բազմակողմ ցանց, որի ընդլայնման աշխատանքները իրենցից դժվարություն են ներկայացնում` տեղանքի բարդ ռելիեֆի և միջոցների սղության պատճառով։ Հանրապետությունում երկկողմ ավտոմայրուղիները մեծ թիվ չեն կազմում.
Մ1 Երևան - Աշտարակ` երկարությունը 26 կմ (16 մղոն)
Մ2 Երևան - Արարատ` երկարությունը 50 կմ (31 մղոն)
Մ4 Երևան - Ծովագյուղ` երկարությունը 72 կմ (45 մղոն)
Մ5 Երևան - Արմավիր` երկարությունը 44 կմ (27 մղոն)