Դրախտիկ (Գեղարքունիքի մարզ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրախտիկ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Դրախտիկ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
ԲԾՄ | 1800—2000 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 912[1] մարդ (2008 հունվարի 1) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքսներ | 1311 | ||
|
Դրախտիկ (նախկին անունը՝ Թոխլուջա), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռների հարավային լանջին, Սևանա լճի ավազանի Դրախտիկ գետի ափին, մարզկենտրոնից 61 կմ հյուսիս-արևելք, 1991 թվականի ապրիլի 3-ին վերանվանվել է իր հին՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Սոթք գավառում հիշատակվող Դրախտիկ անվամբ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1980 մետր բարձրության վրա։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրախտիկի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1829 | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 296 | 935 | 1417 | 1723 | 1840 | 1528 | 2469 | 2664 | 1044 | 871 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։
Պատմամշակութային կոթող[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի մոտակայքում կան հին եկեղեցու ավերակներ, մի քանի խաչքար, գյուղատեղի և գերեզմանոց (15-19 դդ.)։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գեղարքունիքի մարզի մարդահամար
- ↑ «Հայաստանի բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015-08-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դրախտիկի դպրոցն անմխիթար վիճակում է. դասամիջոցները՝ մթության մեջ
- Երազանքի գյուղ՝ Դրախտիկ
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 48, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
|