Jump to content

Մ 1 ճանապարհ (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ 1 ճանապարհ
Մ1
Երկիր Հայաստան
ՇրջանՇիրակի մարզ, Արագածոտնի մարզ և Երևան
Մաս է կազմումԵվրոպական մայրուղի E117 Հայաստանում, Եվրոպական մայրուղի E691, Ասիական ավտոմայրուղի 81 և Ասիական ավտոմայրուղի 82
ՍեփականատերՀայաստանի Կառավարություն
Երկարություն173,7 կմ
ՍկիզբԵրևան
ԱվարտԲավրա
Ճանապարհի ծածկույթասֆալտ, բետոն

Մ 1 ճանապարհ (M 1), միջպետական նշանակության ճանապարհը, որը հանդիսանում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի կարևորագույն հատվածներից մեկը[1]։

Հայաստանի միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը[2]։

Մ 1 ճանապարհը ունի 173.7 կմ երկարություն։ Այն Հայաստանի մայրաքաղաք Երևանը միացնում է հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիին՝ շարունակվելով դեպի Բավրա և Հայաստան - Վրաստան պետական սահման։

Ներկայումս Մ 1 ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածը վերանորոգվում է մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ «Հյուսիս-հարավ» ճանապարհաշինարարական ծրագրի շրջանակներում[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշմում «ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկի» մասին: Արխիվացված 2016-07-16 Wayback Machine
  2. «ՀՀ օրենքը ավտոմոբիլային ճանապարհների մասին» ընդունված 2006 թվականի դեկտեմբերի 5-ին, հաստատված ՀՀ նախագահի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 21-ին։
  3. ««Հյուսիս-հարավ» ճանապարհաշինարարական ծրագրի նախագծահաշվարկային պլան։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. Առավոտ.ամ «Հյուսիս-Հարավ մայրուղու համար սերունդները 1.2 միլիարդ դոլարի պարտք պետք է փակեն»: