Բողոքի ցույցեր Տավուշում (2024)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ցույցեր Տավուշում
Ամսաթիվապրիլի 19, 2024 - ընթացիկ
ՎայրԲաղանիս, Ոսկեպար, Տավուշի մարզ, Հայաստան Հայաստան
Պատճառ
Նպատակ
  • Բնակիչների անհամաձայնություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված պայմանավորվածությանը[3][4]։
  • Սահմանազատումը և սահմանագծումը պետք է լինի համալիր, փաթեթային՝ որոշակի սահմանված սկզբունքներով՝ Հայաստանի օրենքների և միջազգային պայմանագրերի համաձայն[3]։
ՄեթոդԲաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները փակում են միջպետական ճանապարհը[3]
Կարգավիճակընթացիկ
Հակամարտող կողմեր
Ղեկավարներ
Կորուստներ
Ձերբակալվածներ7 մարդ (ապրիլի 22-ի դրությամբ)

Բողոքի ցույցեր Տավուշում, բողոքի ցույցեր Հայաստանի Տավուշի մարզում, որը սկսվել է 2024 թվականի ապրիլի 19-ի երեկոյան, երբ նույն օրը տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների 8-րդ նիստը, և որի ժամանակ որոշվել էր Ադրբեջանին փոխանցել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող այն 4 գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում էր անհապաղ իրեն վերադարձնել[1]` առանց իր զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը, Խեյրիմլին և Ղըզըլհաջըլին, ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն[1]։ Փաստացի, այդ գյուղերը 1990-ական թվականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ[1]։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան գնացող միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը[1]։ Այդ գյուղերի հարևանությամբ գտնվող Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բարեկամավան, Կոթի, Դիլիջան, Իջևան և այլ բնակավայրերի բնակիչները փակում են միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնությունն են հայտնում սահմանազատման հետ կապված նոր պայմանավորվածությանը[3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման բանակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին[22]։ 2022 թվականի մարտին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը։ Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել[22]։ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի[22]։


Խաղաղության պայմանագրի նախագիծն ունի 2 համաձայնեցված դրույթ․

  1. Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և չունեն ու ապագայում չեն ունենալու տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ։
  2. Կողմերը չեն կարող հղում անել ներքին օրենսդրությանը չկատարելու համար խաղաղության պայմանագրի դրույթները։

2024 թվականի մարտի 1-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ Դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունենում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» թեմայով քննարկում։ Քննարկմանը մասնակցում են Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ֆորումի ժամանակ Հիքմեթ Հաջիևը ներկայացնում է Ադրբեջանի պահանջները` ըստ որի պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, որպեսզի Հայաստանը չունենան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Նրան ի պատասխան` Ռուբեն Ռուբինյանը հայտարարում է, որ ըստ խաղաղության պայմանագրի դրույթների` Հայաստանի Սահմանադրությունը չի ազդում խաղաղ բանակցությունների գործընթացի վրա, և սա Հայաստանի ներքին խնդիրն է։ Անթալիայում հանդիպում են նաև Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները՝ Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը։ Նրանք քննարկում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կագավորման գործընթացը։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ «վերջին շրջանում Հայաստանի հետ բանակցություններում դրական դինամիկա է նկատվում»։ Նրա խոսքով, պաշտոնական Բաքուն կարծում է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է լինի մշտական, «որպեսզի հետագայում խնդիրներ չստեղի» և հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վրա՝ «ոչ թե խոսքերով, այլ գործով»։

Մարտի 7-ին «Anadolu»-ին տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնում է, որ Երևանն առաջարկել է Բաքվին խաղաղության համաձայնագրի նախագծում ներառել Ալմա-Աթայի հռչակագիրը, սակայն դրական պատասխան չի ստացել։ Նա նաև նշել է, որ ոչ ոք իրավասություն չունի նոր սահմաններ գծելու, քանի որ երկրները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, և սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի այդ փաստաթղթի շրջանակներում։

Ապրիլի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում է, որ «Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել են, բայց երկու հիմնական հարցի վերաբերյալ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից»[23][24]։ Առաջինը, ըստ նրա, վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատման գործընթացին, իսկ երկրորդ առանցքային կետը, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները տարբերվում են, ենթակառուցվածքների ապաշրջափակումն է[23][24]։

Ապրիլի 9-ին Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացնում է, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին[22]։ Ըստ նրա՝ խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է[22]։

Ապրիլի 10-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարում է, որ Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը և զգուշացնում է Արևմուտքի վտանգավոր դերի մասին, որ «կեղտոտ խաղ է սկսում` իրավիճակը տարածաշրջանում ապակայունացնելու համար»[25]։

Ապրիլի 11-ին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասում է, որ հայկական կողմը Ադրբեջանին փոխանցել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համաձայնագրի 8-րդ խմբագրությունը և այս պահին սպասում է ադրբեջանական կողմի պատասխանին[26]։ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել[26]։ Նրա խոսքով՝ տրամաբանությունը սա է` վերականգնել բոլոր հարևան երկրների հետ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը[26]։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատում և սահմանագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և Ադրբեջանի օկուպացված սահմանային տարածքները հյուսիս-արևմուտքում, որոնք փոխադարձաբար օկուպացվել էին Արցախյան ազատամարտի ժամանակ և դրանից հետո։

2024 թվականի մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 7-րդ հանդիպումը[18]՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ[27]։ Շփման գծում տեղի ունեցած հանդիպումից 2 օր անց՝ մարտի 9-ին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածում Հայաստանի 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը, Խեյրիմլին և Ղըզըլհաջըլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ[10][18]։

Մարտի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի[10][18]։

... Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում։ ...

Մարտի 18-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը, և որ Հայաստանը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել։

Ապրիլի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարում է, որ Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշի մարզից[10][18]։ Հարցին, թե ինչո՞ւ Ջերմուկի կամ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ հատվածից չսկսվեց սահմանազատումը, Արմեն Խաչատրյանը պատասխանել է․ «Որովհետև չուզեցին, այդտեղից [Տավուշից] ուզեցին»[18]։

... Դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզում դրանք ադրբեջանական են։ Եթե դա ադրբեջանական տարածք է, տրվելու է իրենց, որը մեր տարածքն է, պետք է տրվի մեզ, եղա՞վ։ Իսկ գյուղացիք ինչ են մտածում, որ իրենց գյուղն ավելի մեծ լինի, երեք գետ ավելի լինի… ճանապարհի հարցն էլ է լուծվելու, բոլոր հարցերն էլ լուծվելու են, բայց այն, որ մեզ հարմար է, որ Ադրբեջանի տարածքը մերը լինի, շատ հարմար է, մի հազար հեկտար որ լիներ, վապշե լավ կլիներ։ ...
- Հատված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի ճեպազրույցից[10]։

Նիկոլ Փաշինյանի` սահմանազատում իրականացնելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունից ավելի քան երեք շաբաթ անց՝ ապրիլի 3-ին, սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն[20]։ Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են նաև, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռևս պայմանավորվածություն չկա[20]։ Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում հայտարարել էր, թե սահմանազատման գործընթացն արդեն սկսվել է, և այն ամեն գնով պետք է առաջ մղել[20]։

Ապրիլի 4-ին Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգ է տարածում Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին՝ հաշվի առնելով Ադրբեջանի հռետորաբանությունն ու տարածքային պահանջները Հայաստանից՝ հատկապես տարածքային նկրտումները Տավուշի մարզում, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ վերջին հարձակումները։ Ինստիտուտն ամենաբարձր՝ կարմիր դրոշի նախազգուշացում է տարածում՝ նշելով, որ ցեղասպանության վտանգն այժմ տարածվում է Հայաստանի տարածքի վրա[28]։

Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Տավուշի 4 գյուղ իրեն հանձնելու Ադրբեջանի պահանջին, հայտնում է, որ այդ դեպքում մեծ խնդիրներ կլինեն[7]։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը, «որ եթե չտանք, ադրբեջանցիները կհարձակվեն՝ նա հետևյալ դիտարկումն է արել՝ մենք կարո՞ղ ենք մտածել, որ վաղը կամ մյուս օրը Ադրբեջանը կարող է պայման դնել ու ասել, որ եթե Սյունիքը չտաք՝ կհարձակվենք»[7]։

... Ես բազմաթիվ անգամներ եղել եմ մեր հայրենիքի այդ հատվածներում, այդ տեղանքը հիմա էլ աչքիս առաջ է։ Ամենամեծ պրոբլեմը կայանում է նրանում, թե ինչի հիման վրա ենք մենք այդ գյուղերը հանձնում Ադրբեջանին, ցանկացած դիվանագիտական թեթև կուրս անցած մարդը գիտի, որ եթե համաձայնեցված չէ որևէ փաստաթղթի վերջին կետը՝ նախորդ բոլոր կետերն համաձայնեցված չեն։ Այսինքն, սա բանակցությո՞ւն է, սա սահմանազատման գործընթա՞ց է, թե՞ ուղղակի ադրբեջանական պահանջին հագուրդ տալ է։ ...

Հայաստանի Ազգային ժողովի քառօրյա նիստի մեկնարկին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ անցկացնելու ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկը խորհրդարանում կքննարկվի ապրիլի 9-ի երրորդ հիմնական նիստում[1]։ Ազգային ժողովի նախագահին ուղղված դիմումում ընդդիմադիրները նշել են, թե Հայաստանի անունից հանդես եկող անձինք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցում անում են հայտարարություններ, որոնցով խախտում են Հայաստանի Սահմանադրությունը, «Պետական սահմանի մասին» և մի շարք այլ օրենքներ և անտեսում սահմանազատման հարցով միջազգային լավագույն փորձը[1]։ Բացի այդ` խորհրդարանական ընդդիմությունն ընդգծում է, թե այդ հայտարարություններով իշխանությունը հակասում է ինչպես իր նախընտրական, այնպես էլ կառավարության 2021-2026 թվականների ծրագրերին[1]։ Հիմնական զեկույցով հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը[1]։ Որպես հարակից զեկուցողներ` ընդդիմությունն առաջարկել է ներգրավել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի (հայկական կողմից) նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին[1]։

Ազգային ժողովում մեկնարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման թեմայով հրատապ նիստը։ Նիստին մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը[29]։ Նիստն ընթանում է փակ դռների հետևում[29]։ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունը դեմ էին քվերակել լսումները փակ ռեժիմով անցկացնելուն, սակայն որոշումն ընդունվել էր[29]։ Որոշ պատգամավորների չի թույլատրվել մասնակցել նիստին՝ գաղտնիության ռեժիմով պայմանավորված[29]։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ այն պատգամավորները, ովքեր նիստին մասնակցելու իրավունք չունեն, պետք է լքեն դահլիճը[29]։ Նիստին մասնակցող պատգամավորներից հավաքել են հեռախոսները[29]։

Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի ամբիոնից վստահեցնում է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ․ «Բանակցությունները, խոսակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևիցե բան չի ենթադրում։ Կարող է ինչ-որ մի պահի մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»[30]։

Ապրիլի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 2023-ի ծրագրի կատարողականը, հայտարարում է, որ պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար[16]։ Ըստ Նիկոլ Փաշինյանի` պետք է կենտրոնանալ իրական Հայաստանի շահերի սպասարկման վրա և արձանագրել «պատմական Հայաստանին երբևէ վերադառնալու անհնարինությունը»[16]։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը, «որտեղ հայտնվելով` մենք փրկչի և հովանավորի կարիք ենք զգալու»[16]։ Ըստ նրա` 44-օրյա պատերազմից հետո բանավեճ է սկսվել պատմական և իրական Հայաստանների շուրջ[16]։ Նա կարծիք է հայտնել, որ այժմ սահմանազատում է ընթանում պատմական ու իրական Հայաստանների միջև[16]։ Ընդ որում, ըստ նրա, «այդ գործընթացն ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը»[16]։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին խորհրդարանում, որտեղ նա ներկայացնում էր կառավարության 2023 թվականի գործունեության կատարողականը, հայտարարում է, որ այդ «ելույթը ճշմարտություն է, որն ապագա է փոխում»[31]։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, նշել է, որ պատմական և իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է[13]։ Նա հավելել է, որ պատմական Հայաստանը սրտի մեջ պահելն ապահովել է 42 հազար կմ² տարածքով ՀՀ և Արցախի Հանրապետության գոյությունը[13]։

Ապրիլի 11-ին հաղորդվում է, որ Հայաստանի ազգային ժողովը չընդունեց ընդդիմության նախաձեռնած՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ քննարկման արդյունքով առաջարկված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծով վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հայտնում է, որ իրենք հայտարարությունը կազմելու աշխատանքներին չեն մասնակցել, բացի այդ՝ «հայտարարության տեքստում կան նաև մի շարք դրույթներ, որոնք որևէ առնչություն չունեն սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ»։ Հայտարարության նախագիծը ստացավ 31 կողմ, 1 դեմ ձայներ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։

Ապրիլի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասում է, որ «առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել»[32]։ Նիկոլ Փաշինյանը անդրադառնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպմանն ու կայացված որոշմանը[33]։ Նա հայտարարում է, որ այդ որոշումը էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որն առկա է Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ընդհանրապես Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով[33]։ Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև Հայաստանի Հանրապետության համար[33]։ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ապրիլի 19–ի պայմանավորվածություններից հետո ռուսական հենակետերը Տավուշից դուրս բերելու հարց կդրվի, թե ոչ, հայտարարում է, որ ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից[34]։ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կկարողանան միմյանց հետ փոխգործակցել[34]։ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ եթե Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, ապա պետությունը տեր կկանգնի քաղաքացիների իրավունքներին, նույն բնակավայրում նոր տներ կկառուցի[35]։

Բրյուսելյան հանդիպում (ապրիլի 5)[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական միությaն բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ Բրյուսելում, Բելգիա, 2024 թվականի ապրիլի 5-ին։

Ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել[36]։ Ապրիլի 5-ին նախատեսված էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը[36]։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերի հետ[36][37]։

Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարում է, որ Եվրամիություն աջակցելու է, որպեսզի Հայաստանը լինի ավելի դիմակայուն[38]։ Նա նաև հայտնում է, որ Եվրամիությունը 270 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին առաջիկա 4 տարվա կտրվածքով[38]։

Եռակողմ հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարում է, որ «այստեղ են` արտահայտելու անդրատլանտյան աջակցությունը Հայաստանի ժողովրդին ժողովրդավարական ու բարգավաճ ապագայի համար, և որ սատարում են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին»[39]։ Բլինքենը նաև հայտնում է, որ ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 մլն դոլարի աջակցություն[39]։

Եռակողմ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ «Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի»[40]։ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը[40]։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտնում է, որ Բրյուսելում մեկնարկած եռակողմ հանդիպումն ուղղված է Ադրբեջանի մեկուսացմանը և «կարող է աղետի հանգեցնել»[41]։

Ապրիլի 10-ին Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին, պատասխանելով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած բարձր մակարդակի եռակողմ հանդիպմանը, պարզաբանել է Իրանի դիրքորոշումն այդ հարցում՝ նշելով, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի վերածելուն[42]։ Քանանին ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում[42]։ Նա հավելել է, որ տնտեսական համագործակցությունն ու կապերի ընդլայնումը արդյունավետ դեր կունենան Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում[42]։ Նշվել է նաև, որ Իրանը բազմիցս է հայտարարել, որ սատարում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության իրավունքին իր հողի վրա[42]։ Եվ, որ Իրանը բազմիցս է իր երկու հարևաններ Ադրբեջանին ու Հայաստանին կոչ արել լուծել բոլոր վեճերը երկխոսության միջոցով[42]։

Սահմանային լարվածություն (ապրիլի 5 - 6)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի 5-ին՝ ժամը 17։ 05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17։ 30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացում հայկական դիրքերի ուղղությամբ[43]։

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական շփման գծի մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացում Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ[44][45]։ Մասնավորապես, կրակ է բացվում՝ ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ[44][45]։ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկում են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ[44]։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանն ուղղված գործողությունները և նշում, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողություններն արդարացում չունեն[46]։

Ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը «X»-ի իր միկրոբլոգում գրում է, որ «Ծանր գիշեր էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Ադրբեջանցիներն առնվազն 5 գյուղ են գնդակոծել Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում։ Նպատական էր պատասխան գործողություններ հրահրել, որոնք կարդարացնեին իրական լայնածավալ հարձակումը։ Ինչը տեղի չունեցավ»[47]։

Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հայտնում է, որ «Ադրբեջանն ակնհայտ սադրանք է հրահրում առաջնագծում, որն ուղեկցվում է ոչ միայն կեղծ տեղեկությունների կտրուկ ավելացմամբ, այլ առաջնագծի մի շարք ուղղություններում կրակահերթերի իրականացմամբ։ Մինչև այս պահը դրանք լուրջ միջադեպեր չեն եղել, ինչը չի բացառում, որ իրադրությանը նոր սրություն հաղորդելով Ադրբեջանը կգնա նոր արկածախնդրության։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողության կգնա (ուրիշ բան, որ դա կարող է հետո վերաճել), սակայն սահմանագծի մի շարք վտանգավոր ուղղություններով, միգուցե, փորձի ներխուժում իրականացնել` օգտագործելով «սահմանային ճշգրտման» կեղծ պատրվակ, այնպես ինչպես ճակատի այլ ուղղություններով իրականացրեց 2020-2023 թվականներին»[48]։

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ գիշերը հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա[49]։

Սահմանային լարվածություն (ապրիլի 6 - 7)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։ 45-00։ 25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։ 45-00։ 48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։ 20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացում Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ[50]։

Սահմանային լարվածություն (ապրիլի 8)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ[50]։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։ 35-23։ 45-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը[50]։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով վերջին օրերին սահմանին ու հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցներին, հայտնում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած հնարավոր դերակատարում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու համար[51]։

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 22։ 50-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը[52]։

Սահմանային միջադեպ (ապրիլի 10)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 10-ին Հայաստանի քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում[53]։ Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել[53]։ Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունեցել է մեկ վիրավոր[53]։ Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը, հովիվը նույնպես գտնվում է Հայաստանի տարածքում[53]։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում ադրբեջանական կողմն ունի վիրավոր[53]։ ԱԱԾ–ն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության[53]։ Անկախ համատեղ քննությունից Հայաստանի Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը[53]։

Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտով անցնող ճանապարհը։

Մարտի 6-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնում է, որ Ադրբեջանը 4 գյուղ է պահանջում առանց իր զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ Ադրբեջանը հայտնում է հետևյալ բնակավայրերի տեղանունները՝ Բաղանիս Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի, Կզըլ Հաջիլի, և միաժամանակ հրաժարվում է ընդունել, որ ադրբեջանական բռնազավթման տակ են Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքները։ Ադբերջանի պահանջած բնակավայրերը գտնվում են Տավուշի մարզում և հիմնականում անմարդաբնակ են։ Ներքին Ոսկեպարի մոտով էլ անցնում է դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։

Մարտի 9-ին Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի ղեկավարի գրասենյակը հաղորդում է, որ Ադրբեջանը պահանջում է «անհապաղ ազատագրել 4 ոչ էքսկլավային գյուղերը։ Ադրբեջանական կողմը «անհիմն» է համարում մինչ պետական սահմանի սահմանազատումը 31 հայկական գյուղերի օկուպացիայի մասին հայտարարությունները, պնդելով, որ «4 գյուղերը, անկասկած, պատկանում են Ադրբեջանին»։

Մարտի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին»։ Նա հնարավոր է համարել, որ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Նաև նշել է, որ այդ պատճառով, այցելելու է Տավուշի մարզ, որպեսզի տեղում ծանոթանա հնարավոր խնդիրներին։

Հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի արդյունքում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի վարչական տարածքում գտնվող այս շինությունը անցնելու է Ադրբեջանին։

Մարտի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, որտեղ հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից գյուղերի բնակիչների հետ։ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարում է, որ «եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու»[1]։ Ընդդիմանալու վերջը, ըստ Փաշինյանի, մոտալուտ պատերազմը կլինի, իսկ պաշտոնական Երևանի քաղաքականությունը, վարչապետի խոսքով, պատերազմ թույլ չտալն է, «և սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման»[1]։ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հայտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։ Նրա խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող է իրականացվել հենց Տավուշի մարզում՝ Բաղանիսից Բերքաբեր հատվածից։

Ապրիլի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանազատումը Տավուշից սկսելու հարցին, ասում է, որ «երբ սահմանագիծը հաստատվեց՝ պաշտպանելը դառնում է շատ հեշտ։ Դրանից հետո կանգնում են այն ուժերը, որոնք պատասխանատու են դրա չխախտման համար՝ սահմանապահ զորքերը»[21]։ Այն հարցին, թե ի վերջո, Տավուշի մարզի՞ց է սկսվելու սահմանազատումը, նա արձագանքել է, որ «․․․ երբ սկսել ենք այդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է, թե որտեղ է ավելի նպատակահարմար ու գտել է այդպես, դա կոչվում է Գլխավոր շտաբ»[21]։

Հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի արդյունքում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի վարչական տարածքում գտնվող այս ճանապարհահատվածը անցնելու է Ադրբեջանին։

Ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասում է, որ, իր կարծիքով, «բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը»[14]։ Նա հավելել է, որ սահմանազատումը և սահմանագծումն իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը[14]։ Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը, որը ըստ նրա միակողմանի պահանջ է[14]։

Ապրիլի 9-ին Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ թյուրիմացություն է եղել, երբ նախօրդ օրը ասել էր, թե Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբն է որոշել սահմանազատումը Տավուշի մարզից սկսելը, այլ նկատի է ունեցել, որ այն որոշվում է սահմանազատման հանձնաժողովում, իսկ Գլխավոր շտաբը պետք է հարցի վերաբերյալ ունենա իր հստակ կարծիքը[54]։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասում է, որ սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա[55]։

Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հայտարարություն են տարածել Տավուշի մարզից տարածքներ հանձնելու հարցի վերաբերյալ՝ նշելով, որ պարտվողական այս մոտեցմամբ, ըստ էության, լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները[6]։ Հայտարարությամբ Հայաստանի իշխանություններին կոչ է արվում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև[6]։

Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդների հայտարարությունը

Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը։ Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության, հաչս միջազգային հանրության լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները։ Եկեղեցին միարժեքորեն ողջունում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ողջամիտ ջանքերն ու գործընթացները։ Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր։ Հայրենի հողի շուրջ սակարկումները և չարդարացված շարունակական զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել մեր ժողովրդի համար։ Տևական ու ամուր խաղաղություն հնարավոր է կերտել ազգային արժանապատվության և իրավունքների հանդեպ լիարժեք հարգանքի դրսևորման և փոխադարձության սկզբունքի պահպանման պայմաններում։ Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև։ Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Սփյուռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, հայրենիքի ապագայով մտահոգ ազգի բոլոր զավակներին այդ թվում և պետական պաշտոնատար անձանց համախմբվել և համազգային միասնականությամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը, ողջ ներուժով ներդրում բերել պետականության ամրապնդման ու բարօր, ապահով գալիքի կերտման գործում։ Հավատում ենք, որ մեր ժողովրդի մեջ զորեղ է հայրենանվիրումի և անձնականն ի սեր ազգի զոհաբերելու հանձնառության ոգին, ամուր` ազգային ինքնությունը պահպանելու նախանձախնդրությունը, և մենք Հարուցյալ Փրկչի օգնականությամբ ու համընդհանուր ջանքերով ի զորու ենք հեռացնել արհավիրքն ու չարիքը հայրենական մեր կյանքից։

Ապրիլի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության 2023 թվականի կատարողականը, հայտարարում է, որ Հայաստանի ղեկավարությունը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղի հատվածից[11]։ Միևնույն ժամանակ, նա ասում է, որ այդ հատվածներում սահմանազատումն ու դրա արդյունքների իրագործումն անվտանգություն չի երաշխավորում, բայց դրանից հրաժարվելը սպառնալիք է պարունակում[11]։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատման հարցին, ասում է, որ մինչև քարտեզը չհամաձայնեցվի, պրոցես չի կարող տեղի ունենալ[17]։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ է համաձայնվում Տավուշի հատվածից տարածքներ տալու, եթե համաձայնեցված քարտեզներ չկան, ինչու հարց չի բարձրացնում՝ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից մոտ 200 կմ² ներխուժելու վերաբերյալ[17]։ Այն դիտարկմանը, որ եթե քարտեզների շուրջ չկա համաձայնություն, ապա ինչպես են որոշել, որ այդ չորս գյուղերը պետք է հանձնվեն Ադրբեջանին, Փաշինյանն արձագանքել է՝ հետաքրքրվելով գյուղերի անուններով[17]։ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Խորհրդային Հայաստանի և Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք Բաղանիս Այրում անունով գյուղ չի եղել, չի եղել նաև Ներքին Ոսկեպար[56]։ Նա ավելացրել է, որ Հայաստանի տարածքում եղել է, կա ու կլինի Ոսկեպար անունով գյուղ, Բաղանիս անունով գյուղ[56]։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ու աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 11-ին և ապրիլի 12-ին այցելում են Տավուշի մարզ, հանդիպումներ է ունենում Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան ու Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ[57]։ Վերջիններս Պաշտպանին մտահոգություններ են հայտնել առ այն, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը Հայաստանի գյուղերի անմիջական հարևանությամբ կվտանգի իրենց կյանքն ու անվտանգությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, կրթության իրավունքը, կզրկվեն իրենց ընտանիքների եկամտի աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից[57]։ Սահմանային բնակիչները ներկայացրել են մի շարք խնդիրներ` կապված իրենց սեփականության, կրթության և այլ հիմնական իրավունքներին առնչվող վտանգների հետ[57]։

Ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը այցելում է Ոսկեպար[58]։ Ոսկեպարում նրա հետ հանդիպմանը սահմանափակվում է մասնակիցների մուտքը դահլիճ[58]։ Բազմաթիվ ոսկեպարցիների թույլ չեն տալիս մասնակցել հանդիպմանը, իսկ մասնակցելու թույլտվություն ստացածների մոտից էլ հավաքում են հեռախոսները[58]։ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն 1 ամիս է` Ոսկեպարում է բնակվում[59], ևս թույլ չեն տալիս մասնակցել հանդիպմանը, սահմանափակվում է նաև գնդապետ Միհրան Մախսուդյանի մուտքը՝ դահլիճ[58]։ Ի պատասխան, ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը[58]։ Ավելի ուշ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնում է, որ Փաշինյանն այցելել է Ոսկեպար, հանդիպել բնակիչների հետ[58]։ Ոսկեպարի բնակիչներին ներկայացնում է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը[60]։ Ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը ներկա է եղել ոսկեպարցիների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ սահմանազատման խնդիրները նրանց ուզած ձևով են լուծվելու[61]։ Ըստ նրա` խոսվել է միայն Ներքին Ոսկեպարի հատվածի մասին[61]։ Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, որին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել[61]։ Գյուղացիները, ինչպես նաև Տավուշի թեմը Փաշինյանի այցի մասին տեղյակ չեն եղել[59]։ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշ մարզ են մեկնել նաև Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը[61]։ Ոսկեպարում հանդիպումներից հետո, Նիկոլ Փաշինյանը այցելում է Կիրանց[62] և Բերքաբեր[61]։ Կիրանց գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնում, որ վերջին 30 տարում «մենք տարածաշրջանում ապրել ենք «բեսպրեդելի» պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում»[59]։ Նիկոլ Փաշինյանը նաև վստահեցնում է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու[59]։ Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչներին վստահեցնում է, որ սահմանազատման գործընթացի ավարտից հետո Հայաստանը 100 անգամ ավելի ուժեղ կլինի[63]։ Նիկոլ Փաշինյանը նաև նշում է, որ Տավուշի մարզի համայնքների ներկայացուցիչները հաջորդ շաբաթվանից կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում[63]։

Հատված Նիկոլ Փաշինյանի ելույթից։

Մեր մտածածն էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ «վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա», այլ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա», մենք էնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք, կարո՞ղ ա՝ մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանին։ Դուք հիմա ինձ կարաք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ տենց ըլնելու ա»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի։

Ապրիլի 19-ին տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ[2]։ Հանդիպման արդյունքում Հանձնաժողովները պայմանավորվում են ներքոնշյալի շուրջ. Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն

  • Բաղանիս (Հայաստան) - Բաղանիս Այրում (Ադրբեջան),
  • Ոսկեպար (Հայաստան) - Ներքին Ոսկեպար (Ադրբեջան),
  • Կիրանց (Հայաստան) - Խեյրիմլի (Ադրբեջան),
  • Բերքաբեր (Հայաստան) - Ղըզըլհաջըլի (Ադրբեջան) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով[2]։ Որոշում են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի kողմերի միջև մինչև 2024 թվականի մայիսի 15-ը[2]։ Համաձայնել են, որ կողմերը կդիմեն իրենց կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով[2]։ Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված[2]։ Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանիև Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն[2]։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա-Աթայի հռչակագրով[2]։ Կողմերը պայմանավորվում են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել կանոնակարգի նախագծում (եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ համաձայնագրով սահմանված սկզբունքներին)[2]։ Պայմանավորվել են նաև, կողմերի կողմից կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով[2]։ Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն[2]։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը[2]։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման[64]։ Նշվում է նաև, որ գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից[64]։ Համաձայն Հանձնաժողովների տարածած հայտարարության, վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները[64]։ Այսինքն, այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև[64]։ Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք[64]։ Նշվում է նաև, որ այս փուլում[64]՝

  • Ոսկեպարի ճանապարհի խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում։
  • Չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվում, իսկ սահմանապահ զորքերին տեղը զիջելու գործընթացը տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում՝ առանց արհեստական ձգձգումների։
  • Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ջրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կկատարվի, որը կիրականացվի մի քանի ամսում։
  • Հետագայում վերանորոգվելու, կամ վերակառուցվելու է նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը։
  • Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2,5 գյուղ, քանի որ Ղըզըլհաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Ներքին Ոսկեպարը գյուղի տարածքի մի զգալի մասնը մինչև այս էլ եղել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
  • Հայաստանը այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն Հայաստանի կողմից 4 գյուղերի «վերադարձնելը» անվանում է «երկար սպասված պատմական իրադարձություն»։

Ապրիլի 20-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատումը Տավուշից սկսելու որոշման մասին, ասում է, որ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, իսկ Կիրանցի մասում գտնվող մի փոքր հատված, որը մի քանի 100 մետր երկարություն ունի և ռելիեֆային առումով հեշտ է հատված, մասնագետները այդ հատվածի հարցը կլուծեն մի քանի ամսում[65]։

Ապրիլի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է կայացնում, ըստ որի ստեղծվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ[66][67]։ Խմբի կազմում ընդգրկվում են Տավուշի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար) Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանը, Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը, Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը, Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը, Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը և Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերից մեկական բնակիչներ[66][67]։

Հայաստանի կառավարությունը հայտնում է, որ ապրիլի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա[68]։ Նշվում է, որ այդ գործողություններն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն[68]։

Բողոքի ցույցերի ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 19[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավուշի մարզում հարյուրավոր քաղաքացիներ Բաղանիսի և Կիրանցի հատվածում փակում են միջպետական ճանապարհը[3][4]։ «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջում հաղորդվում է, որ մարդիկ են հավաքվում Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի մարզի այլ բնակավայրերից[3]։ Նշվում է, որ հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է, և որ «առանց սահմանազատման և սահմանագծման սկզբունքների շուրջ վերջնական և համալիր համաձայնության ու փոխադարձության սկզբունքի պահպանման` հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից»[3]։ Միջպետական ճանապարհը փակած քաղաքացիները պահանջում են, որ «զահմանազատումը և սահմանագծումը պետք է լինի համալիր, փաթեթային՝ որոշակի սահմանված սկզբունքներով՝ Հայաստանի օրենքների և միջազգային պայմանագրերի համաձայն»[3]։

Երեկոյան հայտարարվում է, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են[69]։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ[69]։ Ոսկեպարի բնակիչներն ասում են, որ պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում Նիկոլ Փաշինյանի ասածներին[69]։

Ապրիլի 20[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գնացել են հավաքվածների մոտ[5]։ Մարզպետը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, վստահեցրել է ամեն ինչ լավ կլինի, բայց նրա ասածը չի համոզել գյուղացիներին[5]։ Բագրատ Սրբազանը գրեթե ամբողջ գիշեր եղել է Բաղանիսում` բնակիչների կողքին[12]։

Բողոքի ցույցերը վերսկսվել են ապրիլի 20-ի առավոտյան[5]։ Վաղ առավոտյան Բագրատ Սրբազանը Ոսկեպարում բնակիչներին ասում է, որ պետք է ոչ թե գյուղ–գյուղ բողոքի ակցիաներ անել, այլ հավաքվել ու միասնական պայքար սկսել[5]։ Տավուշի մարզի Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել[5]։ Տավուշցիները մինչև առավոտյան ժամը 05։ 30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին[5]։ Կիրանցի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ապրիլի 19–ին հրապարակված քարտեզների հիման վրա չափագրումներ անելու համար մասնագետներ են եկել իրենց գյուղ[5]։ Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը ու թե ինչպես է անցնելու ճանապարհը, բազմաթիվ հարցեր էլ անպատասխան են մնացել[5]։ Տավուշցի երիտասարդը վստահեցրել է, որ Նոյեմբերյանի շրջանում չկա մի բնակիչ, որը համաձայն է կամ հաշտ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Տավուշի մարզում սահմանագծման կամ սահմանազատման հետ կապված մտքերի հետ[5]։ Կիրանցի մեկ այլ բնակիչ էլ նշել է, որ իրենք պատրաստ են կռվով պայքարել, ավելի լավ է այդպես, քան ուղղակի տարածքները հանձնվեն ու, օրինակ, իրենց գերեզմանների մի մասը հայտնվի Ադրբեջանի տարածքում կամ քանդվի[5]։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում հավաքված բնակիչների հետ զրույցում, խոսելով սահմանազատումը Տավուշից սկսելու Երևանի և Բաքվի համաձայնության մասին, ասում է, որ այս գործընթացը պետք է կասեցվի, քանի որ դա խաբեությամբ արված գործընթաց է[12]։

Ապրիլի 21[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրանցում է լինում «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանը[70]։ Նա փոխանցում է, որ հայկական կողմն ականազերծման աշխատանքներ է սկսել, դրա համար էլ բնակիչները դարձյալ ցույցի են դուրս եկել[70]։ Տարածքում նաև ոստիկանական ուժեր են եղել[70]։ Գյուղացիներն հայտնում են, որ իրենք Երևան չեն գնալու և ակնկալում են, որ պաշտոնյաներն իրենք կժամանեն Տավուշ ու կպատասխանեն իրենց հարցերին[70]։

Ոսկեպարում բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը հայտնում է, որ ապրիլի 22–ին ժամը 18։ 00–ին Տավուշի մարզի 4 բնակավայրերի ղեկավարները կհանդիպեն Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ինչից հետո միայն կորոշվեն հետագա քայլերը[9]։

ժամը 15:50-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, «Մարտական եղբայրություն» կազմակերպության 3 անդամների և մի խումբ այլ քաղաքացիների կողմից փակվում է միջպետական ավտոճանապարհը[8]։ Այդ ընթացքում Այրում բնակավայրի բնակիչը պահանջում է բացել ճանապարհը, որից հետո իր կողմից վարվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ է ընթանում, սակայն քաղաքացիները, խոչընդոտելով տրանսպորտային միջոցների ընթացքին, չեն թույլատրում անցնել[8]։ Մի խումբ քաղաքացիներ ձեռքերով հարվածում և կոտրում են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին[8]։ Գործողությունները փորձում են կանխել ոստիկանության ծառայողները, սակայն այդ քաղաքացիները դիմում են փախուստի[8]։ Միջադեպից հետո ճանապարհը բացելուց հետո՝ ժամը 16:30-ի սահմաններում, մասնակիցներից մեկը «Վոդխոզ» կոչվող հատվածում վիճաբանության մեջ է մտնում Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ, որի ընթացքում, հայհոյելով, ճանապարհի վրա ձեռքով հարվածում է Գառնիկ Դանիելյանին և պատճառում նրան մարմնական վնասվածք[8]։

Ապրիլի 22[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի։

Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում շարունակում է փակ մնալ[70]։ Հավաքվածներն այդտեղ գիշերում են, իսկ գիշերը հանգիստ է անցնում[70]։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Ոսկեպար - Ներքին Ոսկեպար միջտարածքում և Բաղանիս Այրումից 750 մ հյուսիս-արևելք հատվածում պայթեցման աշխատանքների մասին[71]։ Առավոտից Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում ականազերծման աշխատանքներ են ընթանում[4], որի պատճառով լարված իրավիճակ է ստեղծվում[69]։ Վաղ առավոտից եկեղեցու մոտ են հավաքվում քաղաքացիներ, որոնք զինվորականներին հորդորում էին եկեղեցու տարածքը չականազերծել, քանի որ այն ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխարգելելու նպատակ ունի[69]։ Ոստիկանությունը բնակիչներին թույլ չէր տալիս մոտենալ եկեղեցուն՝ փաստարկելով նրանց անվտանգությունը[69]։ Սակայան, 15։ 00-ի դրությամբ ոստիկանությունը քաղաքացիներին թույլ է տալիս մտնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի[69]։ Ոսկեպարի բնակիչներից մեկը հայտնում է, որ տարածքն ականազերծվում է, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքում անցնելու է Ադրբեջանին[4]։ Քաղաքացիներն հայտնում են, որ ոստիկանական ուժերի կուտակումներ չեն նկատել և պարեկային ծառայության մի քանի մեքենա կա տարածքում[70]։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ իրենց բողոքն արտահայտող Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչներն իրենց բողոքի ակցիան շարունակել են Ոսկեպարի եկեղեցու մոտ, որտեղ, ըստ նրանց, իրականացվում են ականազերծման աշխատանքներ, որպեսզի տարածքը հանձնեն Ադրբեջանին[72]։ Այս համատեքստում խոսակցություններ էին շրջանառվում, որ Ոսկեպարի եկեղեցին ևս սահմանազատում իրականացնելուց հետո կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ[72]։ Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է շրջանառվող խոսակցությունները, թե Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գտնվող, 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին[72]։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հավաստիացնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում[72]։

Բողոքի ցույցեր անող բնակիչների հետ նախատեսվում է հանդիպում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ[70]։ Հետագայում լուրեր են տարածվում, որ Մհեր Գրիգորյանը հրաժարվել է տավուշցիների հետ հանդիպումից[9]։ Հայաստանի փոխվարչապետի աշխատակազմի մամուլի քարտուղար Անի Բաբայանը հայտնում է, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի հրաժարվել տավուշցիների հետ հանդիպելուց, Տավուշի մարզի ներկայացուցիչներն իրենք են գնալու Երևան[9]։ Պայմանավորվածություն է ձեռք բերվում հանդիպել Կառավարության շենքում[9]։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը հայտնում է, որ Մհեր Գրիգորյանի հետ կառավարության շենքում կհանդիպեն Նոյեմբերյանի համայնքապետը, Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի վարչական ղեկավարները, ինչպես նաև մի քանի գյուղացիներ[9]։ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ մի քանի գյուղացիներ պետք է ներկայացնեն կադաստրի վկայականով իրենց պատկանող հողերի վկայականները, որոնք, ըստ խոսակցության, անցնելու են ադրբեջանական կողմին[9]։

Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդում է, որ ապրիլի 21-ին Տավուշի մարզում միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով «Մարտական եղբայրություն» հասարակական կազմակերպության 7 անդամներ ձերբակալվել են[8]։

«Հայաքվե» նախաձեռնության անդամները տեղացիների հետ արգելափակում են Շիրակի մարզում գտնվող Բավրայի սահմանային անցակետը, Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Օձունի խաչմերուկի հատվածը և Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղ գնացող ճանապարհը[4]։ «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն էլ հայտնում է, որ իրենք «աջակցում ենք իրենց տավուշցի ընկերներին, որոնք փորձում են պաշտպանել հայրենիքը»[4]։

Հայաստանի ազգային ժողովի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում[19]։ Հավաքվածները կոչ են անում դատել Նիկոլ Փաշինյանին[19]։

Երեկոյան, շուրջ 2 ժամ կառավարության շենքում ընթանում է Տավուշի սահմանամերձ համայնքների վարչական շրջանների ղեկավարների, բնակիչների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը[73]։ Չնաած հավաստիացումներին, որ մինչ հանդիպումը սահմանազատման կամ որևէ այլ գործընթաց տեղի չի ունենա, նույն օրը տեղի է ունենում ականազերծման աշխատանքներ[73]։ Հանդիպմանը զուգահեռ մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց՝ իրենց դժգոհությունը հայտնելով Տավուշից միակողմանիերն Ադրբեջանին տարածքներ զիջելու հետ կապված[73]։

Ապրիլի 23[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները, վերադառնալով Երևանից Տավուշ, հանդիպում են բնակիչների հետ[71]։ Նրանք դժգոհում են փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ ապրիլի 22–ին կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից[71]։ Նրանք հայտնում են, որ նշվել է` կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23-ից սկսած[71]։ Նրանց փոխանցմամբ՝ արդեն իսկ կտեղադրվեն հատուկ նշաններ[71]։ Վարչական ղեկավարները նաև հայտարարում են, որ իրենց հորդորել են հանդարտեցնել մարդկանց, սակայն ասում են, որ իրենք ևս բավականին զայրացած են դուրս եկել փոխվարչապետի հետ հանդիպումից[71]։

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում՝ նշելով, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն ապրիլի 23–ին չի նախատեսվում[71]։

Ապրիլի 25[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրակի մարզի բնակիչները փակում են Երևան-Գյումրի ավտոճանապարհը։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները փակում են Երևան-Սևան ճանապարհի Մարտունու հատվածը։ Փակվում է նաև Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի հատվածը։ Արագածոտնի մարզի Ալագյազի հատվածում փակվում է Ապարան-Վանաձոր ճանապարհը։ Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Բագրատաշենի հատվածը փակվում է։ Երևանի Չարենցի փողոցը և Խորենացի-Զաքյան խաչմերուկը նույնպես փակվում է։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնֆլիկտաբան, «Ալիք Մեդիայի» գլխավոր խմբագիր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով սահմանազատումը Տավուշից սկսելու որոշմանը, գրում է, որ «տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է»[74]։ Նա հավելել է, որ եթե այս տրամաբանությամբ շարունակվի՝ Տավուշին հաջորդելու է Տիգրանաշենը, հետո՝ Վարդենիսը, հետո՝ Ծափաթաղը, հետո թերևս միջանցքը, մնացածն էլ կմնա Ալիևի երևակայությանը[74]։
  • Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը լրագրողների հետ հանդիմանը հայտարարում է, որ ուժային քաղաքականությունը դարձել է միջազգային հարաբերությունների գերիշխող միջոց․ «Նույնիսկ համաձայնեցված սահմանը չի ապահովելու ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն, հակառակը՝ մեր կենսական տարածքները, անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են ու ճանապարհ են բացում ապագա ագրեսիվ գործողությունների համար։ Մենք հասկանում ենք, որ միջազգային իրավունքն ընտրովի է գործում, հասկանում ենք, որ յուրաքանչյուր դերակատար, որը շահագրգռված է այս տարածաշրջանում, հետապնդում է իր սեփական շահերը՝ շատ անգամ դրանք «փաթեթավորելով» գեղեցիկ հայտարարություններով»[75]։
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ․ «Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում Հայաստանի իշխանությունների առաձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ։ Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող մեր հասարակության մեջ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 «ԱԺ-ն կքննարկի սահմանազատման հարցով հրատապ նիստ անցկացնելու ընդդիմության առաջարկը». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 9. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 «Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 19. Վերցված է 2024 թ․ ապրիլի 30-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 «Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 20. Վերցված է 2024 թ․ ապրիլի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 ««ՀայաՔվեի» անդամները ճանապարհներ են փակել Լոռիում և Շիրակում՝ հաջակցություն տավուշցիների». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 22. Վերցված է 2024 թ․ մայիսի 12-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 «Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Մայր Աթոռի կոչը ՀՀ իշխանություններին՝ ընթացք չտալ այնպիսի լուծումների, որոնք անվտանգային նոր մարտահրավերներ կստեղծեն». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 9. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Սարգսյանը՝ Տավուշի գյուղերի մասին․ Մեծ խնդիրներ են լինելու, եթե հանձնվեն». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 4. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 «ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 22. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 «Մհեր Գրիգորյանը տավուշցիների ներկայացուցիչների հետ կհանդիպի Երևանում». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 22. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 «ՔՊ պատգամավոր. Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից՝ այն, ինչ մերը չէ, վերադարձվելու է». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Փաշինյան․ Դեմ չենք, որ սահմանազատումը սկսվի Տավուշի 4 գյուղից, բայց դա չի երաշխավարում անվտանգություն». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 10. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Շարմազանով․ Պատմական և իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 10. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Օհանյան․ Բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 9. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  15. «Ես կուզեմ, որ Բագրատ Սրբազանի սկսած շարժումը հաջողի, որովհետեւ Նիկոլը դավաճան է. Շանթ Հարությունյան». news.am. 2024 թ․ մայիսի 16.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 «Փաշինյան․ Պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն՝ սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 10. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 «Փաշինյան. Մինչև քարտեզը չհամաձայնեցնենք, պրոցես չի կարող լինել». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 10. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 18,7 «Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից․ իշխանական պատգամավոր». civilnet.am. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  19. 19,0 19,1 19,2 ««Հայրենիքը հանձնելու մանդատ չունես, հեռացի΄ր, գնա΄». բողոքի ակցիա կառավարության դիմաց». news.am. 2024 թ․ ապրիլի 22. Վերցված է 2024 թ․ մայիսի 24-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 «Փոխվարչապետի գրասենյակ․ Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  21. 21,0 21,1 21,2 «Քոչարյանը՝ սահմանազատումը Տավուշից սկսելու մասին․ ԳԽ–ն նայել է, թե որտեղ է ավելի նպատակահարմար». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 8. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 «ԱԳՆ․ ՀՀ–ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի Ադրբեջանի առաջարկներին». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 9. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  23. 23,0 23,1 «Միրզոյան․ Երկու հիմնական հարցում Երևանի ու Բաքվի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 8. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  24. 24,0 24,1 «Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացում «երկու խոչընդոտ կա»․ Արարատ Միրզոյան». civilnet.am. 2024 թ․ ապրիլի 7. Վերցված է 2024 թ․ ապրիլի 24-ին.
  25. «Զախարովա․ Արևմուտքը կեղտոտ խաղ է սկսում՝ Ադրբեջանի և ՀՀ միջև ապակայունացման նպատակով». panarmenian.net. 2024 թ․ մարտի 10. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  26. 26,0 26,1 26,2 «Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 11. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  27. «Սահմանին հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների ներկայացուցիչները». panarmenian.net. 2024 թ․ մարտի 7. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  28. «Լեմկինի ինստիտուտն ահազանգել է Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 4. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 «ԱԺ–ում մեկնարկել է սահմանազատման հարցով փակ նիստը․ Մասնակցում են փոխվարչապետն ու ԱԳ նախարարը». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 9. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  30. «Ալեն Սիմոնյան. Կարող է ինչ-որ պահի հրաժարվենք որևէ բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 9. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  31. «ԱԺ նախագահ․ Վարչապետի ելույթը ճշմարտություն է, որն ապագա է փոխում». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 10. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  32. «Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
  33. 33,0 33,1 33,2 «Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
  34. 34,0 34,1 «Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
  35. «Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
  36. 36,0 36,1 36,2 «Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 5. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  37. «Փաշինյանն ու Փաուերը Բրյուսելում քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությունը». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 5. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  38. 38,0 38,1 «Ֆոն դեր Լայեն․ ԵՄ-ն 270 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 5. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  39. 39,0 39,1 «Բլինքեն․ Սատարում ենք «Խաղաղության խաչմերուկի» առաջարկին». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 5. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  40. 40,0 40,1 «Փաշինյան․ Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 5. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  41. «Ալիև․ Բրյուսելյան հանդիպումն ուղղված է Ադրբեջանի մեկուսացմանը». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 5. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  42. 42,0 42,1 42,2 42,3 42,4 «Քանանի․ Իրանը դեմ է Հրվ. Կովկասն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի վերածելուն». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 10. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  43. «Ադրբեջանը կրակել է Չինարիի և Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ». civilnet.am. 2024 թ․ ապրիլի 5. Վերցված է 2024 թ․ ապրիլի 24-ին.
  44. 44,0 44,1 44,2 «Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել սահմանագոտու մի շարք ուղղություններում». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 6. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  45. 45,0 45,1 «Ադրբեջանը գիշերը անկանոն կրակել է Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի դիրքերի ուղղությամբ». civilnet.am. 2024 թ․ ապրիլի 6. Վերցված է 2024 թ․ ապրիլի 24-ին.
  46. «ՀՀ ԱԳՆ–ն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել իրադրության սրմանն ուղղված գործողությունները». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 6. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  47. «Բյուիսոն․ Արբեջանցիները գիշերն առնվազն 5 հայկական գյուղի դիրքեր են գնդակոծել». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 6. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  48. «Աբրահամյան․ Ադրբեջանն ակնհայտ սադրանք է հրահրում առաջնագծում». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 6. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  49. «ՆԳՆ․ Ադրբեջանցիների կրակից Տավուշի գյուղերում քաղենթակառուցվածքներ են վնասվել». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 6. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  50. 50,0 50,1 50,2 «Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Արավուսի և Խոզնավարի դիրքերի ուղղությամբ». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 8. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  51. «Միլլեր․ ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած հնարավոր դեր ունենալ՝ նպաստելու ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսությանը». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 9. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  52. «Ադրբեջանի ԶՈւ-ի անկանոն կրակից վնասվել են Տեղի տներից մեկի տանիքը և պատուհանը». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 9. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  53. 53,0 53,1 53,2 53,3 53,4 53,5 53,6 «ԱԱԾ–ն՝ ադրբեջանցի վիրավորի մասին․ Պատրաստ ենք Ադրբեջանի հետ համատեղ քննության». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 10. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  54. «Քոչարյանը թյուրիմացաբար է ասել, թե ԳՇ-ն է որոշել սահմանազատումը Տավուշից սկսել». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 9. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  55. «Փոխվարչապետ․ Սահմանազատումը Տավուշից սկսելու վերջնական որոշում չկա». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 9. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  56. 56,0 56,1 «Վարչապետ․ ՀՀ-ում երբեք Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար անուններով գյուղեր չկան ու չեն եղել». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 10. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  57. 57,0 57,1 57,2 «ՄԻՊ–ը Տավուշում հանդիպումներ է ունեցել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 13. Վերցված է 2024 թ․ ապրիլի 24-ին.
  58. 58,0 58,1 58,2 58,3 58,4 58,5 «Փաշինյանն այցելել է Ոսկեպար․ Հանդիպման մասնակիցների մուտքը սահմանափակվել է». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 17. Վերցված է 2024 թ․ ապրիլի 26-ին.
  59. 59,0 59,1 59,2 59,3 «Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 18. Վերցված է 2024 թ․ ապրիլի 26-ին.
  60. «Ոսկեպարում վարչապետը ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 17. Վերցված է 2024 թ․ ապրիլի 26-ին.
  61. 61,0 61,1 61,2 61,3 61,4 «Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 17. Վերցված է 2024 թ․ ապրիլի 26-ին.
  62. «Վարչապետը Կիրանցում պատասխանել է բնակիչների հարցերին». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 17. Վերցված է 2024 թ․ ապրիլի 26-ին.
  63. 63,0 63,1 «Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 18. Վերցված է 2024 թ․ ապրիլի 26-ին.
  64. 64,0 64,1 64,2 64,3 64,4 64,5 «Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 19. Վերցված է 2024 թ․ ապրիլի 30-ին.
  65. «Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 20. Վերցված է 2024 թ․ ապրիլի 30-ին.
  66. 66,0 66,1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 22 ապրիլի 2024 թվականի N 376-Ա
  67. 67,0 67,1 «Տավուշի մի շարք բնակավայրերի ղեկավարներ ընդգրկվել են սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբում». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 22. Վերցված է 2024 թ․ մայիսի 12-ին.
  68. 68,0 68,1 «ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 23. Վերցված է 2024 թ․ մայիսի 24-ին.
  69. 69,0 69,1 69,2 69,3 69,4 69,5 69,6 «Քաղաքացիներին թույլ են տվել մտնել Ոսկեպարի եկեղեցի․ Առավոտից հարակից տարածքում ականազերծում էր». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 22. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  70. 70,0 70,1 70,2 70,3 70,4 70,5 70,6 70,7 «Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է․ Հավաքվածներն այստեղ են գիշերել». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 22. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
  71. 71,0 71,1 71,2 71,3 71,4 71,5 71,6 «Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 23. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  72. 72,0 72,1 72,2 72,3 «Փոխվարչապետի գրասենյակ․ Ոսկեպարի եկեղեցին մնալու է ՀՀ տարածքում». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 22. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  73. 73,0 73,1 73,2 «2 ժամից ավելի կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ». news.am. 2024 թ․ ապրիլի 22. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  74. 74,0 74,1 «Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
  75. «ԱԳ նախկին նախարար․ Անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են ու ապագա ագրեսիվ գործողությունների ճանապարհ բացում». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 22. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.