Ջեյհուն Բայրամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյհուն Բայրամով
 
Կրթություն՝ Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան և Ադրբեջանական համալսարան
Մասնագիտություն՝ պետական ծառայող
Ծննդյան օր հունիսի 25, 1973(1973-06-25) (50 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան

Ջեյհուն Ազիզ օղլի Բայրամով (ադրբ.՝ Ceyhun Əziz oğlu Bayramov, հունիսի 25, 1973(1973-06-25), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարար[1], արտաքին գործերի նախարար[2] Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2020 թվականի հուլիսի 16-ի հրամանագրով նշանակվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում։ Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը։ Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

1996-2000 թվականներին նա աշխատել է Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում ՝տարբեր պաշտոններում[3]։

  • 2000-2002 թվականներին — «Salans Hertzfeld & Heilbronn Limited (Baku)» ընկերությունում իրավաբան,
  • 2002-2013 թվականներին — «OMNI» իրավաբանական ընկերության տնօրեն,
  • 2013 թվականին — Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարության աշխատակազմի ղեկավար,
  • Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի օգոստոսի 12-ի հրամանագրով նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարի տեղակալ։
  • Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի 2018 թվականի ապրիլի 23-ի հրամանագրով նշանակվել է կրթության նախարար[4]։
  • Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի 2020 թվականի հուլիսի 16-ի հրամանագրով նշանակվել է արտաքին գործերի նախարար

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]