Ավետիք Չալաբյան
Ավետիք Մկրտչի Չալաբյան (1972 թվական, նոյեմբերի 21, Երևան), հայ հասարակական-քաղաքական գործիչ[1]։ 2012 թվականից սկսած Հայաստանում հանդես է գալիս մի շարք հասարակական նախաձեռնություններում և 2018թ.սկսած ղեկավարում մի շարք ընդդիմադիր նախաձեռնություններ[2][3][4]։
Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավետիք Չալաբյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Ստացել է գործարար կառավարման մագիստրոսի (MBA) կոչում նաև Հյուսիսային Կարոլինայի Համալսարանից[5]։
Նախկինում Չալաբյանը աշխատել է ՄակՔինզի միջազգային խորհրդատվական ընկերությունում որպես ավագ գործընկեր՝ 2010-ից 2015 թվականներին ղեկավարելով ՄակՔինզի մետաղագործական և հանքաարդյունաբերական գործունեությունը ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում[6], իսկ 2015-ից 2020 թվականներին՝ ամբողջ աշխարհում [7]։
Եղել է Նիդեռլանդներում տեղակայված մետաղների և հանքարդյունաբերության խոշոր միջազգային ընկերության՝ Metinvest-ի տնօրենների խորհրդի անդամ։ Նախկինում աշխատել է նաև Հայաստանի տնտեսական զարգացման նախարարության ԱՀԿ-ի գործերի վարչության պետի պաշտոնում։
Չալաբյանը «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր անդամ է [8]։ Նա նաև որպես խորհրդի անդամ է Repat Armenia և այլ սոցիալական և բարեգործական նախաձեռնություններում։
Հասարակական ու քաղաքական ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012թ. հանդիսացել է Repat Armenia նախաձեռնության հիմնադիրներից[9]։
2014թ. հանդիսացել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի հիմնադիրներց[10]։
2018թ. հանդիսացել է «Ազգային օրակարգ» կուսակցության 6 հիմնադիրներից մեկը[11]։ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ներգրավված է եղել մի շարք ընդդիմադիր նախաձեռնություններում, ինչպես օրինակ ի պաշտպանություն Արցախի իրականացված «Համախմբում» նախաձեռնությունը[12][13],։
2022 թվականի մայիսին ընդդիմության ցույցերի ժամանակ կալանավորվել է հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին ենթադրաբար նյութապես շահագրգռելու մեղադրանքով[14]։ Ազատ է արձակվել 2022 հուլիսին՝ գրավի դիմաց[15]։
2023 թվականին հանդիսացել է Հայաքվե քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն նախաձեռնողներից և շտաբի համակարգողը[16]։
Իր ելույթներում և հոդվածներում հիմնականում անդրադառնում է անվտանգային և ռազմաքաղաքական հարցերին[17]։ Քաղաքական դիրքորոշումների հիմնական մասը վերաբերում է ՀՀ անվտանգային համակարգին[18], տեխնոլոգիական զարգացմանը[19], պետության ռազմավարության մշակմանը[20], Արցախին[21] և Հայոց ցեղասպանություն պահանջատիրությանը[22]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի 4 զավակ[23][24]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի ամենամեծ մարտահրավերը կոռուպցիան է. Ավետիք Չալաբյան»
- ↑ «Կառավարության շենքից անընդհատ մեջքից խփում են բանակին. Ավետիք Չալաբյան»
- ↑ «Ազգային կոմիտեն որպես այդպիսին՝ այն առաքելության համար որ կազմավորվել էր, այլևս սպառված է.Ավետիք Չալաբյան»
- ↑ ««Հայաքվե»-ին միացել են 38500 ՀՀ քաղաքացիներ. Ավետիք Չալաբյան»
- ↑ ««ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
- ↑ «Avetik Chalabyan: Senior Partner, Metals & Mining, McKinsey & Company, United States of America»
- ↑ «Avetik Chalabyan: Board Member»
- ↑ «Ավետիք Չալաբյան Հանրային գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր»
- ↑ «About Us»։ Repat Armenia (անգլերեն)։ Վերցված է 2023-11-15
- ↑ Հակոբյան Թագուհի (24 Դեկտեմբեր 2018)։ ««ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԸ» ՕՐԱԿԱՐԳ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ»։ hraparak.am
- ↑ «Ստեղծվել է ընդդիմադիր «Ազգային օրակարգ» կուսակցություն»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2023-11-14
- ↑ ««Համախմբում» շարժման հայտարարությունը՝ ի աջակցություն Արցախի ԱԺ հայտարարության»։ Hetq.am (հայերեն)։ 2022-10-31։ Վերցված է 2023-11-14
- ↑ (hy-AM) «Համախմբում» շարժումը պահանջում է վարչապետի և պաշտպանության նախարարի հրաժարականը, https://www.youtube.com/watch?v=Bnk5JTGSs8o, վերցված է 2023-11-14
- ↑ «Ավետիք Չալաբյանը կալանավորվել է»
- ↑ «Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց»
- ↑ (hy-AM) Պատերազմի մասին խոսակցությունները կեղծիք են. «ՀայաՔվե»-ի համակարգող, https://www.youtube.com/watch?v=MoqqxQtQR28, վերցված է 2023-11-14
- ↑ «Ավետիք Չալաբյան»։ Mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2023-11-15
- ↑ «Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ռազմականացում»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2023-11-15
- ↑ «Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Արդիականացում»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2023-11-15
- ↑ «Ինչպես արդիականացնել մեր պետությունը»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2023-11-15
- ↑ (hy-AM) «Արցախը մենք ենք» Ավետիք Չալաբյան, https://www.youtube.com/watch?v=g8X3LHkyA2Q, վերցված է 2023-11-15
- ↑ «Այն, ինչ անում է Փաշինյանը, ցեղասպանությանը հանցակցություն է. Ավետիք Չալաբյան»։ Politik.am (հայերեն)։ Վերցված է 2023-11-15
- ↑ «Ինչպիսի՞ն է Ավետիք Չալաբյանի ընտանիքը»
- ↑ «Ավետիք Չալաբյանի կինն ու պաշտպանը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչության հետ»