Արման Թաթոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արման Թաթոյան
Ծնվել է դեկտեմբերի 18, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:18|2|0}}) (36 տարեկան)
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

Արման Հակոբի Թաթոյան (դեկտեմբերի 18, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:18|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998-2002 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը։
  • 2002-2004 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը։
  • 2004-2007 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի яրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։ 1 մենագրության և 27 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։
  • 2012 թ. - սովորել և ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոն բիզնես դպրոցի «Բիզնես և իրավունք» գործնական կրթության ծրագիրը։
  • 2012-2013 թթ. - սովորել և ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցը՝ իրավունքի մագիստրոսի որակավորմամբ։ Ունի նաև իրավունքի պատվավոր մագիստրոսի կոչում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003-2004 թ. - Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոնի իրավական հարցերով փորձագետ։
  • 2005 թվականից - ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, ապա՝ դոցենտ։
  • 2004-2007 թթ. - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժնի իրավական հարցերով ավագ մասնագետ։
  • 2007 թ. եղել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատ՝ նախագահի խորհրդական։
  • 2007-2009 թթ. - Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի իրավական բաղադրիչի համակարգող։
  • 2008 թ. եղել է ՀՀ դատախազության դպրոցի դասախոս։
  • 2009 թ. եղել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության դատախազ։
  • 2009-2011 թթ. - «ԵՄ մարդու իրավունքների պաշպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ» ծրագրի իրավական հարցերով համակարգող։
  • 2010 թ. - ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի իրավական հարցերով խորհրդատու։
  • 2010 թ. - Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԶԾ համատեղ ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար։
  • 2010-2012 թթ. - Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի իրավական հարցերով փորձագետ։
  • 2010-2012 թթ. - ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերանայման միջազգային համակարգի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ գրասենյակի Հայաստանը ներկայացնող փորձագիտական խմբի անդամ։
  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2010 թվականից - ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ[1]:
  • 2013 թվականից - Եվրոպայի խորհրդի Միգրացիոն հարցերի համակարգման ստորաբաժանման Ռուսաստանում փակ հաստատություններում հասարակական դիտորդական հանձնաժողովների աջակցման և խոշտանգումների կանխարգելման հարցերով մշտական խորհրդական։
  • 2013 թվականից - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների կողմ՝ 96, դեմ 7 հարաբերակցությամբ ընտրվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և ուկրաիներեն լեզուներին։ Անկուսակցական է։

Նախորդող
Կարեն Անդրեասյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան

23 փետրվարի 2016 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]