Արմեն Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արմեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Արմեն Հարությունյան
հայ․՝ Արմեն Հարությունյան
Armen-Harutyunyan.jpg
Ծնվել է մարտի 8, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:8|2|0}}) (53 տարեկան)
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան Իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն իրավապաշտպան

Արմեն Շուրայի Հարությունյան (մարտի 8, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:8|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, 2006-2011 թվականներին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981-1986 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
  • 1986 թ-ին ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1989 թ-ին, պաշտպանելով թեկնածուական թեզը, ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
  • 1993-1997 թթ. ուսանել է ՌԴ Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրայում, որն ավարտելուց և գիտական թեզը պաշտպանելուց հետո ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Վերապատրաստվել է Կենտրոնական Եվրոպայի և Փարիզ 12 համալսարաններում։ Նոթինգհեմի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնի Չիվնինգ ծրագրի 2006-2007 թթ շրջանավարտ է։
  • 1989 թվականից Արմեն Հարությունյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնում։ Համատեղությամբ աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում որպես իրավախորհրդատու։ Դասավանդում է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանում և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամում։
  • 2001-2005 թթ. եղել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հարցով ՀՀ Նախագահի ներկայացուցիչ։
  • 2000-2002 թթ. եղել է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան։
  • 2002-2006 թթ. զբաղեցրել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պաշտոնը։
  • 2001 թ-ից ՀՀ եվրոպական իրավունքի ասոցիացիայի նախագահն է։
  • 2002-ից մինչ օրս Ժողովրդավարության և իրավունքի եվրոպական (Վենետիկյան) հանձնաժողովի ՀՀ փոխանորդ – ներկայացուցիչն է։
  • 2005-2006 թթ. եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։
  • 2006 թ. փետրվարի 20-ից 2011 թ.-ի փետրվարի 1-ը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։
  • 2008 թ-ին անդամակցել է ֆրանկոֆոն օմբուդսմենների և հաշտարարների ասոցիացիային։ Ֆրանսիայի հայ իրավաբանների միության պատվավոր անդամ է։ Անդամակցում է նաև Հյուսիսային Ամերիկայի հայ իրավաբանների միությանը։
  • 2009 թ. դարձել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի խորհրդի անդամ։
  • 2010 թվականին անդամակցել է Միջերկրածովյան օմբուդսմենների ընկերակցությանը և Ասիական օմբուդսմենների միությանը։
  • 2011 թվականի մարտից՝ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։
  • 2015 թ. հունիսի 22-ին ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր։

Զեկույցներով հանդես է եկել Հարվարդի և Միչիգանի համալսարաններում։ Արմեն Հարությունյանն ավելի քան 80 գիտական աշխատանքի, 2 դասագրքի և 7 մենագրության հեղինակ է։

Նախորդող
Ալվինա Գյուլումյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր
Արմեն Հարությունյան

22 հունիսի 2015 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Լարիսա Ալավերդյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Արմեն Հարությունյան

20 փետրվարի 2006 թ. - 02 մարտի 2011 թ.
Հաջորդող
Կարեն Անդրեասյան
Նախորդող
Խաչատուր Բեզիրջյան
ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր
Արմեն Հարությունյան

2002 թ. - 20 փետրվարի 2006 թ.
Հաջորդող
Հովհաննես Կառլենի Հարությունյան