Խաչատուր Բեզիրջյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 1958-1968 թվականներին սովորել է Երևանի Վ. Բելինսկու անվան № 38 հանրակրթական դպրոցում, 1968-1974 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, ստացել է ֆիզիկոսի որակավորում, 1978-1980 թվականներին՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Փորձառական կենսաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում «Մոլեկուլային կենսաբանության» մասնագիտության գծով, ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[1]։
1974-1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում (կապավոր սպա)
1977-1987 թվականներին ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում եղել է ավագ լաբորանտ, ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող
1987-1991 թվականներին` ամինաթթուների գիտահետազոտական ինստիտուտում լաբորատորիայի վարիչ
1995-1999 թվականներին՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Պառլամենտական վեհաժողովի (ԵԱՀԿ ՊՎ) Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի ընդհանուր հանձնաժողովի անդամ, Հայ-բրիտանական խորհրդարանական խմբի նախագահ