Jump to content

Արսեն Լոքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Լոքյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1972(1972-10-03) (51 տարեկան)
ԾննդավայրՋավախք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Կրթություն

Երևանի պետական բժշկական համալսարան

Սանկտ-Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիա
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր (2016)
Մասնագիտությունբժիշկ հոգեբան
Գործունեությունգիտա-մանկավարժական
ԱշխատավայրԵՊՀ․ՀՀՊԿԱ պրոֆեսոր
Պարգևներ և
մրցանակներ
Մարշալ Բաղրամյան մեդալ,Անբասիր ծառայության մեդալ,Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալ,ՌԲԱ ոսկե մեդալ
ԱնդամությունՀայաստանի Հոգեբանների Միություն

Արսեն Բաղդասարի Լոքյան (հոկտեմբերի 3, 1972(1972-10-03), Ջավախք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ռազմաբժշկական ծառայության փոխգնդապետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[2]։ Cognita ուսումնախորհրդատվական կենտրոնի տնօրեն։

Երևանի պետական համալսարանի «Հոգեբանության հետազոտական կենտրոն»-ի ավագ գիտաշխատող, ՀՀՊԿԱ պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի բժշկականխարգելիչ ֆակուլտետը՝ Արսեն Լոքյանը զինվորագրվել է և շարունակել ուսումը Երևանի պետական բժշկական ինստիտուտի ռազմաբժշկական ֆակուլտետում՝ ստանալով «Բուժական գործը ցամաքային զորքերում» որակավորում։ 1996 թվականին շարունակել է ծառայությունը ՀՀ զինված ուժերում։ 1999 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի «Ղեկավար կազմի» ֆակուլտետ, որն ավարտել է ոսկե մեդալով 2002 թվականին։

2002 թվականին Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի Միխայիլ Աստվածատուրովի անվան նյարդաբանության ամբիոնում պաշտպանել է գիտական թեզ և ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Նույն թվականին պետական ատեստավորող հանձնաժողովի հատուկ որոշմամբ նրան շնորհվել է բժշկական գիտությունների դոկտորի պատվավոր կոչում։

Որպես հոգենյարդաբան-գլխավոր նյարդաբան՝ շուրջ 13 տարի աշխատել է զինվորական բժշկական հաստատություններում (ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի N զորամաս, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ), զուգաեռաբար գործունեություն է ծավալել ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյում որպես դատահոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ (2005-2008 թվականներին)։

2007-2008 թվականներին եղել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության փորձագետ։ 2008-2011 թվականներին աշխատել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունում։

2009-2011 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի դասախոս, 2011 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը զբաղեցրել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, իսկ արդեն 2011 թվականի հունիսի 30-ին ընտրվել և 2016 թվականին վերընտրվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պաշտոնում[3][4]։

2011-2019 Երևանի պետական բժշկական համալսարանի անոթային նյարդաբանության ամբիոնի դասախոս։

2012 թվականից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Կառավարման հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր։ 2022 թվականից ԵՊՀ Հոգեբանության հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող։

Ամուսնացած է, ունի երկու զավակ (որդի և դուստր)։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է 60 գիտական հոդվածների, 1 մենագրության, 1 ուսումնական ձեռնարկի և 2 մեթոդական ուղեցույցի։

ՀՀ ԲՈՀ-ի ԺԹ.00.01 «Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն (Հոգեբանական գիտություններ) մասնագիտությամբ Հոգեբանության 064 մասնագիտական խորհրդի անդամ է։

2014 թվականին Ֆրանսիայի էքս Ան Պրովանսի Սիանս Պո Էքսի քաղաքագիտության ինստիտուտի (Science Po Aix)՝ «Բարձրագույն քաղաքական գիտությունների ոլորտում ռազմավարական տեղեկատվության կառավարման դասընթացի» շրջանակում կազմակերպված «Տեղեկատվական ռազմավարության կառավարման» ուսուցման շահառու[5]։

2015 թվականին անցել է որակավորման բարձրացման դասընթաց Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի «Մանկավարժահոգեբանական պրոբլեմների ինստիտուտում»՝ «Արդի պայմաններում կրթության կառավարման մանկավարժահոգեբանական պրոբլեմները» թեմայով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2013 թվականին), «Անբասիր ծառայություն» մեդալով (2005 թվականին), «Մարշալ Բաղրամյան» մեդալով (2002 թվականին), Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան գերազանցությամբ ավարտելու կապակցությամբ ևս պարգևատրվել է ոսկե մեդալով (2002 թվականին)։

Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի կողմից արժանացել է բազմաթիվ պարգևների և շնորհակալագրերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]