Jump to content

Միխայիլ Աստվածատուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Աստվածատուրով
Ծնվել էհունվարի 13, 1878(1878-01-13) կամ հունվարի 13, 1877(1877-01-13)
ԾննդավայրԴերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 28, 1936(1936-03-28)[1] կամ մարտի 29, 1936(1936-03-29)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա, Սանկտ Պետերբուրգի համալսարան (1900)[1], Դորպատի կայսերական համալսարան, Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա (1904)[1] և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Մասնագիտություննյարդաբան, նյարդավիրաբույժ և հոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1908)
ԱշխատավայրԿայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա[1]
ԱմուսինQ120006526?
ԶավակներQ120002200?
Պարգևներ
ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Միխայիլ Իվանի Աստվածատուրով (հունվարի 13, 1878(1878-01-13) կամ հունվարի 13, 1877(1877-01-13), Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 28, 1936(1936-03-28)[1] կամ մարտի 29, 1936(1936-03-29), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային նյարդախտաբան[2]։ Բժշկական գիտությունների դոկտոր (1908)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դերբենդ քաղաքում (այժմ՝ ՌԴ Դաղստանի Հանրապետությունում)։ Միջնակարգ կրթություն ստացել է Թիֆիլիսի դասական առաջին գիմնազիայում։

1900 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին աշխատել է Ն. Ե. Վվեդենսկու ֆիզիոլոգիական լաբորատորիայում։ 1904 թվականին ավարտել է Ռազմա-բժշկական ակադեմիան՝ «Գերազանց բժիշկ» կոչումով և աշխատանքի անցել հոգեբուժության ու նյարդախտաբանության ամբիոնում։ 1908 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան՝ "Клинические и экспериментально-психологические исследования речевой функции" («Խոսքային ֆունկցիայի կլինիկական և փորձարարահոգեբանական հետազություններ»)։

Աստվածատուրովը եղել է Վարշավայի զինվորական (1912 թվականից) և Պետերբուրգի նիկոլաևյան զինվորական հոսպիտալների (1914 թվականից) կոնսուլտանտ։ Դոկտորական դիսերտացիան պաշտպանելուց հետո մեկնել է արտասահման եռամյա գործուղման, որի ժամանակ սովորել և աշխատել է Ավստրիայում, Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլուր։ Արևմուտքի գիտնականների հետ, որոնց հանդիպել էր Միխայիլ Իվանովիչը, նա շատ բարձր էր գնահատում և առանձնացնում Բաբինսկուն և Էդինգերին։ Արտասահմանում եռամյա գործուղման ընթացքում նա աշխատել է Լյուդվիգ Էդինգերի (Մայնի Ֆրանկֆուրտ), Ժոզեֆ Բաբինսկու (Փարիզ), Գերման Օփենհեյմի (Բեռլին), Վիլհելմ Էրբի (Հայդելբերգ) և այլոց մոտ։

1916-1936 թվականներին ղեկավարել է Ռազմա-բժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների ամբիոնը։ Աստվածատուրովը հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների։ Գիտական գործունեության հիմնական ուղղությունը եղել է շարժողական և ռեֆլեկտոր խանգարումների մեկնաբանումը էվոլյուցիայի ուսմունքի տեսանկյունով։ Աստվածատուրովի հետազոտությունները նվիրված են զգացողության խանգարումների կենսագենետիկական անալիզներին, կեղևաընդերային փոխհարաբերության խանգարումներին։

Գիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հոգեբուժություն և հոգեանալիզ» (1923), «Նյարդային հիվանդույթունների դասագիրք» (1925), «Ռազմական նևրոպաթոլագիականության աշխատություն» (1935, խմբագիրև հեղինակ) և մոտ 100 գիտական աշխատանքներ։

Մրցանակներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է մարտի 28-ին, Սանկտ-Պետերբուրգում։ Թաղված է Ալեքսանդր Նևսկու մայրավանքի Կազաչյան գերեզմանոցում՝ Ալեքսանդրա-Նևսյան մայրավանքի տարածքում[4]։

Նրա անվանումով կոչվել է Ռազմաբժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների ամբիոնը և հիվանդանոցը[5]։

Հիշատակվել է Իվան Եֆրեմովի «Ածելու սայրը» վեպում[6]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Раздольский И. Я. Михаил Иванович Аствацатуров и его роль в развитии невропатологии, в кн.։ Вопр. общей и клин, невропатол., под ред. С. Н. Давиденкова, т. 2, с. 362, Л. 1949
  • Шендерович Л. М. Очерки развития отечественной невропатологии, с. 233, Красноярск, 1962.
  • Клинические и экспериментально-психологические исследования речевой функции, дисс., Спб., 1908
  • Симптоматология поражения пирамидного пучка с точки зрения физиологии условных рефлексов, Психиат. газ., № 2, с. 25, 1918
  • Психотерапия и психоанализ, Пг., 1923
  • Нервные болезни, в кн.։ Ошибки в терапии и диагностике, под ред. С. А. Бруштейна, с. 444, М.—Л., 1930
  • О реперкуссии и ее значении для объяснения некоторых клинических явлений,Сов.врач, газ., №23—24,с. 1287, 1932
  • Обзор современного положения проблемы боли, Совр. психоневрол., № 6, с. 141, 1935
  • О психосоматическом взаимоотношении при заболеваниях внутренних органов, Клин, мед., т. 12, № 9, с. 1261, 1934
  • Учебник нервных болезней, М.—Л., 1939[7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Михаил Иванович Аствацатуров 1878-1936
  3. «АСТВАЦАТУРОВ Михаил Иванович». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. Аствацатуров Михаил Иванович
  5. «Кафедра и клиника нервных болезней». Արխիվացված է օրիգինալից 2019-06-21-ին. Վերցված է 2024-08-03-ին.
  6. Иван Ефремов. Лезвие бритвы
  7. АСТВАЦАТУРОВ Михаил Иванович на сайте Большой Медицинской Энциклопедии

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 593