Jump to content

Հայաստանի ներքին գործերի նախարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ներքին գործերի նախարարություն
Տեսակպետական մարմին և ներքին գործերի նախարարություն
Երկիր Հայաստան
ՀապավումՀՀ ՆԳՆ
Ստեղծման թվականհունվարի 5, 2023
ԵնթարկումՀայաստանի կառավարություն
ՇտաբակայանԵրևան, Հայաստան
Պատասխանատու նախարարԱրփինե Սարգսյան
Կայքmia.gov.am(հայ.)

Հայաստանի ներքին գործերի նախարարություն, գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը համակարգող նախարարը Հայաստանի կառավարության անդամ է։ Նախարարությունը հաշվետու է կառավարությանը և կատարում է վարչապետի կողմից իր վրա դրված առաջադրանքները։ Հայաստանի ներքին գործերի ներկայիս նախարարը Արփինե Սարգսյանն է[1]։

Նախարարությունը ստեղծվել է 2023 թվականի հունվարի 5-ին՝ Հայաստանի կառավարության որոշմամբ[2]։

Առաքելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառում է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Նախարարությունում կենտրոնացված են հինգ հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։ Ոստիկանության պետը և փրկարար ծառայության ղեկավարը հանդիսանում են ներքին գործերի նախարարի տեղակալներ։

Նախարարի տեղակալները ներքին գործերի նախարարի առաջարկությամբ նշանակվում և ազատվում են վարչապետի կողմից, իսկ ծառայությունների ղեկավարներին միանգամից նշանակում է վարչապետը։

Ընդհանուր տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախարար

Տեղակալներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արփինե Սարգսյանը նշանակվել է Ներքին գործերի նախարար». 2024 թ․ նոյեմբերի 20.
  2. «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]