Կամո Ցուցուլյան
Կամո Ցուցուլյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2021 - 2023 | ||||
| ||||
2023 թվականից | ||||
Կրթություն՝ | Երևանի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտ, ՀՀ Ոստիկանության կրթահամալիր | |||
Մասնագիտություն՝ | ոստիկան, պետական գործիչ | |||
Ծննդյան օր | հունվարի 2, 1973 | |||
Ծննդավայր | Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան, |
Կամո Կոլյայի Ցուցուլյան (հունվարի 2, 1973, Իջևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միություն), հայ պետական և իրավապահ մարմինների գործիչ։ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ (2021-2023)։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտը, իսկ 2009 թվականին՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001-2003 թվականներին Ցուցուլյանը աշխատել է Տավուշի մարզային ՆԳ վարչությունում, որպես ` օպերատիվ կապի և հատուկ տեխնիկայի գծով ինժեներ։
2003-2004 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում, Իջևանի բաժնի անչափահասների գործերով տեսուչ։
2004-2010 թվականներին` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր, այնուհետև ` ավագ օպերլիազոր։
2010-2011 թվականներին` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։
2011 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 30-ը, եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ։
2011-2012 թվականներին և 2013 թվականի հունիսի 12-ից` 27-ը գրանցած է եղել ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում։
2012-2013 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի պետ։
2013 թվականի հունիս-նոյեմբեր ամիսներին եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ։
2013-2020 թվականներին` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։
2020-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը։
2021-2023 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը[1][2]։
2023 թվականի հունվարի 9-ին նշանակվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ[3]։
2024 թվականի մայիսի 28-ին շնորհվել է փ/ծ գեներալ-մայորի կոչում։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։ Պարգևատրվել է նաև ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով։
Ունի փ/ծ գեներալ-մայորի կոչում։
Այլ տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու երեխա։
1996-1998 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։