Jump to content

Արփինե Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արփինե Սարգսյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ
Դրոշ
Դրոշ
22 հունվար, 2022 - 9 հունվար, 2023
Նախագահ Արմեն Սարգսյան
Վահագն Խաչատուրյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյան
Գրիգոր Մինասյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ
Դրոշ
Դրոշ
9 հունվար, 2023 - 20 նոյեմբեր, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի ներքին գործերի նախարար
Դրոշ
Դրոշ
 20 նոյեմբեր, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախորդող Վահե Ղազարյան
 
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ իրավաբան
Ազգություն հայ
Ծննդյան օր ապրիլի 14, 1994(1994-04-14) (31 տարեկան)
Ծննդավայր Վեդի, Հայաստան
Քաղաքացիություն  Հայաստան

Արփինե Աշոտի Սարգսյան (ապրիլի 14, 1994(1994-04-14), Վեդի, Հայաստան), հայ իրավաբան[1], Հայաստանի արդարադատության նախարարի նախկին տեղակալ (2022-2023), Հայաստանի ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ (2023-2024)։ Հայաստանի ներքին գործերի նախարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփինե Սարգսյանը ծնվել է 1994 թվականի ապրիլի 14-ին, Վեդի քաղաքում։ 2010-2015 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։ 2015-2017 թվականներին ուսումը շարունակել է նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, ստացել է գերազանցության դիպլոմ։ 2015 թվականին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ, մեկ տարի անց՝ Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ազգային փորձագետ-վերապատրաստող։

2016 թվականի հունվարից-հունիս Արփինե Սարգսյանը եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական, 2016-2019 թվականներին՝ նույն նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, որից հետո՝ առաջատար մասնագետ։ 2017 թվականից Արփինե Սարգսյանը հանդիսանում է Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող։ Նույն թվականից մինչև 2022 թվականը նա եղել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ։ 2017 թվականից Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ է։ 2018 թվականին Արփինե Սարգսյանը վերապատրաստել է Պրոբացիայի և քրեակատարողական ծառայողների[2]։

2019 թվականի ապրիլից մինչ 2022 թվականի հունվար Արփինե Սարգսյանը եղել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի անդամ, նույն թվականի ապրիլից-նոյեմբեր՝ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ, որից հետո՝ մինչև 2020 թվականի հուլիս՝ նույն նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ, ինչպես նաև համակարգել է քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերի լրամշակման, նոր օրենսգրքերին ՀՀ օրենսդրական ամբողջ դաշտի հարմոնիզացման աշխատանքները, կազմակերպել և համակարգել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի առաջին ռազմավարության մշակման և իրականացման գործընթացը։

2020 թվականի հուլիսից մինչ 2022 թվականի հունվար Արփինե Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի պաշտոնը։ 2022 թվականին նա եղել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության մրցութային հանձնաժողովի նախագահը, 2022 թվականին «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի 7-րդ պարբերական զեկույցի քննարկման ժամանակ եղել է համանախագահ[3]։

2022 թվականից Արփինե Սարգսյանը Ոստիկանության բարեփոխումների աշխատանքային բազմաշահառու խմբի ղեկավարն է, մասնակցել է Ոստիկանության ոլորտի 2020-2022 թվականների բարեփոխումների ռազմավարության իրականացման, Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին։ 2022-2023 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ գործող Անչափահասների արդարադատության բազմաշահառու խորհրդի ղեկավարը։ Նույն ժամանակաընթացքում Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ՀանրապետությանՀ կառավարությունը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեում և ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեում։

2022 թվականի հունվարի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2023 թվականի հունվարի 9-ին՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ[4]։

2024 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով՝ նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը, «Ներման մասին» ՀՀ օրենքը, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերը մշակող աշխատանքային խմբերի անդամ
  • «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը մշակող աշխատանքային խմբի անդամ
  • Բանտային բժշկության ոլորտի բարեփոխումների շրջանակներում իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքային խմբի անդամ
  • Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի հանձնախմբի անդամ
  • «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի հանձնախմբի անդամ
  • «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի հանձնախմբի անդամ
  • «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի հանձնախմբի անդամ
  • Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում ծրագրի հանձնախմբի անդամ
  • «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի հանձնախմբի անդամ
  • ԵԽ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի հանձնախմբի անդամ
  • ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ

Կրթական ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ազատությունից զրկում–այլընտրանքային պատժամիջոցներ»– Մաթրա իրավունքի գերակայություն (Հաագա, Նիդերլանդների Թագավորություն, 2019)
  • Ջոն Սմիթ կրթաթոշակային ծրագիր (Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, 2019)
  • Քրեական արդարադատության համագործակցություն և գործընկերություն ծրագիր (CJ-CAP/ ABA ROLI / US Department of State / INL, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 2018)

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփինե Սարգսյանը «Կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց առողջապահական իրավունքները և դրանց իրացման մեխանիզմները» ուղեցույցի համահեղինակ[5] և մոտ 10 գիտական հոդվածների հեղինակ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Биографии даны в алфавитном порядке».
  2. Yeranosyan, Narine. «Արփինե Սարգսյան». Ministry of Internal Affairs of the Republic of Armenia. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. Տեղի ունեցավ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի 7-րդ պարբերական զեկույցի քննարկումը
  4. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. «Կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց առողջապահական իրավունքները և դրանց իրացման մեխանիզմները» ուղեցույց

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]