«Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ interwiki
Տող 8. Տող 8.


[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]

[[fi:Matteos I]]
[[fr:Matthieu Ier Tchouhadjian]]

21:09, 28 Օգոստոսի 2011-ի տարբերակ

Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցի (Չուհաճյան), ամենայն հայոց կաթողիկոս 1858-1865 թթ.: Հաջորդել է Ներսես Ե Աշտարակեցուն: Ծնվել է 1802-ին Կոստանդնուպոլսում: Մահացել է 1865 օգոստոսի 22-ին Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի գավթում:

1826-ին օծվել է վարդապետ, ապա Կոստանդնուպոլսի Ստեփանոս Աղավնի պատրիարքի հրամանով աշխատակցել Գրիգոր Փեշտիմալճյանի կողմից իրականացվող «Հայսմավուրքի» տպագրությանը: 1838-ին օծվել է եպիսկոպոս: 1844-ին ընտրվել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք: 1845-ին վերաբացել է դեռևս 1845-ից փակված Սկյուտարի Հայոց ճեմարանը, հինադրել նոր դպրոցներ: 1855-ին ընտրվել է Հոգևոր ժողովի ատենապետ: Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1858-ի մայիսի 17-ին, օծվել 1859օգոստոսի 15-ին: 1861-ին հաստատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի սահմանադրությունը:

Կաթողիկոսական գահին Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Դ Կոստանդուպոլսեցի Քերեստեճյանը: