«Փիլիպոս Ա Աղբակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q3381049 (translate me)
Տող 28. Տող 28.


[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]

[[fr:Philippos Ier d'Aghbak]]

10:39, 29 Մարտի 2013-ի տարբերակ

Փիլիպոս Ա Աղբակեցի, հայ հոգևորական, ամենայն հայոց կաթողիկոս (1633-1655 թթ)։ Հաջորդել է Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսին, վերջինիս կտակի համաձայն: Նրա մասին բազում գովաբանական խոսքեր է գրում Առաքել Դավրիժեցի պատմագիրը:

Ծնվել է 1593 թ. Աղբակ գավառի Էրնկան գյուղում: 1630 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս և մինչ կաթողիկոս դառնալը եղել է իր ուսուցչի` Մովսես Գ Տաթևացու գործակիցը: Իր հայրապետության տարիներին շարունակել է Մովսես կաթողիկոսի լուսավորչական, նորոգչական, շինարարական գործերը: Մայր Աթոռի բոլոր փայտաշեն կառույցները, որոնք ավերված էին, նորոգում ու կառուցում է հիմնովին: Քարով և աղյուսով կառուցում է Մայր տաճարի արևելյան խցերը, ամառային սեղանատունը, եկեղեցու առջևի սալահատակը, հարավային կողմի ձիթհանը: Գրեթե ամբողջովին վերակառուցում է Ս. Հռիփսիմեի և Ս. Գայանեի տաճարները:

1637 թ. գնալով Սպահան քաղաքը, բերում է Լուսավորչի Սուրբ Աջը, որ Շահ Աբաս Մեծը տարել էր Սուրբ Աթոռի 12 քարերի հետ միասին: 1651 թ. գնալով Երուսաղեմ, այնտեղ կանգնեցնում է Ս. Հակոբի Ավագ խորանը, ինչպես նաև գույնզգույն քարերով սալապատում եկեղեցու հատակը: Գալով Պոլիս` ազատում է եկեղեցիներն իրենց պարտքերից, որոնք առաջացել էին պատրիարքների` միմյանց միջև ծագած հակառակություններից:

1653 թ. վերադառնալով Մայր Աթոռ սկսում է արևմտյան կողմի մեծ զանգակատան շինարարությունը` մինչ սյուների ներքին կամարները, իսկ մնացյալը շարունակում է նրան հաջորդող Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը: Այս առումով արձանագրություն է փորագրված Մայր տաճարի արևմտյան դռան վերին հատվածում:

Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի ազգաշնորհ գործերից է նաև Արագած լեռից Օշական գետը ջուր անցկացնելը, Սևանի ծովակից Զանգու գետի ջրի ավելացումը, որոնք իրականացնում է խոշոր դրամական ծախսեր ներդնելով:

Վախճանվել է 1655 թ. և ամփոփվել Ս. Հռիփսիմեի տաճարի հյուսիսային խորանում:

Աղբյուրներ

  • Սիմեոն կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Եր., 2003:
  • Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Եր., 1990:
  • Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր., 2002:
  • Վարազդատ Յարութիւնեան, Սուրբ Էջմիածնի շինարար գահակալները, Ս. Էջմիածին, 1996:


Նախորդող՝
Մովսես Գ Տաթևացի
Կաթողիկոս
1633–1655
Հաջորդող՝
Հակոբ Դ Ջուղայեցի