Սոճու կոն (Ֆաբերժեի ձու)
Սոճու կոն | |
---|---|
Ստեղծման թնական | 1900 |
Պատվիրատու | Ալեքսանդր Կելխ |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Joan Kroc? և Վարվառա Բազանովա |
Հավաքածու | անհայտ |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծաթ, ալմաստ, արծնապակի և Փղոսկր |
Բարձրություն | 95 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Սոճու կոն» (ռուս.՝ Сосновая шишка), ոսկերչական ձու, որը դարձավ Կելխի 7 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում ռուս արդյունաբերող Ալեքսանդր Կելխի համար։ Այն ստեղծվել է 1900 թվականին[1]։ Ոսկերչական ձուն Ալեքսանդր Կելխը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ Վարվառա Կելխին։
Այսօր «Սոճու կոն» ոսկերչական ձուն գտնվում է Ջոան Քրոկի մասնավոր հավաքածուում[2] (Սան Դիեգո, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սոճու կոն» ոսկերչական ձվի մակերևույթի գիլիոշինային է՝ պատված կիսաթափանցիկ կորալային կապույտ էմալով։ Մակերևութը պատված է պլատինե ծաղկաշղթաներով և զարդաքանդակներով։ Դրանք էլ իրենց հերթին պատված են ադամանդներով։ Ձվի գագաթին չորս խոշոր ադամանդով ստեղծվել է քառատերև երեքնուկ (Հարության խորհրդանիշը), որի յուրաքանչյուր «թերթիկի» վրա գրված է թիվ. իրար հետ կարդալիս ստացվում է ստեղծման տարեթիվը՝ «1900»:
Մյուս գագաթի ադամանդի տակ չի պահպանվել Վարվառա Կելխի միացագիրը՝ «В.К.»: Հնարավոր է, որ այդ միացագիրն ունեցել է նույն տեսքը, ինչ որ «Տախտակադրվագներով ձուն»[1]։
Անակնկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սոճու կոն» ոսկերչական ձվի անակնկալը մեխանիկական փղիկ է։ Վերջինս պատրաստված է արծաթից, ոսկուց, կարմիր և կանաչ էմալից։ Այն զարդարված է վեց ադամանդով՝ յուրաքանչյուր կողմից երեքական։ Ժանիքները պատրաստված են փղոսկրից։ Ադամանդներից մեկը թաքցնում է բանալիով աշխատող մեխանիզմի անցքը։ Լարելուց հետո փղիկը դանդաղորեն քայլում է, գլուխն է շարժում և թափահարում է պոչը։ Փղի վրա նստած է կենդանավարը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սոճու կոն» ոսկերչական ձուն պատրաստվել է Ֆաբերժեի ընկերությունում՝ 1900 թվականին։ Ալեքսանդր Կելխը ձուն կնոջը՝ Վարվառա Կելխին է նվիրել նույն թվականի Զատկի տոնին։
1929 թվականին ձուն վաճառվել է ԱՄՆ-ի մի կոլեկցիոների։ Քրիստիս աճուրդի տանը, որն անցկացվում էր 1989 թվականին Ժնևում՝ 3,1 միլիոն դոլարով այն ձեռք է բերում Ջոան Քրոգը։ Ավելի ուշ նա New York Times-ին պատմում է. «Ես հիացած էի, երբ ինձ հայտնեցին, որ ձեռք եմ բերել այն»[4]։
1997 թվականին Նյու Յորքում Քրիստիս աճուրդի տանը ձուն հանվում է վաճառքի, սակայն չի վաճառվում, քանի որ ոչ մեկը չառաջարկեց 2,8 միլիոն դոլարից ավելին, այն դեպքում, երբ նախնական այն գնահատվել էր 3,5-4,5 միլիոն դոլար[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Pine cone egg Faberge 1900». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 3,0 3,1 [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Sosnovaya_shishka «�������� ����� - ���� �������»]. eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
{{cite web}}
: replacement character in|title=
at position 1 (օգնություն) - ↑ ANTIQUES; Not Imperial, but Still Faberge / The New York Times (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոճու կոն ձվի մասին Արխիվացված 2021-05-08 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սոճու կոն (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |