Նջամենա
Քաղաք | |||
---|---|---|---|
Նջամենա | |||
N’Djamena / نجامينا | |||
| |||
Երկիր | Չադ | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Համայնք | Չադ | ||
Հիմնադրված է | 1900 թ. | ||
Այլ անվանումներ | Ֆորտ Լամի | ||
Մակերես | 1 000 կմ² | ||
ԲԾՄ | 298 մետր | ||
Բնակչություն | ▲1 092 066 մարդ (2012) | ||
Խտություն | 993,49 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 235 | ||
| |||
Նջամենա (ֆր.՝ N’Djaména, արաբ․՝ إنجامينا), մինչ 1973 թվականը՝ Ֆորտ Լամի (ֆր.՝ Fort-Lamy), Չադի մայրաքաղաք, Շարի Բագիրմի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Նջամենա քաղաքը նաև համարվում է Չադի 22 մարզերից մեկը և վարչականորեն, որպես մարզ, բաժանվում է 10 քաղաքային մարզերի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1900 թվականին ֆրանսիացի գաղութարարների կողմից և նրանց կողմից օգտագործվել է որպես ռազմական հենակետ Ֆորտ Լամի անվան տակ (դրանից առաջ մարտում զոհված ֆրանսիացի հրամանատար Ֆրանսուա Լամի պատվին)։ 1904 թվականից այն մտնում էր ֆրանսիական Ուբանգի Շարի գաղութի կազմի մեջ։ 1910 թվականին քաղաքը պատկանում էր Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկային։ 1958-1960 թվականները Ֆորմ Լամին եղել է ինքնավար Չադի Հանրապետության մայրաքաղաք, իսկ 1960 թվականից հետո դարձել է անկախ Չադի Հանրապետության մայրաքաղաքը[1][2]։ Քաղաքի ժամանակակից անվանումը օգտագործվում է 1973 թվականից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը՝ ▲1 092 066 մարդ (2012): Հիմնական էթնախմբերն են՝ դազա (16,97 %), արաբներ (11,08 %), հաջարայ (9,15 %), նգամբայե (6,41 %), բիլալա (5,83 %), կանեմբու (5,80 %), մաբա (4,84 %), կանուրի (4,39 %), գոր (3,32 %) և այլն։ Պաշտոնական լեզուներն են համարվում ֆրանսերենը և արաբերենը։
Քաղաքի բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի.
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է երկրի հարավարևմտյան հատվածում, Շարի գետի աջ ափին, նրա մեջ Լոգոնե գետի թափվելու վայրում, ծովի մակարդակից 299 մ բարձրության վրա[3]։ Քաղաքի տարածքն ընկած է բավականին ճահճոտ տեղանքում։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նջամենան գտնվում է Սահելի գրեթե կենտրոնում։ Կլիման շատ շոգ է, մերձհասարակածային, կրում է վառ արտահայտված մուսոնային բնույթ։ Ամենաշոգ ամիսը ապրիլն է, խոնավ սեզոնից առաջ, ամենացուրտ ամիսը՝ դեկտեմբերը։ Ամբողջ տարվա ընթացքում շոգ է, ապրիլին ջերմաստիճանը կարող է հասնել +46 °C-ի։ Բացարձակ նվազագույնը կազմել է +8 °C (դեկտեմբեր և հունվար)։ Խոնավ սեզոնը տևում է մայիսից մինչև հոկտեմբեր, այլ ամիսներին անձրևը երբեմն է տեղում։
Նջամենա (1961–1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 32.4 (90.3) |
35.2 (95.4) |
38.7 (101.7) |
41.0 (105.8) |
39.9 (103.8) |
37.2 (99) |
33.5 (92.3) |
31.6 (88.9) |
33.7 (92.7) |
36.9 (98.4) |
35.8 (96.4) |
33.5 (92.3) |
35.8 (96.4) |
Միջին օրական °C (°F) | 23.4 (74.1) |
25.9 (78.6) |
29.9 (85.8) |
32.9 (91.2) |
32.9 (91.2) |
30.9 (87.6) |
28.3 (82.9) |
27.0 (80.6) |
28.2 (82.8) |
29.4 (84.9) |
26.8 (80.2) |
24.2 (75.6) |
28.32 (82.96) |
Միջին ցածր °C (°F) | 14.3 (57.7) |
16.6 (61.9) |
21.0 (69.8) |
24.8 (76.6) |
25.8 (78.4) |
24.7 (76.5) |
23.1 (73.6) |
22.4 (72.3) |
22.7 (72.9) |
21.8 (71.2) |
17.8 (64) |
14.8 (58.6) |
20.8 (69.5) |
Տեղումներ մմ (դյույմ) | 0.0 (0) |
0.0 (0) |
0.3 (0.012) |
10.3 (0.406) |
25.8 (1.016) |
51.0 (2.008) |
143.8 (5.661) |
174.4 (6.866) |
84.3 (3.319) |
20.3 (0.799) |
0.1 (0.004) |
0.0 (0) |
510.3 (20.091) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 0 | 0 | 1 | 3 | 6 | 9 | 13 | 15 | 9 | 3 | 1 | 0 | 60 |
% խոնավություն | 29 | 23 | 21 | 28 | 39 | 52 | 68 | 76 | 72 | 49 | 33 | 31 | 43 |
Միջին ամսական արևային ժամ | 297.6 | 277.2 | 282.1 | 273.0 | 285.2 | 258.0 | 213.9 | 201.5 | 228.0 | 285.2 | 300.0 | 303.8 | 3205,5 |
Միջին օրական արևային ժամ | 9.6 | 9.9 | 9.1 | 9.1 | 9.2 | 8.6 | 6.9 | 6.5 | 7.6 | 9.2 | 10.0 | 9.8 | 8.8 |
Աղբյուր #1: World Meteorological Organization (precipitation)[4] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (sun, humidity, temperatures)[5] |
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ BBC: UN condemns rebel attack in Chad
- ↑ «Rebels clash with Chadian forces inside capital». 2008 թ․ փետրվարի 2.
- ↑ «N'Djamena, Chad Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «World Weather Information Service–Ndjamena». World Meteorological Organization. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «ND'Jamena Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Toulouse-N'Djamena: une solidarité durable». Adequations (French). 2008. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Российско-чадские отношения». Russian Ministry of Foreign Affairs. 2009 թ․ փետրվարի 16. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նջամենա» հոդվածին։ |
|
|