Մորգան Ֆրիման
Մորգան Ֆրիման անգլ.՝ Morgan Freeman | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մորգան Պորտերֆիլդ Ֆրիման կրտսեր | |||||||||
Հասակը | 188 սմ | ||||||||
Ծնվել է | հունիսի 1, 1937 (87 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ | ||||||||
Կրթություն | Greenwood Public School District?[1] և Լոս Անջելես քաղաքի քոլեջ | ||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||||
Ազգություն | ԱՄՆ | ||||||||
Կրոն | ագնոստիցիզմ[2] | ||||||||
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, օդաչու, բնավորության դերասան, թատրոնի դերասան, դերասան, հեռուստահաղորդավար, հնչյունավորող, մեղվաբույծ և հեռուստատեսային պրոդյուսեր | ||||||||
Աշխատավայր | ԱՄՆ զինված ուժեր | ||||||||
Ակտիվ շրջան | 1964–այժմ | ||||||||
Ժանրեր | Թրիլեր, Դրամա, Քրեական | ||||||||
Ընտրանի | "Փախուստ Շոուշենկից", "Հատկապես վտանգավոր է", "Ամենակարող Բրյուսը" | ||||||||
Ամուսին(ներ) | Ժանեթ Էյդեր Բրեդշոու (1967–1979) (2 երեխա), Մարինա Կոլի-Լի (1984–2010) | ||||||||
Երեխա(ներ) | 2 երեխա | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
Մորգան Ֆրիման՝ Վիքիպահեստ | |||||||||
|
Մորգան Ֆրիման (անգլ.՝ Morgan Freeman, հունիսի 1, 1937[4][5][6][…], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[7]), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, օդագնաց և հաղորդավար [8]: Ֆրիմանը նոմինացվել է Օսկար մրցանակաբաշխությանը (անգլ.՝ Academy Award) «Փողոցային տղան» (անգլ.՝ Street Smart), «Միս Դեյզի վարորդը» (անգլ.՝ Driving Miss Daisy), «Փախուստ Շոուշենկից» (անգլ.՝ The Shawshank Redemption and Invictus), ֆիլմերում իր դերակատարման համար և 2005 թվականին հաղթել է «Օսկար» մրցանակ՝ որպես լավագույն օժանդակող դերասան «Միլիոնանոց փոքրիկը» (անգլ.՝ Million Dollar Baby) ֆիլմում։ Նա նաև հաղթել է «Ոսկե Գլոբուս» և «Սքրին էկթորս գայդ» Մրցանակ (անգլ.՝ Screen Actors Guild)։ Ֆրիմանը հայտնվել է մի շարք այլ հիթային ֆիլմերում ինչպիսիք են օրինակ՝ «Չներվածը» (անգլ.՝ Unforgiven), «Փառք» (անգլ.՝ Glory), «Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը» (անգլ.՝ Robin Hood: Prince of Thieves), «Յոթ» (անգլ.՝ Seven), «Բախում անդունդի հետ» (անգլ.՝ Deep Impact), «Վախի գինը» (անգլ.՝ The Sum of All Fears), «Ամենակարող Բրյուսը» (անգլ.՝ Bruce Almighty), «Եվ եկավ սարդը» (անգլ.՝ Along Came a Spider), «Սև ասպետ։ Լեգենդի վերածնունդը» (անգլ.՝ The Dark Knight trilogy), «Ջեյն Մարչ» (անգլ.՝ March of the Penguins), Լեգո ֆիլմ։ Նա հայտնի է իր տարբերվող խորը, սլացիկ ձայնով։
Վաղ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորգան Ֆրիմանը ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Մեմֆիսում։ Նա ուսուցչուհի Մայմե Էդնայի և վարսահարդար Մորգան Պորտերֆիլդ Ֆրիմանի որդին է, ով մահացավ 1961 թվականին քրոնիկական հիվանդությունից[9]։ Նա ունի երեք մեծ եղբայրներ։ Համաձայն DNA վերլուծության Ֆրիմանի նախնիներից ոմանք եղել են Նիգերիայից։ Մորգանին որպես որբ ուղարկում են Միսիսիպի իր տատիկ պապիկի մոտ[10][11][12]։ Նա իմ մանկության տարիներին հաճախ է տեղափոխվել տարբեր վայրեր՝ Գրինվիչ, Միսիսիպի, Ինդիանա և վերջապես Չիկագո Իլինոյս։
Ֆրիմանի առաջին դերասանական ելույթը եղել է 9 տարեկանում, երբ նա դպրոցական ներկայացման մեջ խաղաց գլխավոր դեր։ Հետո նա սկսեց հաճախել Բրոդ Սթրիթ–ի ավագ դպրոցը, որը այժմ ծառայում է որպես նախակրթական դպրոց Միսիսիպիում[13]։ 12 տարեկան հասակում նա հաղթեց նահանգային դրամա մրցույթում, իսկ Բրոդ Սթրիթ ավագ դպրոցում նա հանդես եկավ Թեննեսսի ռադիո հաղորդաշարում։ 1995 թվականին նա ավարտեց Բրոդ Սթրիթի ավագ դպրոցը և մերժեց Ջեքսոն Սթեյթ դրամատիկ Համալսարանի մասնակի կրթաթոշակի հրավերը, փոխարենը ընտրելով Միացյալ Նահանգների օդային ուժերի զինվորագրումը[14]։ Ֆրիմանը ծառայեց Միացյալ Նահանգների օդային ուժերում, որպես ԱՄՆ օդային ուժերի ավտոմատ հետապնդող ռադարների վերանորոգող և դարձավ առաջին կարգի օդաչու[15]։
Ռազմականում 5 տարի ծառայելուց հետո, նա տեղափոխվեց Կալիֆորնիա՝ Լոս Անջելես, որտեղ նա դերասանական վարպետության դասերի մասնակցել Պասադենա դրամատիկական թատրոնում, իսկ 1960-ական թվականներին Սան Ֆրանցիսկոյում պարի դասերի է հաճախել։ Լոս Անջելեսի քոլեջում նա աշխատել է որպես պատճենահանող[16]։ Այս շրջանում Ֆրիմանը նաև ապրել է Նյու Յորք քաղաքում՝ 1964 թվականի աշխարհի տոնավաճառին աշխատելով որպես պարող, ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նա թատրոնիի երաժշտական խմբի անդամ էր։ Նա հանդես եկավ «Թագավորական որսը արևի համար» ֆիլմում որպես տուրիստական գործակալ, ինչպես նաև 1965 թվականին հայտնվեց «Վաշխառու» ֆիլմում։ 1967 թվականին «Դեպի Բրոդվեյ» ֆիլմի շնորհիվ տեղի ունեցավ Ֆրիմանի դեբյուտը [17]:
Նա շարունակեց ներգրավվել թատերական գործում և 1980 թվականին ստացավ «Օբի» մրցանակ (անգլ.՝ Obie Award) «Կորիոլան» ֆիլմում (անգլ.՝ Coriolanus) գլխավոր դերի համար։ 1984 թվականին նա ստացավ իր երկրորրդ «Օբի» մրցանակը «Էդիպը գաղութում» ֆիլմում (անգլ.՝ The Gospel at Colonus) իր քարոզչի դերի համար։ Ֆրիմանը նաև հաղթել է «Դրամա դեսք» (անգլ.՝ Drama Desk Award) և «Քլերենս Դերվենթ» մրցանակները (անգլ.՝ Clarence Derwent Award) «Նրա սիրտը» ֆիլմում (անգլ.՝ The Mighty Gents) իր հարբեցողի դերի համար։ Նա ստացավ իր երրորդ «Օբի» մրցանակը «Միս Դեյզիի Վարորդը» ֆիլմում (անգլ.՝ Driving Miss Daisy) մի հրեա այրու վարորդի դեր խաղալով, որը հայտնվեց էկրանին 1989 թվականին[18]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրա առաջին ներդրումը ֆիլմարտադրությունում 1971 թվականին էր «Ով է ասել թե ես չեմ կարող զբոսնել ծիածանի վրայով» ֆիլմով (անգլ.՝ Who Says I Can't Ride a Rainbow?), բայց Ֆրիմանը հայտնի դարձավ, երբ խաղաց «Ուրիշ աշխարհ» սերիալում (անգլ.՝ Another World) և «Լրտեսների երեխաները 4D» ֆիլմում (անգլ.՝ PBS kids')։ 1980-ականների մեջտեղում Ֆրիմանը սկսեց խաղալ ավելի կարևոր աջակցող դերեր մի շարք խաղարկային ֆիլմերում, վաստակելով իմաստության պատկերողի և հայրական կերպարների հեղինակություն[17]։ Երբ նա հանրաճանանչ դարձավ, նա շարունակեց առաջ գնալ և ստանձնեց ավելի կարևոր դերեր ինչպես օրինակ վարորդ Հոկի դերն էր «Միս Դեյզիի վարորդը» ֆիլմում (անգլ.՝ Driving Miss Daisy) և սերժանտ մայոր Ռոուլինսի դերը «Փառք» ֆիլմում (անգլ.՝ Glory) (երկուսն էլ 1989 թվականին)։ 1994 թվականին նա մարմնավորեց Ռեդին՝ հատուցող դատապարտյալի «Փախուստ Շոուշենկից» ֆիլմում։ Այդ նույն տարին Ֆրիմանը դարձավ Բեռլինի 44-րդ միջազգային ֆիլմերի փառատոնի ժուրիներից մեկը[18]։
Նա նաև նկարահանվեց այնպիսի ֆիլմերում ինչպիսիք են «Ռոբին Հուդը։ Գողերի արքայազնը» (անգլ.՝ Robin Hood: Prince of Thieves, «Չներվածը» (անգլ.՝ Unforgiven), «Յոթ» (անգլ.՝ Seven) և «Բախում անդունդի հետ» (անգլ.՝ Deep Impact)։ 1997 թվականին Ֆրիմանը Լորի Մաքքրերի հետ համատեղ ստեղծեց կինոարտադրության ընկերություն «Ռեվելեյշնս Էնթերթեյմնթը»։ Ֆիմանը նաև «Աուր սփեյս» ալիքի հաղորդավար է եղել։ Երեք անգամ նոմինացվելով աջակցող դերի համար «Փողոցային տղա» ֆիլմի համար (անգլ.՝ Street Smart), «Միսս Դեյզիի վարորդը» ֆիլմում իր գլխավոր դերի համար և «Փախուստ Շոոււշենկից» ֆիլմի համար, նա արժանացավ «Էքըդըմի» մրցանակին որպես լավագույն աջակցող դերասան «Միլյոնանոց փոքրիկը» ֆիլմում իր դերակատարման համար (անգլ.՝ Million Dollar Baby)։ Ֆրիմանը տարբերվում է իր առանձնահատուկ ձայնով և բազմիցս հանդես է եկել որպես հեղինակ։ Միայն 2005 թվականին նա երկու ֆիլմերում ապահովել է հեղինակի ձայնը. «Աշխարհների պատերազմ» (անգլ.՝ War of the Worlds) և «Ջեյն Մարչ» (անգլ.՝ March of the Penguins)։
Ֆրիմանը հայտնվեց «Ամենակարող Բրյուսը» աստծո դերում և նրա հաջորդը «Իվան Ամենակարողը» (անգլ.՝ Evan Almighty), ինչպես նաև «Բեթմեն։Սկիզբ» ֆիլմում (անգլ.՝ Batman Begins), որին հաջորդեցին «Սև ասպետը» և «Սև ասպետը։ Լեգենդի վերածնունդը» (անգլ.՝ The Dark Knight Rises)։ 2007 թվականին նա՝ Ջեք Նիկոլսոնի հետ խաղաց Ռոբ Ռեինսի «Մինչև չխաղաց տուփի խաղը» ֆիլմում (անգլ.՝ The Bucket List)։ Նա Քրիստափոր Վոլկենի և Վիլիամ Մեյսի հետ նկարահանվեց «Գողությություն թանգարանից» կատակերգությունում (անգլ.՝ The Maiden Heist), որը միանգամից թողարկվեց սկավառակի տեսքով՝ թողարկող ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով։ 2008 թվականին Ֆրիմանը վերադարձավ Բրոդվեյ Ֆրանսես Մաքդորմանդի և Փիթեր Գալագգերի հետ նկարահանվելու Քլիֆարդ Օդեցի ներկայացման մեջ, ինչպես նաև ռեժիսոր Մայք Նիկոլսի «Գյուղացի աղջիկը» ֆիլմում։
Նա ցանկանում էր մի օր նկարահանվել Նելսոն Մանդելային նվիրված որևէ ֆիլմում։ Սկզբում նա փորձեց գտնել Մանդելայի ինքնակենսագրությունը՝ «Երկար ճանապարհ դեպի ազատություն» գրքի տպագիր տարբերակը, բայց այն ավարտված չէր[19]։ 2007 թվականին նա գնեց Ջոն Քարլինի գրքերի՝ «Խաղալով թշնամու դեր։ Նելսոն Մանդելա» և «Խաղ, որ ստեղծեց պետություն» ֆիլմը նկարահանելու իրավունքը[20]։ Քլինթ Իսթվուդը նկարահանեց Նելսոնի կենսագրական ֆիլմը, որն անվանեց «Չնվաճվածը»։ Ֆիլմում Ֆրիմանը խաղաց Մանդելայի դերը, իսկ Մեթ Դեյմոնը Ֆրանսոիս Պիեների՝ ռեգբիի թիմի կապիտանի դերը[21]։
2010 թվականին Ֆրիմանը Բրյուս Ուիլիսի հետ խաղավ «Կարմիրը» ֆիլմում (անգլ.՝ Red)[22] 2013 թվականին Ֆրիմանը խաղաց «Օլիմպիայի անկումը» ֆիլմում (անգլ.՝ Olympus Has Fallen) և գիտագեղարվեստական «Մոռացություն» ֆիլմում (անգլ.՝ Oblivion)։ 2014 թվականին նա նկարահանվեց «Լաս Վեգաս» ֆիլմում (անգլ.՝ "Last Vegas")
Այլ գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հուլիսին Ֆրիմանը մեկն էր Նելսոն Մանդելային նվիրված 46664-րդ համերգի ներկայացուցիչներից, որի ժամանակ նշում էին Մանդելայի ծնունդը։ Ֆրիմանը առաջին ամերիկացին էր, ով Լեգենդար Գոլֆի և Սաֆարի հանգստավայրի Էքստրիմ 19-ի ռեկորդային քանակ գրանցեց։
65 տարեկան հասակում Ֆրիմանը ստացավ մասնավոր օդաչուի լիցենզիա[23]։ Նա առնվազն 3 ինքնաթիռի սեփականատեր է, ներառյալ Քեսնա Սայթեյշն 501 ռեակտիվը (անգլ.՝ Cessna Citation 501 jet) և Քեսնա 414 երկվորյակ - շարժիչով հենարանը (անգլ.՝ Cessna 414 twin-engine prop)։ 2007 թվականին նա գնեց[24] Էմիվեսթ ՍՋ 30-ը (անգլ.՝ Emivest SJ30) հեռուն հասնող ինքնաթիռը և 2009 թվականի դեկտեմբերին սկսեց առաքում կատարել[25]։ Նրան տրվեց վկայական, որը փաստում էր, որ Ֆրիմանը կարող է վարել այդ բոլոր ինքնաթիռները[26]։
2010 թվականի հունվարի 4-ին Ֆրիմանը փոխարինեց Վոլթեր Քրոկայթին որպես երեկոյան նորությունների հաղորդավար[27]։ Շուտով CBS-ը զգաց կանոնավոր աշխատող լրատվական հաղորդավարի և հատուկ ռեպորտաժ անողի կարքիք։ 2010 թվականին Ֆրիմանը դարձավ Դիսքավրի հեռուստաալիքի «Տարածության և ժամանակի միջով Մորգան Ֆրիմանի հետ» շոուի հաղորդավար[28]։
Նա նկարահանվեց B.o.B-ի երկրորդ ՝ «Տարօրինակ ամպեր» ալբոմի առաջին երգի տեսահոլովակում։ 2011 թվականին Ֆրիմանը Ջոն Լիֆգոուի հետ նկարահանվեց «Բրոդվեյ» Դասթին Լեննսի դեբյուտային ֆիլմում։ Ֆրիմանը խաղացել է նաև «Դեյվիդ Գեյլի կյանքը» ֆիլմում[29]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1967-1979 թվականներին Ֆրիմանը ամուսնացած էր Ջանեթ Էդեյր Բրեդշոուի հետ։ 1984 թվականի հունիսի 16-ին նա ամուսնացավ Միրնա Քոլի-Լիի հետ։ Զույգը բաժանվեց 2007 թվականի դեկտեմբերին։ Ֆրիմանը և Քոլի-Լին որդեգրեցին Ֆրիմանի խորթ թոռնուհուն իր առաջին ամուսնությունից և միասին օգնեցին մեծացնել նրան։ Ֆրիմանի իրավաբան և գործընկեր Բիլ Լաքեթը 2008 թվականի օգոստոսին հայտարարեց, որ Ֆրիմանը և իր կինը ամուսնալուծվում են։ 2010 թվականի սեպտեմբերի 15-ին Միսիսիպիում նրանց ամուսնալուծության գործընթացը ավարտվեց։
2008 թվականին «Ամերիկյան կարկանդակ 2» հեռուստասերիալի միջոցով բացահայտվեց, որ Ֆրիմանի նախա նախապապերը ստրուկներ են եղել, ովքեր գաղթել են Հյուսիսային Կալիֆորնիայից Միսիսիպի։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1999 | Mutiny | |
1999 | Կասկածի տակ | Under Suspicion |
2001 | Եվ եկավ սարդը | Along Came a Spider |
2003 | Ցանցառություն | Levity |
2006 | 10 քայլ դեպի հաջողություն | 10 Items or Less |
2008 | Գողություն թանգարանում | The Maiden Heist |
2009 | Անձեռնմխելին | Invictus |
2010 – | Տարածության և ժամանակի միջով Մորգան Ֆրիմանի հետ | Discovery: Through the Wormhole |
Հանդիպում Ռամայի հետ | Rendezvous with Rama |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1993 | Բոֆա | Bopha! |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ New Face: Morgan Freeman // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1978. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ https://www.semana.com/gente/articulo/perfil-morgan-freeman-2016/488086/
- ↑ https://www.arts.gov/honors/medals/morgan-freeman
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Munzinger-Archiv — 1913.
- ↑ 7,0 7,1 https://www.imdb.com/name/nm0000151/bio/?ref_=nm_ov_bio_sm
- ↑ Interview (archived via Google Books), The New Yorker, July 3, 1978. Freeman: "[My grandmother] had been married to Morgan Herbert Freeman, and my father was Morgan Porterfield Freeman, but they forgot to give me a middle name."
- ↑ "Morgan Freeman". African American Lives 2. PBS. Retrieved July 13, 2011.
- ↑ [ http://www.filmreference.com/film/24/Morgan-Freeman.html Morgan Freeman biography, FilmReference.com.]
- ↑ Profiles: Morgan Freeman, Hello
- ↑ Inside the Actors Studio, Season 11, Episode 10. Original air date: January 2, 2005.
- ↑ "Morgan Freeman: Full Biography," All Movie Guide, via New York Times.. Retrieved October 9, 2012.
- ↑ «"Freeman, Morgan". Thomson Gale – via HighBeam Research (subscription required). January 1, 2006. Retrieved September 8, 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ [1]
- ↑ Morgan Freeman at the Internet Movie Database
- ↑ 17,0 17,1 Morgan Freeman Biography. tiscali.co.uk
- ↑ 18,0 18,1 «"Berlinale: 1994 Juries". berlinale.de. Retrieved June 9, 2011». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Gumbel, Andrew. "Morgan Freeman to play Mandela in new film", The Independent, September 26, 2007.
- ↑ "Morgan Freeman to Star as Nelson Mandela", The New York Times, June 25, 2007.
- ↑ Keller, Bill. "Entering the Scrum", The New York Times Book Review, August 17, 2008.
- ↑ "Morgan Freeman Joins The Big Screen Adaptation of Warren Ellis' Red". /Film. July 19, 2009. Retrieved January 19, 2010.
- ↑ Morgan Freeman: The Bucket List video interview[dead link] at STV.tv
- ↑ Article[dead link], SJ30jet.com
- ↑ "Morgan Freeman purchases the SJ30 private jet for $7 million". Luxury Launches. December 23, 2009. Retrieved January 27, 2012.
- ↑ «Freeman, Morgan (December 24, 2009). Morgan Freeman buys Emivest SJ30 jet from Dubai manufacturer. Interview with Blizzard, Phil. Ameinfo. Retrieved January 27, 2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ "Freeman replaces Cronkite on CBS news". Boston Globe. January 5, 2010. Retrieved January 5, 2010.
- ↑ "Through the Wormhole". Discovery Channel.
- ↑ "Prop 8 Play On Broadway Makes Its Debut". Huffington Post. September 20, 2011. Retrieved March 17, 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորգան Ֆրիման» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1937 ծնունդներ
- Հունիսի 1 ծնունդներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հաղորդավարներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Հոլիվուդյան դերասաններ
- Հուլիսի 1 ծնունդներ