Համաճարակ (ֆիլմ, 1995)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը 1995 թ. ամերիկյան ֆիլմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Համաճարակ (այլ կիրառումներ)։
Picto infobox cinema.png
Համաճարակ
անգլ.՝ Outbreak
Համաճարակ (ֆիլմ, 1995).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա[1], թրիլեր[1], ֆիլմ աղետի մասին և գրքերի էկրանավորում
ԹեմաՀամաճարակ
ՀիմքThe Hot Zone?
Թվական1995 և մարտի 30, 1995[2]
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
ՌեժիսորՎոլֆգանգ Պետերսոն
ՊրոդյուսերՎոլֆգանգ Պետերսոն, Arnold Kopelson? և Gail Katz?
Սցենարի հեղինակRobert Roy Pool? և Laurence Dworet?
ԴերակատարներԴասթին Հոֆման, Ռենե Ռուսսո, Մորգան Ֆրիման, Քյուբա Գուդինգ կրտսեր, Փետրիկ Դեմպսի, Դոնալնդ Սազերլենդ, Քևին Սփեյսի, Benito Martinez?, Bruce Jarchow?, Դեյլ Դայ, Ջեյ Թի Ուոլշ, Մալիկ Բոուենս և Զակես Մոկաե
ՕպերատորՄիխաել Բալհաուս
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՆեյլ Տրավիս
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա, Ատլանտա և Սան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրԿալիֆոռնիա և Հավայի
Տևողություն128 րոպե
Բյուջե50 000 000 $
Շահույթ189 800 000 $

Համաճարակ (անգլ.՝ Outbreak), ռեժիսոր Վոլֆգանգ Պետերսոնի 1995 թ. նկարահանած ամերիկյան ֆիլմ, հիմնված է Ռիչարդ Փրեսթոնի «The Hot Zone» գրքի վրա[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտաբա անունով վիրուսը հայտնվում է Հյուսիսային Կալիֆոռնիայում կենտրոնական Աֆրիկայից՝ Զաիրից բերված վարակված լատ.՝ Cebus capucinus (հայերեն՝ Կապուցին[4] կամ Մորվածնոտ սովորական[5]) տեսակի կապիկից։

Կապիկը կծում է իր տիրոջը, ով էլ հանդիսանում է համաճարակի տարածման պատճառ, որը շատ արագ տարածվում է։ Համաճարակի դեմ պայքարը սկսում են ռազմական բժիշկները։ Խմբի անդամ գնդապետ Սեմ Դենիելսը, ում մարմնավորել է Դասթին Հոֆմանը, պարզում է, որ այդ վարակակիր մանրէի մասին իշխանությունները վաղուց գիտեին, բայց այդ տեղեկությունը գաղտնի էր պահվում։

Պարզվում է նույնիսկ, որ կա դրա դեմ դեղամիջոցը նախնական տարբերակը, սակայն դեղամիջոցի վերջնական տարբերակի համար պետք է այդ մանրէի առաջին վարակակիրը՝ այդ կապիկը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0114069/
  2. Internet Movie Database — 1990.
  3. Walton Priscilla L. (2004)։ Our Cannibals, Ourselves։ University of Illinois Press։ էջ 55։ ISBN 978-0-252-02925-7 
  4. Արարատ Սահակի Ղարիբյան, Ռուս-հայերեն բառարան, Երևան, «Հայաստան», էջ 364 — 1472 էջ։
  5. Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Ա Կաթնասուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ» — 104 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]