Ֆիլիպ Բեյքեր Հոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Բեյքեր Հոլ
անգլ.՝ Philip Baker Hall
Ծնվել է10.9.1931
ԾննդավայրՏոլեդո
Մահացել էհունիսի 12, 2022(2022-06-12)[1] (90 տարեկան)
Մահվան վայրԳլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԹոլեդոյի համալսարան և Woodward High School?
ՔաղաքացիությունԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան
ԸնտրանիՔո մարդը,
Ամենակարող Բրյուսը
ԿինոՊոիսկID 3101

Ֆիլիպ Բեյքեր Հոլ (անգլ.՝ Philip Baker Hall, սեպտեմբերի 10, 1931(1931-09-10)[2], Թոլեդո, Օհայո, Օհայո, ԱՄՆ - հունիսի 12, 2022(2022-06-12)[1], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Պիկ ժամ», «Մանգոլիա», «Ամենակարող Բրյուսը» ֆիլմերից։ Երկու անգամ արժանացել է ԱՄՆ-ի լավագույն դերասանի անվանակոչման։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Բեյքեր Հոլը (անգլ.՝ Philip Baker Hall) ծնվել է 1931 թ․–ի սեպտեմբերի 10–ին Տոլեդոյում։ Հայրը ծագումով եղել է Մոնտգոմերի շրջանից։ Հոլն ավարտել է Տոլեդոյի համալսարանը։ Ծառայել է բանակում, որոշ ժամանակ էլ աշխատել ավագ դպրոցում որպես ուսուցիչ։ 1961 թ․-ին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ խաղացել է թատրոններում։

Առաջին անգամ ֆիլմում նկարահանվելիս Հոլը տարել է աբեղայի դեր։ Դրան են հաջորդել մի շարք այլ դերեր տարբեր կինոնկարներում՝ «Ժայռը», «Սպանիր ինձ, եթե կարող ես», «Ասա ինչ–որ բան», «Փոքրիկ մահ» և այլն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականից 1976 թթ․ Հոլը ամուսնացած է եղել Դայանա Լուիսի հետ։ 1978 թվականից մինչ օրս դերասանը ամուսնացած է Հոլի Վոլֆի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Ջեքը և Ջոդին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիսավարտիք (1970) - Հայր Ռեյս
  • Սպանիր ինձ, եթե կարող ես (1974) - Ռայան
  • Սամուրայ (1979) - Պրոֆեսոր Օուենս
  • Վերջին հաշտեցումը (1980) - Մայկ Սիլլս
  • Այն գիշերը, երբ կամուրջը փլվեց (1983) - Ուորեն Միչ
  • Գաղտնի պատիվ (1984) - Ռիչարդ նիկսոն
  • Ո՞վ է Ջուլյան (1986) - Դին Մեյ
  • Հոգին (1987) - Սևրին
  • Ասա ինչ-որ բան (1989) - ղեկավար
  • Թե ինչպես ես հայտնվեցի քոլեջում (1989) - Դին Պատերսոն
  • Անմեղը (1989) - դատավոր Կանետ Լաուետ
  • Կապույտ անապատ (1991) - Ջո
  • Հազար հերոսները (1992) - Սեմ Գոնուր
  • Էներգիայով լի մետաղալարը (1992) - Սենատոր Տայմ
  • Համբուրիր մահը (1994) - Բրաուն
  • Փոքրիկ մահ (1996) - խուզարկու Սնայդեր
  • Սպանիր ինձ (1996) - Լեննի Իշ
  • Նախագահի ինքնաթիռը (1997) - Գեներալ Էնդրյու Ուորդ
  • Հուդայի համբույրը (1998) - Պոբի Մալավերո
  • Պիկ ժամ (1998) - Կապիտան Ուիլյամ Դիլ
  • Մագնոլիա (1999) - Ջիմմի Գատոր
  • Մարտի կանոնները (2000) - Գեներալ Հեյս Լոուրենս Հոջես
  • Առաջին տիկին (2000) - Արիստոտել Օնասիս
  • Պիկ ժամ 2 (2001) - Կապիտան Ուիլյամ Դիլ
  • Վախի գինը (2002) - Դեյվիդ Բեքեր
  • Լավ խումբ (2004) - Յուջին Քելբ
  • Բադ (2005) - Արթուր Պրետ
  • Տիկին Հարիս (2005) - Արթուր Շուլտ
  • Հեռուստացույցը (2006) - Վերնոն Մաքսվել
  • Սպանիր ինձ (2007) - Ռոման Կրզեմինսկի
  • Իմ կյանքի ամենավատ շաբաթները (2008—2009) - Լոուել
  • Հիանալի աշխարհ (2009) - Մարդ
  • Չիկագո 8 (2011) - Դատավոր Ջուլիուս Խոֆման

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.imdb.com/name/nm0001311/