Ջուլի Հարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլի Հարիս
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 2, 1925(1925-12-02)[1][2][3][…]
ԾննդավայրGrosse Pointe, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 24, 2013(2013-08-24)[1][2][3][…] (87 տարեկան)
Մահվան վայրWest Chatham, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԵյլի դրամայի դպրոց և Denby High School?
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
Մշակույթի ազգային շքանշան

«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

Գրեմմի մրցանակ Լավագույն արտասանած խոսք ալբոմի համար

«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

Թատերական համաշխարհային մրցանակ

[4]

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

և

Դոնալդսոնի մրցանակ

 Julie Harris Վիքիպահեստում

Ջուլի Էնն Հարիս (անգլ.՝ Julie Anne Harris, դեկտեմբերի 2, 1925(1925-12-02)[1][2][3][…], Grosse Pointe, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ - օգոստոսի 24, 2013(2013-08-24)[1][2][3][…], West Chatham, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։ Իր կարերիայի ընթացքում ստացել է հինգ «Թոնի», երեք «Էմմի» մրցանակ, ինչպես նաև առաջադրվել է «Օսկար» մրցանակի[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին կայացել է Ջուլիի առաջնաելույթը կինոյում՝ «Հյուր հարսանիքին» ֆիլմում։ Իր դերի համար առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Նույն թվականին որպես լավագույն դերասանուհի ստացել է «Թոնի» մրցանակ։ Հետագայում՝ 1956, 1969, 1973 և 1977 թվականներին, Ջուլին ստացել է «Թոնի» մրցանակ։

1955 թվականին Ջուլին նկարահանվել է «Դրախտից արևելք» ֆիլմում։ Նկարահանման հարթակում նրա գործընկերներն են դարձել Ջեյմս Դինը, Ռիչարդ Դավալոսը և Ջո Վան Ֆլիթը։ Ջուլիի հերոսուհին՝ Աբրան, դժվար ընտրություն է կատարում երկու եղբայրների միջև։ 1960-ական թվականներին Ջուլիի մասնակցությամբ նշանավոր ֆիլմերից է դարձել Ջոն Հյուսթոնի «Փայլք ոսկե աչքում» պատկերը։ Այս ֆիլմում նրա հերոսուհին տառապում է ամուսնու դավաճանությունից և վերապրում է նորածին երեխայի մահը։

1980-1987 թվականներին Հարիսը Վելին Յուինգի մոր դերով խաղացել է Ջոան Վան Արկի «Խաղաղ նավահանգիստ» սերիալում։ Այդ դերը դարձել է նրա կարերիայի առավել ուշագրավ և շարունակական դերը[5]։

Մահացել է 2013 թվականի օգոստոսի 24-ին 87 տարեկան հասակում սրտի անբավարարությունից[6][7][8]։

Ներկայացվել է Supersisters հավաքորդական քարտերի վրա։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1952՝ Հյուր հարսանիքին / The Member of the Wedding՝ Ֆրենկի Էդամս
  • 1955՝ Ես տեսախցիկ եմ՝ Սալի Բոուլզ
  • 1955՝ Դրախտից արևելք՝ Աբրա
  • 1957՝ Ճշմարտություն կանանց մասին՝ Հելեն Կուպեր
  • 1957՝ Արտույտ/ The Lark՝ Ժաննա դ'Արկ
  • 1962՝ Ծանրամարտի ռեքվիեմ՝ Գրեյս Միլլեր
  • 1963՝ Բլրի վրայի տան ուրվականը՝ Էլեոնոր «Նելլ» Լէնս
  • 1964՝ Համլետ՝ Օֆելյա
  • 1966՝ Այժմ դու մեծ տղա ես՝ օրիորդ Նորա Թինգ
  • 1967՝ Փայլք ոսկե աչքում՝ Էլիսոն Լենգդոն
  • 1968՝ Կեսգիշերային ուղևորություն՝ Լեոնա Ջիլինգս
  • 1968՝ Պառակտում՝ Գլեդիս
  • 1975՝ Գաղտնի տեղ՝ Բեթսի թեն Բում
  • 1976՝ Կեսգիշերային ճանապարհորդություն՝ Էլիս Ֆայնչայլդ
  • 1983 Բրոնտե՝ Շառլոթ Բրոնտե
  • 1985՝ Հանցագործության ալիք
  • 1986՝ Մարդուկ-Ջարդուկը
  • 1988՝ Գորիլաները խավարում
  • 1992՝ Տնային տնտեսուհի
  • 1993՝ Մութ կես
  • 1996՝ Տարվածները
  • 1997՝ Ռութ Օրքին։ Կյանքի շրջանակներ / Ruth Orkin: Frames of Life
  • 1998՝ Անցում դեպի դրախտ / Passage pour le paradis
  • 1999՝ Սերը տարօրինակ է / Love Is Strange
  • 2006՝ Վերադարձ դեպի տուն / The Way Back Home

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  5. 5,0 5,1 «R.I.P. Julie Harris». Deadline.com. 14 августа 2013. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Julie Harris, Celebrated Actress of Range and Intensity, Dies at 87» (անգլերեն). The New York Times. 24.08.2013. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  7. «Actress Julie Harris dies at 87; Tony-winning Broadway star» (անգլերեն). Los Angeles Times. 24.08.2013. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  8. «Джули Харрис (1925–2013)». Радио "Свобода". 25.08.2013. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլի Հարիս» հոդվածին։