Օֆելյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օֆելյա
Տեսակթատերական կերպար և գեղարվեստական անձ
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
Ներկայացված էՀամլետ
Սեռիգական
ՔաղաքացիությունԴանիա
Մահվան տարեթիվանհայտ
Դերը կատարել ենԴեյզի Ռիդլի
 Ophelia (character) Վիքիպահեստում

Օֆելյա, Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության գլխավոր հերոսուհին է։ Նա Դանիայի երիտասարդ պալատական է՝ Պոլոնիուսի դուստրը՝ Լաերտի քույրն ու Արքայազն Համլետի ապագա կինը։ Նա ողբերգության երկու կին կերպարներից մեկն է։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համլետ ակտ IV, տեսարան (Օֆելյան Թագավորի եւ Թագուհու առջև), Բենջամին Ուեսթ, 1792

Երբ ողբերգության մեջ Օֆելյան առաջին անգամ խոսում է, նա իր եղբոր հետ է, ով մեկնում է Ֆրանսիա։ Լաերտը զգուշացնում է նրան, որ Համլետը՝ Դանեմարքայի գահի ժառանգորդն ազատ չէ իր կնոջ ընտրության մեջ։ Օֆելյայի հայրը՝ Պոլոնիուսը, ով մտնում է Լաերտի հեռանալու ժամանակ, նույնպես արգելում է հետապնդել այդ միտքը, քանի որ Պոլոնիուսը վախում է, որ Համլետը նրա վերաբերյալ լուրջ չէ մտադրված։   

Երբ մյուս անգամ Օֆելյան հայտնվում է, նա պատմում է Պոլոնիուսին, թե ինչպես է Համլետը ճմրթված հագուստով ու դիվային դեմքի արտահայտությամբ շտապ մտել իր սենյակ։ Նա միայն նայել է Օֆելյային, երեք անգամ գլխով թափահարել և նույնսիկ մեկ բառ չի ասել։ Հիմնվելով Օֆելյայի ասածի վրա, Պոլոնիուսն եզրակացնում է, որ սխալ էր Օֆելյային արգելել Համլետին տեսնել, և որ Համլետը խելագարի նման սիրահարված է Օֆելյային։ Պոլոնիուսը միանգամից որոշում է գնալ Կլավդիոսի ՝ Դանեմարքայի թագավորի և Համելտի հորեղբոր ու խորթ հոր մոտ և պատմել պատահածի մասին։ Ապա Պոլոնիուսն առաջարկում է Կլավդիոսին թաքնվել գոբելենի ետևում ՝ Օֆելյայի և Համլետի խոսակցության ժամանակ, երբ Համլետը տեղյակ չէ, որ նրանց հետևում են։ Քանի որ Պոլոնիուսն արդեն համոզված է, որ Համլետը սիրահարված է Օֆելյային, նա կարծում է, որ Համլետը կարտահայտի դստեր հանդեպ իր սերը։ Կլավդիոսը համաձայնվում է իրագործել պլանը։

Պլանը հանգեցնում է նրան, ինչը հաճախ կոչվում է «Կուսանոցի Տեսարան»։ Պոլոնիուսը հրամայում է Օֆելյային կանգնել դղյակի նախասենյակում, մինչդեռ նա և Կլավդիոսը կթաքնվեն։ Համլետն այս անգամ մտնում է սենյակ լիովին ուրիշ պահվածքով և արտասանում է իր «Լինել, թե ՞ չլինել» հայտնի մենախոսությունը։ Համլետը մոտենում է Օֆելյայի հետ խոսելու ՝ ասելով․ «Մտի՛ր կուսանոց»։ Համլետը հարցնում է Օֆելյային, թե ուր է նրա հայրը և նա խաբում է նրան՝ ասելով, որ իր հայրը, հավանաբար, տանն է։ Համլետը գլխի է ընկնում, որ նրանց հետևում են։ Նա հայտարարում է․ « Նրանք, որ արդեն ամուսնացած են, բացի մեկից, թող ապրեն, մյուսները թող մնան ինչպես կան։ Մտի՛ր կուսանոց» և հեռանում է։ Օֆելիան, շփոթված ու սրտաբեկ, համոզված է, որ Համլետը խենթացել է։ Նա գիտի, որ մեղավորը հենց ինքն է, քանի որ իր խաբեությամբ կոտրել է Համլետին։ Նա այն կինն էր, ում Համլետը սիրել էր ու համարել էր վստահելի ընկեր, իսկ նա խաբել էր նրան։ Համելտի մոլեգնությունից հետո, Օֆելյան արտասանում է իր «Ինչ ազնիվ հոգի փչացավ այսպես» մենախոսությունը։

Ջոն Էվերեթ Միլլեի Օֆելյան (1852) պատկանում է Tate պատկերասրահի հավաքածուին. Նրա նկարն ազդել է Քենեթ Բրանայի Համլետի կերպարի վրա

Մյուս անգամ Օֆելյան հայտնվում է «Մկան Թակարդ» պիեսում, որը Համլետը կազմակերպել էր, որպեսզի ապացուցեր որ Կլաուդիուսն է սպանել Համլետ Արքային։ Համլետը նստում է Օֆելյայի հետ, ինչն ունենում է ավելի ինտիմ բնույթի ենթատեքստ, ապա նա պնդում է, որ կնոջ սերը կարճաժամկետ է։ 

Ավելի ուշ՝ այդ գիշեր ՝ պիեսից հետո, Համլետը սպանում է Պոլոնիուսին Համլետի և նրա մոր՝ թագուհի Գերտրուդայի միջև գաղտնի հանդիպման ժամանակ։ Հոր մահից հետո Օֆելյան խենթանում է, ինչն մյուս կերպարները բացատրում են հոր մահվան վշտով։ Նա խոսում է հանելուկներով, հանգերով ու երգում է խենթ ու անպարկեշտ երգեր, որոնք մահի ու կուսությունը կորցրած մի օրիորդի մասին էին։ Օֆելյան հեռանում է՝ բոլորին բարի գիշեր հայտնելով։ 

Վերջին անգամ Օֆելյան հայտնվում է ողբերգության մեջ, երբ Լաերտը գալիս է դղյակ, որպեսզի Կլավդիոսին մարտահրավեր նետի իր հոր՝ Պոլոնիուսի մահվան համար։ Օֆելյան շարունակում է երգեր երգել և բաժանել ծաղիկներ՝ բացատրելով նրանց խորհրդանշական իմաստները՝ չնայած նրան, որ դրանք տարբերվում են։ Միակ բույսը, որը Շեքսպիրն ընծայում է Օֆելյային փեգենան է․ « ․․․ահա Ձեզ փեգենա։ Ինձ համար էլ մի քիչ կա։ «Կիրակնօրյա թողության խոտ» էլ կարող ենք կոչել, բայց դուք Ձերը տարբեր նշանակությամբ պետք է կրեք»։ Փեգենան հայտնի է իր խորհրդանշական իմաստի՝ զղջման համար, սակայն բույսը նաև օգտագործվում է ցավը, կապտուկները ապաքինելու համար և ունի անպտղության հատկություններ [1]:

Ալեքսանդր Կաբանելի Օֆելյան

Չորրորդ գործողության յոթերորդ տեսարանում Թագուհի Գերտրուդան հայտնում է, որ Օֆելյան բարձրացել է ուռենու ծառը («Մի ուռենի կա, որ մի գետակի ափին է բուսել») և ճյուղը պոկվել է ՝ գցելով Օֆելյային գետակը, որտեղ նա խեղդվել է։ Գերտրուդան ասում է, որ Օֆելյան հայնտվել էր «որպես մի էակ վտանգին անգետ»։ Գերտրուդայի հայտնումն Օֆելյայի մահվան մասին ներբողվում է, ինչպես ամենապոետիկ մահվան հայտարարումը գրականության մեջ [2]:

Ապա, գերեզմանատանը քահանան պնդում է, որ Օֆելյան պետք է որ ինքնասպան եղած լինի[3]։ Լաերտը՝ քահանայի խոսքերից կատաղած, պատասխանում է նրան ՝ ասելով, որ Օֆելյան դրախտում պաշտոնակատար հրեշտակ կլինի, մինչդեռ ինքը ներքևում ՝ դժոխքում գոռոց կհանի։

Օֆելյայի հուղարկավորության ժամանակ, Թագուհի Գերտրուդան Օֆելյայի գերեզմանին ծաղիկներ է դնում («Անուշներ անուշին, օ՚, գնաս բարով») և ասում, որ նա ցանկանում էր Օֆելյային դառնալ Համլետի կինը (հակասելով Լաերտի զգուշացումներին առաջին գործողություննում)։ Լաերտը թռնում է Օֆելյայի գերեզմանի փոսը՝ խնդրելով գերեզմանափորին սպասել, մինչ նա վերջին անգամ կպահի քրոջն իր ձեռքերում և հայտարարում է, թե որքան է սիրում նրան։ Համլետը մարտահրավերի է նետում Լաերտին և պնդում է, որ սիրել է Օֆելյային ավելի քան «քառասուն հազար» եղբայրները կարող էին։ Հուղարկավորության տեսարանից հետո Օֆելյան այլևս չի հիշատակվում։   

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օֆելյան հաճախ քննարկվող թեմա է արվեստում, սովորաբար ռոմանտիզմում կամ դասականապաշտության մեջ, ինչպես ցույց է տրված այս էջում․

Օֆելյայից ոգեշնչված գեղարվեստական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թարա Նոուելսը հեռուստացույցային դրամայում՝ «Անարխիայի որդիներ»-ում, որը Օֆելյայի այլաբանություն է
  • Օֆելյան «Բանանի Միացյալ Նահանգները» հետգաղութային վեպում (2011), ով 21-րդ դարում պասիվ ագրեսիվ պահվածքով սպառնում է կտրել երակները իր նախկին սիրահարի՝ Համլետի հետ կռվելու ժամանակ։ 
  • Օֆեյլան, Փոուլ Գրիֆֆիտի «Թող պատմեմ քեզ» վեպում (2008), Շեքսպիրի կերպարի ածանցյալն է, ով պատմում է սեփական պատմություն իր բառերով․բառացի ասած նա կարող է օգտագործել այն բառերը, որոնք տրված են իրան ներկայացման ժամանակ։ Նա խոսում է իր մանկության, ծնողների ու եղբոր, Համլետի և այն իրադարձությունների մասինմ որոնք տանում են ներկայացման սկզբնակետին 
  • Օֆելյա (Servamp)

Ոչ գեղարվեստական գրքերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rue». Drugs.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. For one example of praise, see "The Works of Shakespeare", in 11 volumes (Hamlet in volume 10), edited by Henry N. Hudson, published by James Munroe and Company, 1856: "This exquisite passage is deservedly celebrated.
  3. Hamlet, Act 5, Scene 1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բենհեմ, Մարտին, Էդ. 1998. Քեմբրիջի ուղեցույց թատրոնի համար ։ Cambridge։ Քեմբրիջի Համալսարանի Հրատարակչություն. ИСБН 0-521-43437-8.
  • Չարնին, Մորիս. 2000. Շեքսպիրը Սիրո և Կարոտի մասին,   Նյու Յորքում ՝ Կոլումբիայի Համալսարանում։ ИСБН 0-231-10429-4.
  • Գուրա, Անդրեյ. 1992. Շեքսպիրյան Բեմում 1574-1642. Երրորդ խմբ. Cambridge։ Քեմբրիջի Համալսարանի Հրատարակչություն. ИСБН 0-521-42240-ԱԿԱՆ.
  • Հեթըվեյ, Մայքլ. 1982 թ. Էլիզաբեթական հայտնի թատրոնը։ խաղում է ներկայացման մեջ. Ներկայացումը սեր. Լոնդոն եւ Բոստոնում։ Ռութլեջ եւ Կեգան Պաուլ. ИСБН 0-7100-9052-8.
  • Թոմսոնն, Peter. 1983. Շեքսպիրյան թատրոնը. Ներկայացումը սեր. Լոնդոն եւ Բոստոնում։ Ռութլեջ եւ Կեգան Պաուլ. ИСБН 0-7100-9480-9.
  • Ուելյս, Սթենլի, եւ Սառա Սթանթոն, EDS. 2002. Քեմբրիջի ուղեկից։ Շեքսպիրը բեմի վրա. Քեմբրիջյան ուղեկից գրականության սեր. Cambridge։ Քեմբրիջի Համալսարանի Հրատարակչություն. ИСБН 0-521-79711-ԱԿԱՆ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օֆելյա» հոդվածին։