Ջոան Վան Արկ
Ջոան Վան Արկ անգլ.՝ Joan Van Ark | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 16, 1943[1] (81 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Եյլի դրամայի դպրոց, Բոուլդերի Կոլորադոյի համալսարան, Boulder High School?, Եյլի համալսարան և Fairview High School? |
Երկեր | Knots Landing? և Դալլաս |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և հաղորդավար |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Vanessa Marshall? |
Կայք | joanvanark.com |
![]() |
Ջոան Վան Արկ (անգլ.՝ Joan Van Ark, հունիսի 16, 1943[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի, որն առավել հայտնի է «Դալլաս» և նրա սփին-օֆֆ «Խաղաղ նավահանգիստ» հեռուստասերիալներում խաղացած Վելին Յուինգ դերով։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոան Վան Արկը ծնվել է Նյու Յորքում։ Երբ տասնհինգ տարեկան էր, աշխատել է որպես դպրոցական լրագրող և դերասանուհի Ջուլի Հարիսից հարցազրույց է վերցրել, վերջինս Արկին խորհուրդ է տվել գնալ Եյլի դրամայի դպրոց, որտեղ էլ նա շատ չանցած ընդունվել է։ Տարիներ անց էկրանին Հարիսը խաղացել է Արկի հերոսուհու մոր դերը[3][4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոան Վան Արկը թատրոնում իր կարիերան սկսել է «Ժլատը», «Շրջիկ գործակատարի մահը» և «Ոտաբոբիկ զբոսայգում» պիեսներում խաղալով։ Ստացել է «Թոնի» մրցանակի անվանակարգ՝ 1971 թվականին «Կանանց դպրոց» պիեսում խաղացած դերի համար[5]։ Հետո պայմանագիր է ստորագրել Universal Studios-ի հետ և հայտնվել է մի քանի ֆիլմերում ու հեռուստատեսային կատակերգություններում։
Ջոան Վան Արկը առավել հայտնի է «Դալլաս» հեռուստասերիալում և նրա «Խաղաղ նավահանգիստ» սփին-օֆֆում խաղացած Վելին Յուինգ դերով։ 1978 թվականին առաջին անգամ հայտնվել է «Դալլաս»-ում, իսկ 1979 թվականին նրա «Խաղաղ նավահանգիստ» սփին-օֆֆում ստացել է կենտրոնական դերերից մեկը, որտեղ նկարահանվել է մինչև շոուի ավարտը՝ 1993 թվականը։ Բացի այդ, նա եղել է սերիալի մի քանի էպիզոդների ռեժիսորը և 1997 թվականին նկարահանվել է հեռուստաֆիլմ-շարունակությունում։ Հետագա տարիներին հիմնականում ակտիվ է եղել օֆֆբրոդվեյական թատերաբեմում։ 2004-2005 թվականներին հայտնվել է «Երիտասարդ և հանդուգն» սերիալում, իսկ 2008 թվականին Դոննա Միլզի հետ վերամիավորվել է «Մարմնի մասեր» սերիալում։
Երկու տասնամյակ անց Ջոան Վան Արկը կրկնել է իր՝ Վելին Յուինգ դերը «Դալլաս» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում՝ բնօրինակ շոուի նույնանուն շարունակությունում[6][7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականից Ջոան Վան Արկը ամուսնացած է հեռուստատեսային թղթակից Ջոն Մարշալի հետ, նրանք ունեն աղջիկ՝ Վանեսա Մարշալը, հնչյունավորման դերասանուհի, որը ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 19-ին։ Վերջին տարիներին Ջոան Վան Արկը մամուլի ուշադրությունն է գրավում հիմնականում անհաջող պլաստիկ վիրահատությունների պատճառով[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1970՝ Մեր կյանքի օրերը/Days of Our Lives
- 1972՝ Գորտեր/Frogs
- 1977՝ Վերջին դինոզավրը/The Last Dinosaur
- 1978—1991՝ Դալլաս/Dallas (8 էպիզոդ)
- 1979—1993՝ Խաղաղ նավահանգիստ/Knots Landing (327 էպիզոդ)
- 1995՝ Երբ խավարի մարդը զանգահարում է/When the Dark Man Calls
- 1998՝ Հավատարիմ ընդդիմություն/Loyal Opposition
- 2000՝ Պատանդներ/Held for Ransom
- 2003՝ Ցանցային խաղ/Net Games
- 2004-2005՝ Երիտասարդ և հանդուգն/The Young and the Restless (54 էպիզոդ)
- 2005՝ Ալմաստե զրո/Diamond Zero
- 2008՝ Ալիքներ
- 2008-2010՝ Մարմնի մասեր/Nip/Tuck (2 էպիզոդ)
- 2012՝ Watercolor Postcards/Watercolor Postcards
- 2013՝ Դալլաս/ Dallas
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ Seremet, Pat (2006 թ․ ապրիլի 5). «This Joan of Ark is in Town to Worship at Her 'Church'». Hartford Courant. էջ D1.
- ↑ Triplett, William Triplett (2000 թ․ հունիսի 3). «From the Soaps to the Shakespeare - Actress Joan Van Ark Returns to Her True Love, the Stage». The Washington Post. էջ C1.
- ↑ «The School for Wives». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
- ↑ William Keck (17 октября 2012). «Keck's Exclusives: Dallas Stages a Knots Landing Reunion». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. «Ted Shackelford and Joan Van Ark are bringing their long-suffering Knots Landing characters, Gary and Valene Ewing, back to Dallas for a big family reunion set to air in Spring 2013.»
- ↑ «'Dallas' Season 2 Hosts 'Knots Landing' Reunion: Ted Shackelford And Joan Van Ark To Guest Star». The Huffington Post. 17 октября 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «It's Joan Van Ark!». Perez Hilton. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Վան Արկ» հոդվածին։ |
|
- Հունիսի 16 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ