Օֆֆ-Բրոդվեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օֆֆ-Բրոդվեյ (անգլ.՝ Off-Broadway, թարգմանաբար՝ Բրոդվեյից դուրս), մասնագիտական թատերական տերմին, որով ներկայացվում են Նյու Յորքում 100-400 հանդիսատես տարողությամբ բեմական հարթակները[1]։ Իրենց չափերով այս թատրոնները ավելի փոքր են, քան Բրոդվեյինը։

1940-ական թվականների վերջին, Բրոդվեյի առևտրայնացման և նրա հետ զանգվածային հանդիսատեսի ճաշակի կողմնորոշման հետ կապված, Նյու Յորքում սկսում են հայտնվել խաղացանկի այլընտրանքային ուղղվածությամբ թատրոններ։ Այդպիսի թատրոնները սկսում են կոչվել «օֆֆ-բրոդվեյական» (կամ «արտաբրոդվեյական»), իսկ միասնական ուղղությունը՝ օֆֆ-Բրոդվեյ։ 1949 թվականին ստեղծվում է Օֆֆ-բրոդվեյական թատրոնների լիգան, միաժամանակ ԱՄՆ-ի դերասանների արհմիությունը այդպիսի թատրոնների համար մշակում է պայմանագրի հատուկ տեսք։

1950-ական թվականներին օֆֆ-Բրոդվեյը վերելք է ապրում․ լրագրողներից մեկի խոսքերով․ «Բրոդվեյը հիմա ավելի շատ նման է խանութի ցուցափեղկի, քան փորձարարական արհեստանոցի։ Ամենահետաքրքիրն այսօր Բրոդվեյից դուրս է և հազվադեպ «երկրորդ էկրանով» տեղափոխվում է Բրոդվեյ»։ Այդ ժամանակ օֆֆ-բրոդվեյական թատրոնում դրվում էին ժամանակակից դրամատուրգների պիեսները, որոնք շոշափում էին սուր սոցիալական կամ փիլիսոփայական խնդիրներ (Տ. Վիլյամս, Է. Օլբի, Պ. Գուդեն, Ժ.Պ. Սարտր և ուրիշներ)։ Այս ուղղվածության առավել հայտնի թատրոններից էին «Շրջան քառակուսում», «Լիվինգ թատրոն» և «Դերասանական ստուդիա» թատրոնները։

1960-ական թվականներին օֆֆ-Բրոդվեյ հայեցակարգի իրականացումը փաստացի դադարել է։ Ֆինանսական խնդիրների պատճառով նվազել է բեմականացումների թիվը, իսկ ներկայացումների գները՝ բարձրացել, ինչը հանգեցրել է առևտրական և ոչ առևտրական թատրոնների միջև սահմանների վերացմանը և օֆֆ-Բրոդվեյի երկրորդ Բրոդվեյի վերածվելուն։ Սակայն դրանով հանդերձ՝ արտաբրոդվեյական թատրոնը պահպանել է իր որոշ առանձնահատկությունները, այդ թվում՝ դահլիճների ոչ մեծ տարողությամբ և «այլընտրանքային» ուղղվածությամբ խաղացանկի շեշտադրմամբ[2][3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. League of Off-Broadway Theatres and Producers Inc. & The Association of Theatrical Press Agents and Managers. «Off-Broadway Minimum Basic Agreement» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 14-ին.
  2. Организационно-творческая деятельность внебродвейских театров США второй половины 40-х-60-х годов XX века (социально-культурологический аспект) : автореферат диссертации на соискание ученой степени канд. социол. наук : 22.00.06 / Д. Г. Самитов ; Моск. коммер. ун-т, Дис. совет К 131.05.02. — Москва, 1995. — 24 с.
  3. «Семейная трилогия Сэма Шепарда и движение Офф-Офф-Бродвей / А. А. Арутюнян // Театр. Живопись. Кино. Музыка. — 2014. — № 3. — С. 45-56» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]