Jump to content

Հելեն Գալահեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելեն Գալահեր
Ծննդյան թիվ՝հուլիսի 19, 1926(1926-07-19)[1][2]
Ծննդավայր՝Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի թիվ՝նոյեմբերի 24, 2024(2024-11-24)[3][4] (98 տարեկան)
Վախճանի վայր՝Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, պարուհի, թատրոնի դերասանուհի և acting instructor
Պարգևներ՝
IMDb։ID 0302387

Հելեն Գալահեր (հուլիսի 19, 1926(1926-07-19)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 24, 2024(2024-11-24)[3][4], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասանուհի, պարուհի և երգչուհի։ Արժանացել է երեք Էմմի, երկու Թոնի, Drama Desk Award մրցանակների։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրուքլինում, հասակ է առել Սքարսդեյլում, Նյու Յորքում և Բրոնքսում։ Երբ ծնողները ամուսնալուծվել են, նրան մեծացրել է մորաքույրը։ Աղջիկը տառապում էր ասթմայից[8]։

Դերասանական իր կարիերայի սկզբում Հելեն Գալահերը ճանաչում է ձեռք բերել Բրոդվեյի բեմադրություններում իր դերակատարումներով։ Հանդես է եկել Կատարել ցանկություն, Հեյզել Ֆլագ, Պորտոֆինո, Բարձր կոճակներով կոշիկներ և «Քաղցր բարեգործություն» ներկայացումներում, գլխավոր դերերում (որոնց համար նա 1967 թ. Թոնի մրցանակ է ստացել լավագույն դերասանուհի մյուզիքլում անվանակարգում)[9]։

1952 թվականին Հելենն արժանացել է Թոնի մրցանակի՝ Փալ Ջոյի վերաբեմականացման մեջ իր ներդրած ավանդի համար։ 1971 թվականին նա շահել է իր երկրորդ Թոնիին «Ոչ, ոչ, Նանետ» մյուզիքլի վերածննդում իր դերակատարման համար[9] Նրա երգն ու պարային համարը «You Can Dance With Any Girl» -ում նկարահանվել է 1972 թվականին Թոնի մրցանակաբաշխության ժամանակ։ Հետագայում նա ստանձնել է Սյու Սմիթի դերը Papermill Playhouse սերիալում։

Հելեն Գալահերը 1977 թվականին նկարահանված Roseland ֆիլմում ընկերակցել է Քրիստոֆեր Ուոքենին։ Ռոջերսի և Համերսթայնի արվեստի սիրահար լինելով՝ նա հայտնվել է «The Bell Telephone Hour» -ում Ռիչարդ Ռոջերսին հատուկ հարգանքի տուրք մատուցելու նպատակով[10] ։

Չնայած Բրոդվեյում իրականացրած իր լայնածավալ աշխատանքին, նա, հավանաբար, առավել հայտնի է Ռայանի հույսը հեռուստասերիալում Մեյվ Ռայանի դերով։ Դեր, որը նա խաղացել է նաև շոուի ընթացքում՝ 1975-1989 թվականներին։ Նա առաջադրվել է հինգ Daytime Emmy մրցանակի՝ սերիալներում կատարած իր աշխատանքի համար և հաղթել 1976, 1977 և 1988 թվականներին[10]։

Ռայանի հույս- ում նկարահանվելու ընթացքում Գալահերը շաբաթական երեք անգամ երգ էր սովորեցնում իր տանը։ Մայքլ Հոքինսը, ով առաջինն է մարմնավորել Ֆրենկ Ռայանին, նրա աշակերտն[11] էր։

1980-ականներին շոուի վարկանիշները կտրուկ ընկան, և ABC-ի ղեկավարները չեղարկեցին Ryan's Hope-ը: Դրանից գրեթե անմիջապես հետո Գալահերը հյուրընկալվեց Another World, All My Children և One Life to Live հեռուստաալիքներում։ Միաժամանակ շարունակեց հանդես գալ տարբեր պրոֆեսիոնալ, այդ թվում՝ նաև[10] Բրոդվեյան թատրոններում։

1984 թվականին Գալահերը նկարահանվել է Թալուլահ Բենքհեդի երաժշտական կենսագրությունն արտացոլող ֆիլմում, գլխավոր հերոսուհու դերում[12] 1990-ականներին՝ Նյու Յորք. Ոստիկանությունում և «Քոսբիի առեղծվածները» ֆիլմերում, 1997 թվականին՝ «Նեպտունի ճոճվող ձին» անկախ դրամատիկ ֆիլմում[13]։

Կյանքի վերջում նա Նյու Յորքի Հերբերտ Բերգհոֆ ստուդիայի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ էր[14]։

Ծանոթագրություներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://playbill.com/article/2-time-tony-winner-helen-gallagher-has-died-at-98/
  4. 4,0 4,1 4,2 Barnes M. Helen Gallagher, ‘Ryan’s Hope’ Stalwart and Broadway Triple Threat, Dies at 98 — 2024.
  5. 5,0 5,1 5,2 https://www.hollywoodreporter.com/tv/tv-news/helen-gallagher-dead-ryans-hope-broadway-1236072289/
  6. 6,0 6,1 6,2 https://www.soapcentral.com/daytime-emmys/archives/winners_leadactress.php
  7. Billboard — 1952. — ISSN 0006-2510
  8. Klein, Alvin (1983 թ․ օգոստոսի 21). «Soap Opera Star at Ivoryton». The New York Times.
  9. 9,0 9,1 «("Helen Gallagher" search results)». Tony Awards. Tony Award Productions. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 26 janvier 2019-ին.
  10. 10,0 10,1 10,2 Հելեն Գալահեր Internet Movie Database կայքում
  11. Wilson, Earl (1975 թ․ հուլիսի 16). «Helen Gallagher Slips Into Soaps». The Milwaukee Sentinel.
  12. Frank, Leah D. (1984 թ․ օգոստոսի 12). «Tallulah: Glitter and Self Pity». The New York Times.
  13. Woods, Mark (1997 թ․ ապրիլի 13). «Neptune's Rocking Horse».
  14. «Helen Gallagher». HB Studio. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 26 mars 2019-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Գալահեր» հոդվածին։