Թալուլա Բենկհեդ
Թալուլա Բենկհեդ անգլ.՝ Tallulah Bankhead | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1902[1][2][3][…] |
Ծննդավայր | Հանթսվիլ, Ալաբամա, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1968[2][3][4] (66 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Մերի Բոլդվին համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ինքնակենսագիր և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ուիլյամ Բրոքման Բենգհեդ |
Ամուսին(ներ) | Ջոն Էմերի |
Պարգևներ և մրցանակներ | Ալաբամայի կանանց փառքի սրահ |
Թալուլա Բրոքման Բենկհեդ[5] (անգլ.՝ Tallulah Bankhead հունվարի 31, 1902[1][2][3][…], Հանթսվիլ, Ալաբամա, ԱՄՆ - դեկտեմբերի 12, 1968[2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է իր սրամտությամբ, անթերի արտաքինով, խռպոտ ձայնով: Նախապատերազմական ֆիլմերում և ներկայացումներում խաղացած բազմաթիվ գերազանց դերերով:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենկհեդը սերում է ԱՄՆ քաղաքական էլիտայի տոհմից. նրա հայրը՝ Ուիլյամ Բրոքման Բենգհեդը, մինչ կյանքի վերջ եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ:
Դպրոցը թողել է 15 տարեկան հասակում: Նրա թատերական դեբյուտը տեղի է ունեցել 1918 թվականին Նյու Յորքում, հաջողություն է ունեցել Լոնդոնի բեմում 1923-1931 թվականներին: Երկու անգամ Նյու Յորքի թատրոնի քննադատների կողմից ճանաչվել է թատերաշրջանի լավագույն դերասանուհի:
Բենկհեդը երեխաներ չի ունեցել, 30 տարեկանում չորս անգամ աբորտ է արել:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյու Յորք (1917-1922)[խմբագրել | խմբագրել կոդը]
15 տարեկանում Բենկհեդն իր լուսանկարը ներկայացրել է Picture Play-ին, և դարձել է 12 հաղթողներից մեկը՝ պարգևատրվելով Նյու Յորք ուղևորությամբ և նկարահանումներով:
Ժամանելով Նյու Յորք՝ Բենկհենդը պարզել է, որ մրցույթում իր հաղթանակն անցողիկ էր: Նրան վճարել են 75 ԱՄՆ դոլար, «Ով էր նրան ավելի շատ սիրում» ֆիլմի վրա երեքշաբաթյա աշխատանքի համար, բայց նա արագ գտել է իր տեղը Նյու Յորքում:
1919 թվականին երեք համր ֆիլմերում խաղալուց հետո. «Ե՞րբ են տղամարդիկ դավաճանում» (1918), «Երեսուն շաբաթ» (1918) և «Թակարդը» (1919), Բենկհեդն իր առաջին թատերական դեբյուտն իրականցրել է Բիժուի թատրոնում:
Խաղացել է մի շարք ֆիլմերում: Չնայած նրա դերասանական խաղը բարձր է գնահատվել, ներկայացումները կոմերցիոն և քննադատական տեսանկյունից անհաջող են եղել: Բենկհեդը Նյու Յորքում մնացել է հինգ տարի, զգալի հաջողությունների չհասնելով՝ տեղափոխվել է Լոնդոն:
Մեծ Բրիտանիա (1922-1931)[խմբագրել | խմբագրել կոդը]
1923 թվականին Բենկհեդն իր նորամուտը նշել է Լոնդոնի Wyndham's Theater-ի բեմում: Հաջորդ ութ տարիների ընթացքում Լոնդոնում նկարահանվել է տասնյակից ավելի ներկայացումների մեջ, որոնցից ամենահայտնին «Պարողները» ներկայացումն է: Որպես դերասանուհի նրան ճանաչում է բերել Սիդնի Հովարդի «Նրանք գիտեն՝ ինչ են ուզում» ֆիլմը (1924), որտեղ խաղացել է Էմիի դերը: Այն 1925 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի:
Հոլիվուդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենկհենդը Միացյալ Նահանգներ է վերադարձել 1931 թվականին, բայց 1930-ական թվականների առաջին չորս ֆիլմերում հաջողությունը չէր ժպտում: Նա վարձել Հոլիվուդում Սթենլի փողոց 1712 հասցեում գտնվող իր տուն և սկսել է կազմակերպել երեկույթներ, որոնց մասին ասում էին, որ «սահմաններ չունեն»[6]: Բենկհեդի առաջին ֆիլմը ռեժիսոր Ջորջ Կյուկորի «Խայտառակ տիկինն» էր (1931)․ հետագայում նրանք Կյուկորի հետ դարձել են հավատարիմ ընկերներ: Ավելի քան ութ տարի Մեծ Բրիտանիայում ապրելուց և հյուրախաղերից հետո նրան այլևս դուր չէր գալիս Հոլիվուդը: Երբ հանդիպել է պրոդյուսեր Իրվինգ Թալբերգին և հարցրել է. «Ինչպե՞ս հայտնվեցիք այս սարսափելի վայրում»: Թալբերգը պատասխանել է. «Համոզված եմ, որ խնդիրներ չեք ունենա, հարցրեք, ում ուզում եք[7]: Չնայած Բենկհեդն այնքան էլ հետաքրքրված չէր ֆիլմեր նկարահանելով, բայց մեկ ֆիլմում 50,000 ԱՄՆ դոլար շահույթի հնարավորությունը գայթակղիչ էր: 1932 թվականին նրա «Սատանան և անդունդ» ֆիլմը աչքի է ընկել երեք գլխավոր համաստղերի մասնակցությամբ. Բենկհենդը ստացել է ավելի բարձր գնահատականներ, քան Գերի Կուպերը, Չարլզ Լոութոնը և Քերի Գրանտը։ Սա միակ կինոնկարն էր Կուպերի և Գրանտի հետ գլխավոր դերերում: Հետագայում նա ասել է. «Դալինգ, հիմնական պատճառը, որ ես համաձայնվեցի (դերի համար), այս աստվածային Գարի Կուպերին խաբելն էր»[8]:
Բենկհեդը կինոարդյունաբերության մեջ իր ձեռբերումների շնորհիվ Հոլիվուդի փառքի ծառուղում ունի իր աստղը՝ 6141 Hollywood Blvd[9].
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենկհեդը հայտնի է եղել ոչ միայն որպես դերասանուհի, այլ նաև իր ակտիվ կյանքով, յուրահատուկ անհատականությամբ և սրամտությամբ: Սիրել է հաճախակի մասնակցել երեկույթների, ապրել է պահի թելադրանքով: Իր անձնական կյանքում Բենկհեդը անընդհատ պայքարել է ալկոհոլիզմի և թմրամոլության դեմ, օրական ծխել է մոտ 120 ծխախոտ: Հայտնի էր անկանոն սեռական կյանքով ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ: Բենկհեդը բացեիբաց խոսում էր նաև իր արատների մասին: Նա աջակցել է որբ երեխաներին և օգնել ընտանիքներին խուսափել Իսպանիայի քաղաքացիական պատերազմից և Երկրորդ համաշխարհային պատերազմից:
Բենկհեդը բեյսբոլի մոլի երկրպագու է եղել․ նրա սիրելի թիմը New York Giants-ն էր[10]: Իրեն համարել է Անգլիկան եկեղեցու անդամ, չնայած որ եկեղեցական ոչ մի տեսակի չէր պատկանում[11]:
Բենկհենդը երեխաներ չի ունեցել: Նա իր վաղեմի ընկերոջ՝ դերասանուհի Եվգենիա Ռոլսի և Դոնալդ Սիվելի երեխաների՝ Բրուք և Բրոքման Սիվելների կնքամայրն էր:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1918 | ֆ | Ո՞վ էր նրան ավելի շատ սիրում | Who Loved Him Best? | Նելլ |
1918 | ֆ | Ե՞րբ են տղամարդիկ դավաճանում | When Men Betray | Էլիս Էդվարդս |
1918 | ֆ | Երեսուն շաբաթ | Thirty a Week | Բարբարա Ռայթ |
1919 | ֆ | Թակարդը | The Trap | Հելեն Կարսոն |
1928 | ֆ | Նրա տանն ամեն ինչ կարգին է | His House in Order | Նինա Գրեմ |
1929 | հֆ | Նրա ստվարաթղթե սիրահարը | Her Cardboard Lover | N/A |
1931 | ֆ | Վարկաբեկվածը | Tarnished Lady | Նենսի Կորտնի |
1931 | ֆ | Իմ մեղքը | My Sin | Կարլոտա / Էնն Թրեվոր |
1931 | ֆ | Խաբեություն | The Cheat | Էլզա Կարլայլ |
1932 | ֆ | Ամպրոպ ներքևում | Thunder Below | Սյուզան |
1932 | ֆ | Ինձ աստղ դարձրու | Make Me a Star | ինքն իր դերում |
1932 | ֆ | Սատանան և անդունդը | Devil and the Deep | Դայանա Սթարմ |
1932 | ֆ | Անվստահություն | Faithless | Քերոլ Մորգան |
1943 | ֆ | Զինվորական ակումբ | Stage Door Canteen | ինքն իր դերում |
1944 | ֆ | Փրկարար նավակ | Lifeboat | Կոննի Պորտեր |
1945 | ֆ | Թագավորական սկանդալ | A Royal Scandal | Եկատերինա II |
1953 | ֆ | Բրոդվեյի գլխավոր փողոցը | Main Street to Broadway | ինքն իր դերում |
1954-1962 | ս | Միացյալ Նահանգների պողպատե ժամը | The United States Steel Hour | Լիլիան Թրոգմորտոն/Գեդդա Գամբլեր |
1957 | ս | Շլիցի աստղերի թատրոնը | Schlitz Playhouse of Stars | Ջեսսի Բաքսթեր |
1957 | ս | «Գեներալ էլեկտրիկ» թատրոն | General Electric Theater | Քեթրին Բելմոնտ |
1959 | հֆ | Տղան, որը պատկանում էր մժեղին | The Boy Who Owned a Melephant | հեքիաթասաց |
1967 | ֆ | Մահացի՛ր, սիրելի՛ս | Fanatic | Միսիս Թրեֆոյլ |
1965 | ս | Ռեդ Սկելտոնի շոուն | The Red Skelton Show | մադամ Ֆրագրան |
1966 | մֆ | Ցերեկային երազողը | The Daydreamer | ծովային կախարդ |
1965 | ս | Բեթմեն | Batman | Սև այրին |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
- ↑ Ginzburg Sergey (2017-01-20)։ «English-Russian explanatory dictionary of hockey terms»։ doi:10.12737/24257
- ↑ «"Tallulah Bankhead: Ambisextrous Wonder of the World"»
- ↑ Fleming James S. (1979)։ Interpreting the Electrocardiogram։ Dordrecht: Springer Netherlands։ էջեր 103–110։ ISBN 978-0-906141-05-2
- ↑ Donnelley Strachan (2018-02-02)։ Frog Pond Philosophy։ University Press of Kentucky։ ISBN 978-0-8131-6727-5
- ↑ «Tallulah Bankhead»։ latimes.com (անգլերեն)։ Վերցված է 2020-11-26
- ↑ «The Real Villain of New York Baseball»
- ↑ Goodridge Paul F. (2015-04-02)։ William Brockman Bankhead (անգլերեն)։ PAGE PUB Incorporated։ ISBN 978-1-63417-696-5
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թալուլա Բենկհեդ կատեգորիայում։ |