Էմմա Ֆուրման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Ֆուրման
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 15, 2001(2001-09-15) (22 տարեկան)
Ծննդավայր՝Դալաս
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
IMDb։ID 3409535
emmafuhrmann.com

Էմմա Քեյթ Ֆուրման (անգլ.՝ Emma Cate Fuhrmann, սեպտեմբերի 15, 2001(2001-09-15), Դալաս), ամերիկյան դերասանուհի և մոդել։ Առավել է հայտնի է «Խառը» ֆիլմի Էսպի Ֆրիդման և «Վրիժառունոր․ Վերջնախաղ» ֆիլմի Քեսսի Լենգ դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Քեյթ Ֆուրմանը ծնվել է Դալլեսում, Տեխաս նահանգում։ Էմմայի ծնողները՝ Էմին և Քեն Ֆուրման նույնպես դերասաններ են։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Նիկը, ինչպես նաև Կյորբի Ջեյն անունով «Իռլանդական փափուկ ծածկույթով ցորենագույն տերիեր» շուն։ Էմմա Ֆուրմանը սոցիալական օգնություն է տրամադրում հիվանդ մարդկանց և կենդանիներին[1]։ Սիրում է սպորտ, լող, դահուկներ, նորաձևություն և դիզայն[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Ֆուրմանը որպես մոդել սկսել է աշխատել իր հայրենի քաղաքում, երբ ընդամենը 1,5 տարեկան էր։ Երբ մեծացավ, հայտնվեց մի քանի գովազդներում։ 2009 թվականից Էմման սկսեց նկարահանվել ֆիլմերում և սերիալներում։ Նրա ամենահայտնի ֆիլմերն են «Բել կղզու կախարդանքը» Մորգան Ֆրիմանի և «Խառը» ֆիլմը Ադամ Սենդլերի և Դրյու Բերիմորի մասնակցությամբ[3]։ 2019 թվականին նա նկարահանվել է «Վրիժառուներ. վերջնախաղ» ֆիլմում, որտեղ խաղացել է Քեսի Լանգի դերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2010 ս Հետապնդում Chase Սիսի Պիլ
2010 ս Լավ տղաներ The Good Guys Կրտսեր սպա
2010 կարճ Emma’s Wish н/д
2011 ս Գլխավոր կասկածյալ Prime Suspect Ամանդա Պատերսոն
2012 ֆ Բել կղզու կախարդանքը The Magic of Belle Isle Ֆինեգան Օ Նիլ
2012 կարճ Raspberry Jam Պեյտոն Մակմերֆի
2012 կարճ Are We Listening? Էշլի
2014 ֆ Խառը Blended Էսպն Ֆրիդման
2015 ֆ Արևի վրա կորածները Lost in the Sun Ռոուզ
2016 կարճ Տեյլորի պատմությունը A Taylor Story Տեյլոր
2017 ֆ Girl Followed Ռիգան
2017 ֆ The Fandango Sisters Լիլ Տիֆանի
2017 կարճ Sweeter on the Vine н/д
2018 ս Չիկագոյի հրշեջներ Chicago Fire Էրիկա Բալլարդ
2019 ֆ Վրիժառուներ։ Վերջնախաղ Avengers: Endgame Քւյսի Լենգ
2020 կարճ Sky West and Crooked Կենդիս
2020 ս 19-րդ կայան Station 19 Ռեյչել Մորուոլ
2020 ֆ Մահ խաղողի այգում Беатрис Керк

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2012 «Գեդեոնի կինոփառատոն» «Լավագույն դերասանուհի կարճամետրաժ ֆիլմում» Լսում ենք? Անվանակարգ
2015 «Young Artist Award» «Լավագույն կատարում գեղարվեստական ֆիլմում – Young Ensemble Cast» Խառը Հաղթանակ
2015 «Young Artist Award» «Լավագույն կատարում գեղարվեստական ֆիլմում - Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» Խառւ Անվանակարգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Беседа с Эммой Фурманн». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. Emma Fuhrmann Takes Big Time Acting in Stride Արխիվացված 2013-08-12 Wikiwix
  3. «Фильмография на «Internet Movie Database»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Ֆուրման» հոդվածին։